Ֆլորա Բրովինա
Ֆլորա Բրովինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Սրբիցա, Skenderaj Municipality, Կոսովո-Միտրովիցի շրջան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, ակտիվիստ, բանաստեղծուհի, գրող, քաղաքական գործիչ և մանկաբույժ |
Կուսակցություն | Կոսովոյի դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Ֆլորա Բրովինա (ալբ․՝ Flora Brovina, սեպտեմբերի 30, 1949, Սրբիցա, Skenderaj Municipality, Կոսովո-Միտրովիցի շրջան), կոսովո-ալբանացի լրագրող, բանաստեղծուհի[3] և հասարակական գործիչ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորա Բրովինան ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 30-ին Կոսովոյում։ Պրիշտինայում Ֆլորա Բրովինան սովորել է բժշկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Զագրեբում, որտեղ ուսումնասիրել է մանկաբուժություն։ Կոսովո վերադառնալուց հետո Ֆլորա Բրովինան՝ որպես լրագրող, սկսել է աշխատել Rilindja օրաթերթում։ Այնուհետև որպես բժիշկ-մանկաբույժ աշխատանքի է ընդունվել Պրիշտինայի հիվանդանոցում։ 1990-թվականներին, երբ երկրում սրվել է քաղաքական իրադրությունը, Ֆլորա Բրովինան սկսել է տեղեկություններ հավաքել բռնությունների վերաբերյալ, զբաղվել է հասարակական գործունեությամբ, կազմակերպել է օգնություն երեխաներին՝ գլխավորելով որբ երեխաների հոգեբանական վերականգնման կենտրոն։
Կոսովոյի պատերազմի ժամանակ՝ 1999 թվականի ապրիլի 20-ին, Ֆլորա Բրովինան առևանգվել է դիմակավոր անձանց կողմից և տարվել անհայտ ուղղությամբ։ Հետագայում պարզվել է, որ նա գերության մեջ է եղել սերբերի մոտ և մեկուկես տարի անցկացրել է սերբական բանտերում[5], այնուհետև ազատություն է ստացել միջազգային կազմակերպությունների միջամտության շնորհիվ[6]։
Ֆլորա Բրովինան զբաղվում է նաև քաղաքական գործունեությամբ։ 2001 թվականին նա Կոսովոյի դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է որպես երկրի նախագահի թեկնածու։ Որպես այդ կուսակցության անդամ՝ Ֆլորա Բրովինան 2004 թվականին ընտրվել է Կոսովոյի խորհրդարանի անդամ։ Ղեկավարել է Կոսովոյի ալբանացիների կանանց լիգան։
Ֆլորա Բրովինան հեղինակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ[7].
- «Vërma emrin tim» (1973),
- «Bimë e zë» (1979),
- «Luleborë» (1988),
- «Mat e çmat» (1995),
- «Thirrje e Kosovë» (1999)։
2001 թվականին Ֆլորա Բրովինայի բանաստեղծությունները հրատարակվել են Նյու Յորքում (թարգմանիչ՝ Ռոբերտ Էլսի)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Ֆլորա Բրովինան արժանացել է շվեդական ՊԵՆ ակումբի մրցանակի և ամերիկյան PEN American Center-ի Barbara Goldsmith Freedom to Write Award մրցանակի։ Նա նաև Հայնրիխ Բյոլի հիմնադրամի մարդու իրավունքների մրցանակի դափնեկիր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ https://web.archive.org/web/20020208232640/http://www.undp.org/unifem/mpprize/winners.html
- ↑ Flora Brovina (անգլ.)
- ↑ List of the Deputies of the Kosovo Assembly (անգլ.)
- ↑ Paediatrician Flora Brovina remains imprisoned in Kosovo (անգլ.)
- ↑ Освобождение косовской правозащитницы Флоры Бровины
- ↑ Flora Brovina Archived 2016-04-15 at the Wayback Machine. (ալբ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Flora Brovina Archived 2015-04-02 at the Wayback Machine. (անգլ.)
- Flora Brovina | WISE Muslim Women Archived 2016-04-13 at the Wayback Machine. (անգլ.)
- Kosovo's first lady (անգլ.)
|