Հնդկական շպից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական շպից
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Հնդկաստան
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Հնդկական շպից, շան ցեղատեսակ, պատկանում է շպից ցեղատեսակի ծառայողական խմբին։ Հնդկական շպիցը 1980-1990-ականներին Հնդկաստանի ամենահայտնի շներից մեկն էր, քանի որ այլ ցեղատեսակի շների ներմուծումը Հնդկաստան դժվար էր իրականացվում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական շպիցը առաջին անգամ ներմուծվել է բրիտանացի օկուպանտների կողմից 19-րդ դարում և ենթադրվում է, որ ծագել է գերմանական շպից ցեղատեսակից։ Տարիներ շարունակ բուծելով՝ նրանք կարողացան ստեղծել մի տեսակ, որը կարող էր հաղթահարել Հնդկաստանի շոգ եղանակը՝ պահպանելով գերմանական ցեղի խելացիությունն ու հարմարվողականությունը։ Այս տեսակի շները լավ են հարմարվել հնդկական կլիմային և շատ արագ ձեռք են բերել ճանաչելիություն։

Հնդկական շպիցը հայտնի դարձավ 1980-1990-ականներին Հնդկաստանի կառավարության կողմից սահմանված շների ներմուծման սահմանափակման կանոնների արդյունքում։ Արտասահմանից ներմուծումը դժվար էր իրականացնել, և հնդիկները սկսեցին բուծել այս շներին։ Հնդկական շպիցը նման է եվրոպական շպիցին։ Դրանք հավասարապես հարմար բնակեցվում են և՛ փոքր բնակարաններում, և՛ առանձնատներում։ Այնուամենայնիվ, նրանք մարզումների և ազատ տարածքներում զբոսանքի կարիք ունեն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

An Indian Spitz dog with conical snout and pointy, fox-like ears set high up on their head. They are a native Indian breed of dog. They have a very expressive face, like the one in this picture.
Հնդկական շպից՝ կոնաձև մռութով և աղվեսի նման սրածայր ականջներով։ Սա բնիկ հնդկական շների ցեղատեսակ է: Նրանք ունեն շատ արտահայտիչ դիմագծեր, ինչպես այս լուսանկարում։

Հնդկական շպիցը փոքրիկ շուն է՝ մոտ 33 սմ (13 դյույմ), փափուկ կաթնագույն մորթիով, գեղեցիկ պոչով։ Նրանց աչքերն կարող են լինել և՛ կանաչավուն, և՛ կապտավուն։ Իսկական շպիցերը բուծվել են ցուրտ պայմաններում որսի համար, և նրանց սպիտակ մորթին հենց դրա արտացոլումն է։ Նրանցից մի քանիսը կարող են լինել սպիտակ և շագանակագույն։ Այնուամենայնիվ նրանք հիմնականում սպիտակ են լինում։

Հնդկական շպից

Սրածայր աղվեսի ականջները հատկապես արտահայտիչ են դարձնում այս ցեղատեսակը։ Հաստ մորթին, որը ծածկում է ականջների մեծ մասը, վկայում է նրա մասին, որ նրանք ունեն բավականին շատ խնամքի կարիք։ Հնդկական շպիցի պոչը ոլորված է և բավականին փափուկ։ Նրանց ոտքերը մի փոքր ավելի երկար են, քան իրանը, ինչի արդյունքում նրանց գլուխները ավելի մեծ ու հմայիչ տեսք ունեն։ Հնդկական շպիցերը ամենահեշտ շփվող շներից մեկն են։ Ահա թե ինչու նրանք, թերևս, ամենահայտնի ընտանեկան շներն են հնդկական ցեղատեսակների շրջանում։ Նրանց հեշտ է ընտելացնել և վարժեցնել, ուստի նրանք վաղ տարիքից կսովորեն, թե ինչպես դրսևորել իրենց թե՛ տան պայմաններում, թե՛ դրսում։

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական շպիցերը ըստ չափերի բաժանվում են երկու խմբի՝ փոքր կամ ավելի փոքր, մեծ կամ ավելի մեծ։ Հնդկական Շպիցը սովորաբար կաթնային սպիտակ գույն ունի, բայց կարելի է հանդիպել նաև ավելի մուգ գույներով, ինչպիսիք են շագանակագույնը և երբեմն (շատ հազվադեպ) սև և սպիտակ համադրությամբ, որոնք նման են պոմերանյան շպիցին։

Գրումինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այս ցեղատեսակը մաքրասեր է, նրանք պահանջում են պարբերաբար խնամք․ սանրվել հաճախակի՝ մորթին խնամված պահելու համար։ Նրանց լողանալու ժամանակացույցը կարող է տատանվել ամսական երկու անգամից մինչև ամիսը մեկ անգամ, քանի որ նրանց մորթին կարող է հեշտությամբ չորանալ, եթե շատ հաճախ լողանան։

Մազաթափությունը հնդկական շպիցերի բացասական կողմերից է[2]։ Նրանց վերարկուն երկշերտ է, հետևաբար պետք է երկշերտ խոզանակով հաճախակի սանրել՝ ավելորդ մազերից ազատվելու համար։

Պոմերանյան և հնդկական շպիցի տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական շպիցը հաճախ շփոթում են պոմերանյան շպիցի հետ։ Հնդկական շպիցն ունի ավելի կարճ մորթի։ Նրանք ունեն շատ ընդհանուր ֆիզիկական բնութագրեր, քանի որ շատ սերտորեն կապված են միմյանց հետ։ Պոմերանյան շպիցը ունի կլորավուն ականջներ, ավելի հարթ մռութ, կշռում է ավելի քիչ (չպետք է գերազանցի 3-4 կգ) և ունի ավելի խիտ մորթի։ Բացառությամբ այս աննշան տարբերությունների, նրանք շատ նման են։ Հնդկական շպիցը ավելի մեծ և ծանր է, քան պոմերանյանը։ Չնայած այս տարբերություններին, Հնդկաստանում մարդկանց մեծամասնությունը շպիցերին անվանում են պոմերանյան։ Հիմնական տարբերություններից մի քանիսը կարող են նկարագրվել հետևյալ կերպ։

  • Պոմերանյանը պատկանում է շպիցերի փոքր ցեղատեսակին։ Այն ավելի թեթեւ է, քան նույնիսկ փոքր հնդկական շպիցը, ինչպես հասակով, այնպես էլ քաշով, որը սովորաբար կշռում է 10 ֆունտից պակաս և հազվադեպ է գերազանցում 12 դյույմ բարձրությունը։
  • Պոմերանյանը ունի շատ ավելի հարթ մռութ, քան հնդկական շպիցը, որի մռութն ավելի կոնաձև է։
  • Պոմերանյանի մորթին ընդհանուր առմամբ, ավելի խիտ է։
  • Պոմերանյանի ականջները սովորաբար այնքան սրածայր կամ երկարավուն չեն, որքան հնդկական շպիցերինը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Breeds of dog in India». www.bihartimes.in. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  2. «Indian Spitz Dog Breed Information: All You Need to Know | DTUA». dtua.org (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.