Ճապոնական շպից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական շպից
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Ճապոնիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ճապոնական շպից (ճապ.՝ 日本スピッツ Nihon Supittsu), փոքր կամ միջին չափի շպից ցեղատեսակի շուն։ Ամբողջ աշխարհում շպից ցեղատեսակի համար կան իդեալական չափի վերաբերյալ տարբեր չափանիշներ, բայց դրանք միշտ ավելի մեծ չափի են, քան իրենց փոքր տեսակները ՝ օրինակ Պոմերանյան շպիցը։ Նրանք բուծվել են Ճապոնիայում 1920-1930-ական թվականներին ՝ համատեղ բուծելով Պոմերանյան շների մի շարք այլ ցեղատեսակներ։ Չնայած նոր ցեղատեսակ լինելուն, նրանք մեծ ճանաչելիություն են վայելում ի շնորհիվ իրենց լավ խառնվածքի և այլ դրական հատկությունների շնորհիվ։ նրանք նաև հայտնի են որպես «խելացի շներ»։

Այս ցեղատեսակի առողջական հիմնական խնդիրը պաթելլայի տեղաշարժն է և աննշան քթի հոսքը։ Նրանք կարող են լինել հուսալի պահապան շներ, բայց քանի որ համարվում են ուղեկից շների տեսակ՝ նախընտրում են լինել ընտանիքի ակտիվ անդամ։

Ճապոնական շպից (UK)

Ճապոնական շպիցը փոքր շուն է, մոտ 33 սմ (13 դյույմ) փոքր-ինչ քառակուսի մարմնով, խորը կրծքավանդակով և շատ խիտ, մաքուր սպիտակ մորթիով։ Մորթին բաղկացած է արտաքին և ներքին շերտից։ Շան պարանոցին կա ավելի երկար մորթու շերտ։ Ճապոնական շպիցը ունի սրածայր դունչ, փոքր, եռանկյունաձև, դուրս ցցված ականջներ, պոչը երկար է, խիտ ծածկված երկար մազերով, կլորավուն տեսքով։ Սպիտակ մորթին հակադրվում է ոտքերի սև եղունգներին, սև քթին և մուգ աչքերին։ [1]։ Խոշոր օվալաձև աչքերը մուգ են՝ սպիտակ թարթիչներով, իսկ քիթը, շրթունքները և աչքերի եզրագծերը սև են, մռութը՝ սեպաձև[2]։

Ճապոնական շպիցը ընդհանուր նմանություններ ունի Պոմերանյան սպիտակ շպիցի, Սամոյեդի և Ամերիկյան էսկիմոսի հետ։

Չափերի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ տեսակի իդեալական չափի նկարագրությունը տատանվում է։ Ճապոնիայում արու շների համար իդեալական չափը նկարագրվում է որպես 30-38 սմ, էգ շները մի փոքր ավելի փոքր են. (ճապոնական ստանդարտը հրապարակվել է շների միջազգային ֆեդերացիայի կողմից շների միջազգային մրցումների համար)[3]։ Ըստ Մեծ Բրիտանիայի կինոլոգների ակումբի Ճապոնական արու շպիցի չափը 34-37 սմ է (13,5–14,5 դյույմ), իսկ էգերինը ՝ 30-34 սմ (12-13,5 դյույմ)[2], նույն տվյալն է ներկայացվում Ավստրալիական ազգային կինոլոգների խորհրդի կողմից[4]։ Ըստ Նոր Զելանդիայի բուծարանների ակումբի՝ իդեալական չափը 30-40 սմ է (12-16 դյույմ) արու շների համար, 25-35 սմ (10-14 դյույմ) էգ շների համար։ Կանադայի կինոլոգիայի ակումբը նշում է, որ շների չափը 12 դյույմ է (30 սմ), էգ շները մի փոքր ավելի փոքր են, իսկ ԱՄՆ-ի կինոլոգների ակումբը նկարագրում է իդեալական չափը որպես 12-15 դյույմ (30,5-38,1 սմ) էգ շների համար։ Փոքր բուծարանների ակումբները և այլ կազմակերպություններ կարող են օգտագործել այս իդեալական չափերից որևէ մեկը կամ ստեղծել իրենց սեփականը։ Ճապոնական շպիցները, ընդհանուր առմամբ, համարվում են ավելի մեծ, քան իրենց ցեղակից Պոմերանյան շպիցը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1930-ական թվականներին Ճապոնիայում ստեղծել են ճապոնական շպից՝ խաչասերելով մի շարք այլ շպից ցեղատեսակներ[5]։ Բուծողները սկսել են գերմանական շպիցերից, որոնք ի սկզբանե բերվել են Ճապոնիա հյուսիսարևելյան Չինաստանից, որոնք առաջին անգամ ցուցադրվել են Տոկիոյի շների ցուցահանդեսում 1921 թվականին[6]:։ 1925-1936 թվականներին ամբողջ աշխարհից ներմուծվել են փոքր սպիտակ շպիցի տարբեր ցեղատեսակներ և խաչվել նոր ստեղծվող տեսակի հետ՝ կատարելագործված ցեղատեսակ ստեղծելու նպատակով[6]։ Ցեղատեսակի վերջնական ստանդարտի մասին գրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ընդունվել Ճապոնական կինոլոգների ակումբի կողմից[6]։ Այս ցեղատեսակը ճանաչելիություն ձեռք բերեց Ճապոնիայում 1950-ականներին, իսկ 1950-ականների սկզբին արտահանվեց Շվեդիա։ Այնտեղից ցեղատեսակը տեղափոխվեց Անգլիա, և կինոլոգների ակումբը 1977 թվականին ճանաչեց Ճապոնական շպիցին որպես նոր տեսակ[1]։ Ճապոնական շպիցը տարածվել է ամբողջ աշխարհում, ներառյալ Հնդկաստան, Ավստրալիա և Միացյալ Նահանգներ, և ճանաչված է անգլախոս աշխարհի խոշոր բուծարանների ակումբների մեծամասնության կողմից[7]։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական արու շպից
Ճապոնական արու շպից

