Jump to content

Ֆիլիպո Մակկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպո Մակկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 19, 2001(2001-09-19) (22 տարեկան)
Ծննդավայր՝Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա

Ֆիլիպո Մակկի (իտալ.՝ Filippo Macchi, սեպտեմբերի 19, 2001(2001-09-19), Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի սուսերամարտիկ (ճկասուսեր)[1], 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[2], Եվրոպական խաղերի չեմպիոն, 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2024 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլովդիվում կայացած Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում ճկասուսերի անհատական մրցումներում դարձել Է Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչում հաղթել է ֆրանսիացի Էնցո Լեֆորին։

2023 թվականին Կրակովի Եվրոպական խաղերում չեմպիոն է դարձել ճկասուսերի թիմային մրցումներում։

2024 թվականին Բազելում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է ճկասուսերի թիմային մրցաշարի բրոնզե մեդալակիր։

2024 թվականի հուլիսին Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում անհատական մրցումներում դուրս է եկել եզրափակիչ։ Եզրափակչում նրա մրցակիցը եղել է հոնկոնգցի մարզիկ Էդգար Չենը, որը համառ գոտեմարտում հաղթանակ է տարել 15:14։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ֆիլիպո Մակկի
  2. «Fioretto, Filippo Macchi d'argento con polemiche». Il Messagero. Վերցված է 29 July 2024-ին.
  3. «FILIPPO MACCHI». Federscherma (իտալերեն). Վերցված է 2024-07-29-ին.
  4. «Alessio Foconi vince il suo terzo titolo italiano ai Tricolori di La Spezia». Sporterni.it. Վերցված է 2024-07-29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]