Ֆիրդուս Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիրդուս Արսենի Զաքարյան
Ֆիրդուս Զաքարյան 1.jpg
Ծնվել էսեպտեմբերի 15, 1959(1959-09-15) (59 տարեկան)
ԾննդավայրԱվշար, Արարատի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատանքՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
ԱշխատավայրՀՀ սփյուռքի նախարարություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Ֆիրդուս Արսենի Զաքարյան (1959, սեպտեմբերի 15, Ավշար, Արարատի մարզ), պատմաբան։ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար (2009-2018

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրդուս Զաքարյանը ծնվել է 1959 թվականին Արարատի մարզի Ավշար գյուղում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող։ 1982-1985 թթ. Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ, 1985-1986 թթ. ղեկավարել է Արարատի ԻՏ տեխնիկումի, իսկ 1986-1989 թվականներին՝ Արարատի շրջանի կոմերիտական կազմակերպությունները։ 1989-1991 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Դոնի Ռոստովի Հյուսիս Կովկասյան սոցիալ-քաղաքական ինստիտուտը՝ ստանալով քաղաքագետի և սոցիոլոգի որակավորում։ 1991-1993 թթ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1996 թթ. եղել է Արարատի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ 1995-1999 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1998-2000 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, 2000-2001 թթ.՝ ՀՀ Վարչապետի խորհրդական, 2001-2003 թթ.՝Երևանի քաղաքապետի տեղակալ։

2010 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար[2]։

2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]