Ֆիննական շպից
Ֆիննական շպից | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Ֆինլանդիա |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Ֆիննական շպից, շան ցեղատեսակ, ծագում է Ֆինլանդիայից։ Այս ցեղատեսակն ի սկզբանե վարժեցվել է բոլոր տեսակի որսորդության համար՝ կրծողներից մինչև արջեր[1]։ Սա հաչող տեսակ է, որը հաչոցով ցույց է տալիս որսի գտնվելու վայրը, ինչը հեշտացնում է որսորդի աշխատանքը։ Հայտնի է, որ այս ցեղատեսակի որոշ շներ նույնիսկ արջ են որսացել։ Իր հայրենիքում այս ցեղատեսակը հիմնականում օգտագործվում է որպես որսորդական շուն։ Նրանք ընկերասեր են և շփվող, ուստի հարմար են տան պայմաններում պահելու համար։ Ֆիննական շպիցը Ֆինլանդիայի ազգային շունն է 1979 թվականից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ ֆիննական շպիցը ծագել է շպից տեսակի շներից, որոնց բերել են փախստականները կենտրոնական Ռուսաստանից 3000 տարի առաջ։ Այս շները օգնում էին իրենց տերերին սնունդ հայթայթել, և ֆիննական շպիցի այս գերազանց ունակությունները նրանց դարձնում էին սիրված[2]։
1880 թվականից, ֆիննական շպիցները խաչասերվեցին շների այլ ցեղատեսակների հետ և վերացան որպես առանձին ցեղատեսակ։ Մոտավորապես նույն ժամանակ Հելսինկիում բնակվող ֆինն մարզիկ Ուգո Ռուսը հյուսիսային անտառներում որսի ժամանակ գտավ ֆիննական զտարյուն շպից։ Նա գնահատեց ֆիննական շպից ցեղատեսակի բազմաթիվ արժանիքները և որոշեց ընտրել շներ, որոնք իսկական ֆիննական շպիցի անբիծ նմուշներ կլինեն, որպեսզի փորձեն վերակենդանացնել ցեղատեսակը[1]։ Երեսուն տարվա մանրակրկիտ բուծումը հանգեցրեց ժամանակակից ֆիննական շպիցի առաջացմանը[3]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիննական շպիցը արտաքնապես ունի քառակուսի կազմվածք, ինչը նշանակում է, որ մարմնի երկարությունը նույնն է կամ մի փոքր ավելի կարճ, քան հասակը։ Մարմնի երկարությունը չափվում է ուսի կետից կամ ելուստից մինչև սրբան։ Էգերը սովորաբար մի փոքր ավելի երկար են, քան արուները։ Արուների և էգերի ոտքերը մի փոքր ավելի երկար են, քան մեջքը։
Մորթի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիննական շպիցը ունի հաստ մորթի։ Արտաքին շերտի հաստությունը չի գերազանցում 1․5 սմ-ը։ Մորթին կոշտ է, հաստ և երկար պարանոցի, մեջքի, ազդրերի և պոչի վրա, ավելի կարճ՝ գլխի և ոտքերի վրա։ Արու շների մորթին մի փոքր ավելի երկար և կոպիտ է, քան էգ շներինը, որոնց մորթին մի փոքր ավելի նուրբ է։ Պոչը կարևոր է շան ընդհանուր տեսքի համար, բայց չպետք է շատ երկար լինի։ Պոչի խառը երկար մազերը կարող են ձեր շանը անխնամ տեսք հաղորդել։ Մորթու ճիշտ խնամքը շատ կարևոր է։ Ֆիննական շպիցը տարին երկու անգամ փոխում է պոչի մազերը։ Հետևաբար շան տերերը հաճախակի պետք է սանրեն նրան, որպեսզի նոր մազածածկույթը պատշաճ կերպով աճի։ Ցուցահանդեսներին մասնակցելիս մորթին պետք է բնական տեսք ունենա։ Թույլատրվում է սանրել մորթին, բայց չի թույլատրվում կտրել, նույնիսկ բեղերը։ Այնուամենայնիվ, ավելորդ մազերը պետք է հեռացվեն:Մեկ այլ բացառություն է ոտքերի ստորին հատվածի տակ գտնվող մազերը։ Ոտքերի տակ գտնվող մազերը, ինչպես նաև ոտքերի եղունգները պետք է գեղեցիկ կտրված լինեն։
Գույն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիննական շպիցի ձագերը հաճախ նմանեցվում են կարմիր աղվեսի ձագերին։ Նրանք ծնվում են մուգ մոխրագույն, սև, շագանակագույն։ Ցուցադրումների նպատակներով նախընտրելի չէ եղնիկի գույնի շան ձագը կամ կրծքավանդակի վրա շատ սպիտակ գույնովը։ Գույնը կարող է փոքր-ինչ փոխվել, երբ ձագուկը մեծանում է[3]։ Մեծահասակ ֆիննական շպիցի գույնը սովորաբար ոսկեգույն կարմիր է՝ մեղրագույնից մինչև մուգ շագանակագույն։ Մորթին ոչ մի դեպքում չպետք է լինի միագույն։ Շան հետևի մասում մորթու գույնը ավելի մուգ է՝ աստիճանաբար բացվելով կրծքավանդակի և որովայնի շրջանում[3]։ Քիթը, շրթունքները և աչքերի եզրերը միշտ պետք է լինեն սև[3]։
