Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1869 թ.), աշխատել Մոսկվայի Սոֆիայի (այժմ՝ Ն․ Ֆիլատովի անվան) մանկական հիվանդանոցում։ 1891 թվականից՝ Մոսկվայի համալսարանի մանկական հիվանդությունների առաջին ինքնուրույն ամբիոնի պրոֆեսոր և ղեկավար։ Ֆիլատովը մանկաբուժության մեջ զարգացրել է կլինիկա-ֆիզիոլոգիական ուղղությունը։ Ապացուցել է ջրծաղիկ հիվանդության ինքնուրույնությունը (1877 թ.), նկարագրել քութեշային կարմրախտը, վարակիչ մոնոնուկլեոզը (1885 թ.) և այլն։
Շատ աշխատանքներ վերաբերում են մանկական նյարդախտաբանությանը։ 1892 թվականին նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռուսաստանի մանկաբույժների ընկերությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։