Ճապոնական շպիցը առողջ ցեղատեսակ է՝ շատ քիչ գենետիկական խնդիրներով։ Նրա առողջության հիմնական խնդիրը պաթելլայի տեղաշարժի զարգացումն է, երբ ծնկապնակը դուրս է գալիս իր նորմալ դիրքից՝ հանգեցնելով ծնկի վնասվածքի։ Նրանց մոտ հաճախակի հանդիպող երևույթ է քթի հոսքը, որն առաջանում է ալերգիայի կամ սթրեսի պատճառով[8]։

Կյանքի տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի տևողությունն է 10-16 տարի[5]։ Նրանք դասվում են ամենաերկարակյաց շների շարքին[9]։

Խառնվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի շները ակտիվ են, նախաձեռնող, նվիրված և հնարամիտ[10]։ Ճապոնական շպիցը հայտնի է իր քաջությամբ, նվիրվածությամբ և ընկերասիրությամբ, ինչը նրանց դարձնում է հիանալի պահապան շներ և իդեալական ուղեկիցներ տարեցների և փոքր երեխաների համար։ Նրանց մեծ մասը լավ պահապան շներ են, չնայած իրենց փոքր չափսին,նրանք հակված են հաչելու՝ նախազգուշացնելով անծանոթ մարդկանց մոտենալու մասին[10]։ Ճապոնական շպիցը հիմնականում ուղեկից շուն է, և նա գնահատում է մարդկային շփումն ու ուշադրությունը ՝ նախընտրելով լինել ընտանիքի անդամ։ Նրանք հայտնի են որպես շատ նվիրված շներ։ Նրանք սիրում են ակտիվ լինել և սիրում են դրսում լինել։ Խելացի են, խաղասեր, զգոն և հնազանդ, սիրում են երեխաներին[11]։

Խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական շպիցը դիմանում է ցուրտ եղանակին, բայց քանի որ այն բուծվել է որպես տնային շան տեսակ, նախընտրում է տանը ապրել[10]։ Չնայած նրանք կարող են ապրել բնակարաններում, նրանք պետք է ժամանակ անցկացնեն դրսում՝ առանց կապանքների, անվտանգ միջավայրում։

Գրումինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց մորթու մակերեսից կեղտը մաքրվում է։ Այնուամենայնիվ, այս ցեղատեսակի հաստ մորթին պահանջում է պարբերաբար խնամք[10][12][13]։

Ճապոնական շպիցի մորթին համեմատաբար չոր է՝ համեմատած այլ ցեղատեսակների հետ։ Այն պետք է խնամել շաբաթը երկու անգամ ՝ օգտագործելով խոզանակ, որը հասնում է մորթու ներքին շերտին՝ կանխելով հանգույցների առաջացումը[14]։ Այս ցեղատեսակի խնամքը համեմատաբար հեշտ է, ի տարբերություն շների այլ ցեղատեսակների։ Նրանց սպիտակ մորթին ունի չկպչող հյուսվածք, որը հաճախ նման է տեֆլոնին[15]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Clark, Anne Rogers; Andrew H. Brace (1995). The International Encyclopedia of Dogs. Howell Book House. էջեր 273–274. ISBN 0-87605-624-9.
  2. 2,0 2,1 «Japanese Spitz Breed Standard». Breed Information Centre. The Kennel Club UK. August 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  3. the Japanese breed standard translated by the Fédération Cynologique Internationale (DOC file, in English) Արխիվացված 2005-12-31 Wayback Machine
  4. «Japanese Spitz Breed Standard». Australian National Kennel Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  5. 5,0 5,1 Dog: The Complete Guide, by Sarah Whitehead, Barnes & Noble, Publisher, 1999, pg 211, 0-7607-1719-2.
  6. 6,0 6,1 6,2 Japanese Spitz breed standard from the Japan Kennel Club (in Japanese) Արխիվացված 2019-03-30 Wayback Machine and
    Japanese Spitz breed standard from Nippon Spitzs Club (in English)
  7. «Japanese Spitz Dog Breed Information». akc.org. American Kennel Club. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. pet info website, author/editorial oversight unknown (2006). «Pet Planet». petplanet.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  9. Compiled by Cassidy, K. M. «Dog Longevity Web Site, Breed Data page». Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 New Zealand Kennel Club, Japanese Spitz
  11. Kojima, Toyoharu (2004) [First published in 1993]. Legacy of the Dog: The Ultimate Illustrated Guide. Photos by Yamazaki (2nd ed.). Chronicle Books. էջ 321. ISBN 978-0811851206. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին. «japanese spitz children.»
  12. Pugnetti, Gino; Schuler, Elizabeth Meriweather (1980). Simon & Schuster's Guide to Dogs. New York: Simon & Schuster. էջ 266. ISBN 978-0671255275.
  13. Geeson, Eileen; Vetter, Barbara; Whitmore, Lia (2003). Ultimate Dog Grooming. Firefly Books Ltd. էջեր 231–232. ISBN 1-55297-873-7.
  14. pet info website, author/editorial oversight unknown (2005). «Doozie Dog». dooziedog.com. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  15. Deep, John. «Japanese Spitz». 2puppies.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]