Պոմերանյան շպից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմերանյան շպից

Պոմերանյան շպից կամ պոմերանցի, շների դեկորատիվ ցեղատեսակ։ Որոշ շնաբանական ֆեդերացիաներիը, ինչպես Շնաբանական միջազգային ֆեդերացիան, պոմերանցիներին դասակարգում են որպես գերմանական շպիցի տեսակ, մյուսները, ինչպես Շների ամերիկյան ակումբը, պոմերանյան շպիցերին առանձին ցեղատեսակ են համարում։

Պոմերանյան շպիցերին հաճախակի շփոթում են գերմանական շպիցերի հետ, սակայն արտաքինով նրանք տարբերվում են. պոմերանցու մազը ավելի է բամբականման է, փափուկ և մանած, դունչը կարճ է, իսկ գերմանացու մոտ մազը ցից է, իսկ դունչն էլ ձգված։

Պոմերանյան շպիցը լինում է պստլիկ (ցվերգշպից), փոքր և միջին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակի անունը ծագել է Գերմանիայի Պոմերանիա պատմական երկրամասի անվանումից։ Այս ցեղատեսակը համարվում է շպիցների ամենափոքր ներկայացուցիչը[1]։

1870 թվականին Վիկտորիա թագուհու կառավարման ժամանակաշրջանում շպիցները Պոմերանիայից հայտնվում են Անգլիայում, որտեղ սկսվում է նրանց գաճաճ ձևի բուծման աշխատանքները։ Անգլիական և ամերիկյան շպիցների լավագույն ներկայացուցիչները մեծ ազդեցություն են թողնում ամբողջ աշխարհի բուծողների վրա և աստիճանաբար այլ երկրների շպիցների ցեղատեսակը փոխվում է, նմանվում պոմերանյան տեսակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vanderlip, Sharon (2007). The Pomeranian Handbook. Barron's Educational Series. էջեր 2–8. ISBN 978-0-7641-3545-3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]