Հաքան Ֆիդան
Հաքան Ֆիդան թուրքերեն՝ Hakan Fidan | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Q97234092?, Q6048349?, Q97231340?, University of Maryland Global Campus? և Բիլքենթ համալսարան |
Մասնագիտություն | զինվոր, պաշտոնյա, դիվանագետ և հետախույզ |
Զբաղեցրած պաշտոններ | Director of the National Intelligence Organization?, Director of the National Intelligence Organization? և Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն |
Կուսակցություն | Արդարության և զարգացման կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Hakan Fidan Վիքիպահեստում |
Հաքան Ֆիդան (թուրք. Hakan Fidan, հուլիսի 17, 1968, Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, դիվանագետ։ Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (թուրք.՝ Milli İstihbarat Teşkilatı) նախագահի պաշտոնը։ 2023 թ. հունիսի 3-ից զբաղեցնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաքան Ֆիդանը ծնվել է 1968 թ.-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
ԱՄՆ Մերիլենդ նահանգի համալսարանի (անգլ. The University of Maryland University College, UMUC) կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան ավարտելուց հետո դոկտորի կոչում է ստացել Բիլքենտի համալսարանում։ 1986-2001 թթ.-ին թուրքական բանակի ենթասպա է եղել։ 2003-2007 թթ.-ին գլխավորել է Գործակցության և համակարգման թուրքական գործակալությունը։
2010 թ. մայիսի 27-ից մինչև 2015 թ. փետրվարի 10-ը եղել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը։ Պաշտոնը լքել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ 2015 թ. մարտի 9-ին հրաժարվել է թեկնածությունից և վերադարձել նախկին պաշտոնին։
2009 թ.-ին Օսլոյում Հաքան Ֆիդանը մասնակցել է Քրդական բանվորական կուսակցության հետ գաղտնի խաղաղ բանակցություններին։
2023 թ. հունիսի 3-ին նշանակվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար[1]։
Էրդողանը՝ Ֆիդանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի փոխարինման մասին խոսակցություններ դեռ 2022-ին կային և Ֆիդանի նշանակումն այդ ժամանակ արդեն քննարկվում էր․
․․․ նա շատ կարևոր մարդ է Էրդողանի համար․ մի անգամ ասել է, որ Ֆիդանը իր և պետության գաղտնիքների պահպանն է․ նա մեծ դեր խաղաց, որ Թուրքիան խուսափի ռազմական հեղաշրջումից[2]։
Ֆիդանը նաև ուղեկցել է Էրդողանին և նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին բարձրաստիճան արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, հատկապես՝ Վաշինգտոն և Մոսկվա[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Биография Хакана Фидана». РИА НОВОСТИ.
- ↑ «Արարողակա՞րգ, թե՞ դիտավորություն. Էրդողանի երդմնակալությանը վարչապետի մասնակցության մասին քննարկումներ». Առաջինի լրատվական ալիք.
- ↑ «Ո՞վ է ազգությամբ քուրդ Հաքան Ֆիդանը՝ լրտեսական լիազորություններով Թուրքիայի նոր ԱԳ նախարարը․ անդրադարձ». ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ.