Ֆինլանդիայի ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինլանդիայի ազգային թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Ֆինլանդիա
Կայքkansallisteatteri.fi
 Finnish National Theatre Վիքիպահեստում

Ֆինլանդիայի ազգային թատրոն (ֆիններեն՝ Suomen Kansallisteatteri, շվեդ.՝ Finlands nationalteater), Ֆինլանդիայի ամենահին պրոֆեսիոնալ թատրոնը՝ տեղակայված Հելսինկիի կենտրոնում։ Հիմնադրվել է 1872 թվականին։ Թատրոնի շենքի դիմաց գտնվում է ֆինն գրող Ալեքսիս Կիվիի հուշարձանը։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատիկական թատրոնը, որի հիման վրա ստեղծվել է Ֆինլանդիայի ազգային թատրոնը, հիմնադրվել է 1872 թվականին Պորի քաղաքում՝ դրամատուրգ Կառլո Բերգբումի և նրա քրոջ՝ Էմիլիայի կողմից։ Մինչև 1902 թվականը կրել է «Ֆիննական թատրոն» անվանումը։ Բացի դրամատիկական ներկայացումներից՝ այստեղ 1873 թվականից սկսած այստեղ բեմադրվել են օպերաներ։ 1879 թվականին օպերային հատվածը բաժանվել է թատրոնից։ 1902 թվականինց թատրոնը սկսել է գործել սեփական շենքում՝ Հելսինկիի կայարանային հրապարակում՝ կառուցված ճարտարապետ Օննի Տարյանի նախագծով։ Թատրոնն այժմ էլ գտնվում է այդ շենքում։

Ֆինլանդիայի ազգային թատրոնի հիմնադրին՝ բանասեր, քննադատ և դրամատուրգ Կառլո Բերգումին, համարում են ազգային թատրոնի դպրոցի ստեղծող։ Դոկտոր Բերգումը բացահայտել է առաջին նշանակալի ֆինն դրամատուրգներին և դերասաններին, որոնց անունները մինչև այսօր մնում են ամենապայծառը ֆիննական բեմի մասնագետների շարքերում։ Այդպիսի աստղերից մեկը եղել է Իդա Ալբերգը՝ 19-20-րդ դարերի սկանդինավյան ողբերգական և ինքնատիպ լավագույն դերասանուհին։ Ֆինն դերասաններից հայտնի են Ադոլֆ Լինդֆորսը՝ Մոլիերի գրծերը կատարող լավագույն ֆինն դերասանը և Ակսել Ահելբերգը։

Ֆիննական դրամատուրգիայից բացի՝ Ազգային թատրոնի բեմում բեմադրվել են նաև արևմտյան Եվրոպայի թատրոնի դասական գործերը և ժամանակակից դրամատուրգների պիեսները (Շեքսպիր, Մոլիեր, Կալդերոն, Շիլլեր, Գյոթե, Իբսեն, Ստրինբերգ, Գաուպտման)։ 1917-1950 թվականներին թատրոնը ղեկավարել է բանասեր Էյնո Կալիման։ Նա ֆինն հասարակությանն է ներկայացրել Չեխովի դրամատուրգիան՝ հանդես գալով որպես չեխովյան շատ պիեսների ռեժիսոր-բեմադրող և որպես թարգմանիչ։

Ֆինլանդիայի ազգային թատրոնը շատ հին արվեստի կապեր ունի Եվրոպայի խոշոր շատ թատրոնների հետ և պարբերաբար նրանց հետ հյուրախաղերով և արվեստի պատվիրակություններով է փոխանակվում։

Թատրոնի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կառուցվել է ազգային-ռոմանական ոճով (ուգենդստիլ) և հիշեցնում է դեկորացիաներով հարուստ գրանիտե դղյակ՝ աշտարակների, սյուների, լուսամուտների տեսքով ճարտարապետական բազմաթիվ զարդարանքներով։ Թատրոնում կան չորս բեմեր՝ մեծ բեմը, փոքր բեմը, Վիլենսաունա բեմը, որը գտնվում են գլխավոր շենքում, իսկ չորրորդ բեմը (Omapohja) գտնվում է Իտյայնեն Տեատերիկույա նրբանցքում։ 1962 թվականից կատարվել է թատրոնի ներքին տարածության կապիտալ վերանորոգում։ Փոքր բեմի դիմաց դրված է «Վարագույր» քանդակը՝ նվիրված Իդա Ալբերգին։

Գեղարվեստական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1872—1906՝ Կառլո Բերգբում (Kaarlo Bergbom)
  • 1872—1917՝ Էմիլիա Բերգբում (Emilie Bergbom)
  • 1905—1907՝ Յալմարի Հալ (Jalmari Hahl)
  • 1907—1914՝ Ադոլֆ Լինդֆորս (Adolf Lindfors)
  • 1914—1917՝ Յալմարի Լահդենսուո (Jalmari Lahdensuo)
  • 1917—1950՝ Էյնո Կալիմա
  • 1950—1974՝ Արվի Կիվիմաա (Arvi Kivimaa)
  • 1974—1991՝ Կայյ Սավոլա (Kai Savola)
  • 1992—2010՝ Մարիա-Լիսա Նեվալա (Maria-Liisa Nevala)
  • 2010 թվականից սկսած՝ Միկա Մյուլյահո (Mika Myllyaho)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]