Ֆիոնուալա Շերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիոնուալա Շերի
Ծնվել էսեպտեմբերի 20, 1962(1962-09-20) (61 տարեկան)
Naas, Լենստեր, Իռլանդիա
Երկիր Իռլանդիա
ԺանրերՆյու էյջ
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներջութակ
Կայքfionnualasherry.com

Ֆիոնուալա Շերի (իռլանդերեն՝ Fionnuala Sherry, սեպտեմբերի 20, 1962(1962-09-20), Naas, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի ջութակահարուհի և երգչուհի։ Ֆիոնուալա Շերին «Եվրատեսիլ 1995» երգի մրցույթում «Nocturne» ստեղշագործությամբ հաղթած «Secret Garden» երաժշտական խմբի անդամ է[1]։

Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիոնուալա Շերին ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 20-ին Իռլանդիայի Կիլդեր կոմսության Նեյս քաղաքում։ Շերին սկսել է ջութակ նվագել ութ տարեկանում։ 15 տարեկանում նա տեղափոխվել է Դուբլին, որտեղ ընդունվել է Տրինիտի երաժշտական քոլեջ և գերազանցությամբ ավարտել այն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

10 տարի շարունակ Շերին եղել է «RTE» համերգային նվագախմբի անդամ։

Շերին համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ ինչպիսիք են «The Chieftains» (Առաջնորդները) խումբը, Շինեյդ Օ'Քոնորը, Վան Մորիսոնը, Քրիս դե Բուրգը, Բոնոն, «Wet Wet Wet» խումբը։ Նա նաև մասնակցել է, Իռլանդական կինոնվագախմբի հետ, հոլիվուդյան ֆիլմերի մի քանի սաունդթրեքերի ձայնագրմանը, այդ թվում՝ «A Room with a View» և «The Mask» ֆիլմերը։

Շերիի երաժշտական գործիքը ինչպես կենդանի ելույթների, այնպես էլ ստուդիոն աշխատանքի համար է։ Նա օգտագործում է Ջոն Էդվարդ Բեթսի 1790 թվականի ջութակը, «Hill» աղեղով։

Շերին ստեղծել և վարել է երաժշտական ​​մանկական հեռուստաշոու Իռլանդիայի ազգային հեռուստատեսությամբ՝ հիմնվելով իր իսկ հորինած հայեցակարգի վրա։

2010 թվականին Շերին Իռլանդիայում թողարկեց իր «Songs from Before» սոլո ալբոմը[2]։ Ալբոմը թողարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում «Hearts of Space Records»-ի պիտակով 2011 թվականի գարնանը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի վերջին, չորս տարվա ծանոթությունից և երեք շաբաթվա նշանադրությունից հետո, Շերին Լոնդոնում ամուսնացավ գործարար Բեռնարդ Դոյլի հետ։

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին Շերին Դուբլինում զբոսնելիս սայթաքել է, որից հետո կոտրել է իր երկու ձեռքերը[4]։ Ավելի ուշ նա ապաքինվել է և վերադարձել աշխատանքի։

2019 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Շերիի մոտ վերջերս կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշվել[5]։ Նա ենթարկվել է մի քանի վիրահատությունների, ճառագայթային և ինֆուզիոն թերապիայի և ավարտել բուժումը 2020 թվականի մայիսին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thompson, Dave. «Biography: Secret Garden». AMG. Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին.
  2. «"Songs from Before" Newly Released in Ireland». fionnualasherry.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
  3. «New music from Fionnuala Sherry of Secret Garden». Valley-Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
  4. Barry Egan (2015 թ․ մարտի 8). «'I know I'll play again' - Eurovision winner and fiddle player who broke both her arms». Irish Independent. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  5. «SECRET GARDEN CANCELS ALL CONCERTS FOR THE REST OF THE YEAR». Facebook (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Fionnuala finalises cancer treatment». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.