Սամոյեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամոյեդ
Տեսակշան ցեղատեսակ
Մականուններ«ժպտերես շներ»
ԲնաշխարհՀյուսիսարևմտյան Ռուսաստան և Արևմտյան Սիբիր
Առանձնահատկություններ
Զանգված16-30 կգ (35-66 ֆունտ)
Զանգված արու20-30 կգ
Զանգված էգ16-20 կգ
Հասակ46-56 սմ (18-22 դյույմ)
Հասակ արու51-56 սմ
Հասակ էգ46-51 սմ
Մորթիխիտ, հաստ մորթի
Գույնսպիտակ
Կյանքի տևողությունմինչև 12 տարի
Կյանքի տևողությունմինչև 12 տարի
Դասակարգում և տեսականմուշ
FCIԽումբ 5 Բաժին 1 # 212
Շուն (Canis lupus familiaris)

Սամոյեդ (ռուս.՝ Самоедская собака կամ ռուս.՝ Самоед, անգլ.՝ Saoyed), բնակվում է Ռուսաստանի ամենացուրտ վայրում՝ Սիբիրում։ Այս «ժպտերես» շները լծկան շներ են. օգտագործվում են ցուրտ վայրերում՝ սահնակներ քաշելու համար։ Նրա հայրենիքը համարվում է Սիբիրը[1][2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուների հասակը 51-66 սանտիմետր է, էգերինը՝ 46-56 սանտիմետր։

Աչքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյեդները ունեն մուգ աչքեր (սովորաբար սև կամ շագանակագույն)։ Երբեմն կարող են հանդիպել կապույտ կամ այլ գույնի աչքերով սամոյեդներ, սակայն այդպիսի շները չեն կարող մասնակցել ցուցադրումների։ Նրանք ըստ աչքերի գույնի պատկանում են «շագանակագույն և սև բաժին»-ի իրենց ընտանիքում՝ ըպիթզների ընտանիքում։ Նրանց աչքերը նշաձև են (ունեն նշի ձև)։

Ականջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյեդներն ունեն հաստ, ուղիղ, եռանկյունաձև ականջներ, որոնք ծածկված են մորթիով։ Գրեթե միշտ նրանց ականջները սպիտակ են, բայց երբեմն հանդիպում է մի թեթև մուգ շագանակագույն երանգ ունեցող ակաջներով սամոյեդներ, սովորաբար այդ դեպքերում այդպիսի գույն է ունենում ականջների շուրջը։

Պոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք ունեն երկար, հաստ պոչ, որը ծածկված է սպիտակ հատս մորթու շերտով։ Սամոյեդների պոչը պառկած է ետևում՝ միկողմի վրա։ Ցուրտ եղանակին նրանք կարող են քնել պոչը քթին դրած, որպեսզի հաղորդեն լրացուցիչ ջերմություն։

Մորթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյեդներն ունեն շատ հաստ և խիտ մորթի, քանի որ ապրում են ցուրտ վայրերում։ Նրանք իրենց հաստ և խիտ մորթու շնորհիվ կարողանում են դիմակայել սաստիկ ցրտին և սառնամանիքին, նրանք իրենց մորթու շնորհիվ կարողանում են հեշտությամբ տանել -50 °C (-58 °F) էլ ցածր ջերմաստիճանը։ Մորթու գույնը սպիտակ է լինում։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյեդները շատ բարի և ընկերասեր շներ են։ Հենց այդ հատկանիշն է նրանց դարձնում վատ պաշտպան շներ։ Չնայած, որ նրանք երբեք ագրեսիվ չեն լինում, կարող են հաչալ այն ամենի վրա ինչ իրենց կասկածի տեղիք կարող է տալ։ Նրանք շատ աշխույժ են, շատ են սիրում մարզվել ու զբոսներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյեդները սերվել են Սիբիրում։ Առաջին անգամ տարվել են Անգլիա 1800-ականներին։ Առաջին անգամ ԱՄՆ են գնացել տասնամյակներ հետո։

Այս շները օգտագործվել են Բևեեռային ուսումնասիրությունների ժամանակ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Dog Encyclopedia (DK) book
  • Samoyed FCI standard

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Самоед (самоедская лайка), характер, болезни, уход, фото». petsik.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  2. «Самоедская собака». www.royal-canin.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]