Հասակը և քաշը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասակը․
- Արու:44,5-ից 50,8 սմ (17½-ից 20 դյույմ)
- Էգ:39,4-ից 45,7 սմ (15½-ից 18 դյույմ)
Քաշ․
- Արու։ 12-14 կգ
- Էգ:7-10 կգ
Խառնվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցեղատեսակը ակտիվ է, զգոն և կենսուրախ։ Նրանք օրական մեկ կամ երկու անգամ զբոսանքի կարիք ունեն։ Այս ցեղատեսակը լավ չի հարմարվում բնակարանային խիստ պայմաններին. նրանց անհրաժեշտ է բացօթյա տարածքում զբոսանք և մարզանք[4]։ Ֆիննական շպիցները սիրում են մարդկանց հետ շփումը՝ հատկապես երեխաների։ Նրանք միշտ պատրաստ են խաղալ երեխաների հետ, բայց չեն սիրում լինել անտեսված։ Ֆիննական շպիցը հակված է պաշտպանության.արուներն ունեն ավելի իշխող բնավորության գծեր, քան էգերը։
Հաչոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցեղատեսակը հաչում է այն ամենի վրա, ինչը անսովոր է իրեն թվում։ Հաչոցը նրանց որսորդական գործունեության հիմնական մասն է։ Ֆինլանդիայում այս շները գնահատվում են հաչելու իրենց ունակությամբ։ Ֆիննական շպիցը կարող է հաչել րոպեում մինչև 160 անգամ։ Սկանդինավիայում մրցույթ է անցկացվում հայտնաբերելու «Հաչողների թագավորին»[5]։ Ֆինլանդիայում նման մրցույթում հաղթող ճանաչվելուց առաջ ստուգում են շան հաչելու ունակությունը[6]։ Ֆիննական շպիցերի հաչոցը որսորդության ժամանակ նշանակում է որսի հայտնաբերում[6]։ Նրանց նաև վարժեցնում են հաչոցի քանակների նշանակությամբ[3]։
Վարժեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիննական շպիցները անկախ, ուժեղ կամք ունեցող, խելացի շներ են։ Նրանց հեշտ է վարժեցնել մեղմ ձայնով և շարժումներով[7]։ Համբերատարության և հանգիստ մարզումների շնորհիվ ֆիննական շպիցը կարող է հիանալի ուղեկից դառնալ։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիննական շպիցը, ընդհանուր առմամբ, շատ առողջ ցեղատեսակ է, որը առողջական քիչ խնդիրներ ունի։ Այնուամենայնիվ, պետք է խորհրդակցել բուծողների հետ՝ տվյալ ցեղատեսակի մեջ որոշակի հիվանդության տարածվածությունը հասկանալու համար։ Ստորև բերված է որոշ հիվանդությունների ցանկ․
Ֆիննական շպիցերի մոտ էպիլեպսիայի առաջացմանը կարող է նպաստել կերակրման քանակը, սթրեսային իրավիճակների ազդեցությունը (որսորդություն) և սեռը։ Էպիլեպսիան ավելի տարածված է արու շների մոտ, քան՝ էգերի։ Էպիլեպսիայով տառապող շները ճնշված, նյարդային և ապազգայունացված բնավորություն ունեն[8]։ Կյանքի միջին տևողությունը 11-12 տարի է[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Morris, p.316.
- ↑ Nicholas,p.6.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cavill, Angela (2004). «The Finnish Spitz». The Finnish Spitz website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Cunliffe, p.19
- ↑ Cunliffe, p.21
- ↑ 6,0 6,1 Nicholas, p. 26
- ↑ Cunliffe, p.20
- ↑ «Phenotype, inheritance characteristics, and risk factors for idiopathic epilepsy in Finnish Spitz dogs | Viitmaa, R. (2013). Phenotype, inheritance characteristics, and risk factors for idiopathic epilepsy in Finnish Spitz dogs. Journal of the American Veterinary Medical Association., 243(7), 1001–1009». doi:10.2460/javma.243.7.1001.
- ↑ «Individual Breed Results for Purebred Dog Health Survey». The Kennel Club, UK. 2004. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.