Ֆիբի Փրինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիբի Փրինս
անգլ.՝ Phoebe Prince
Ծնվել էնոյեմբերի 24, 1994(1994-11-24)
ԾննդավայրԲեդֆորդ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 14, 2010(2010-01-14) (15 տարեկան)
Մահվան վայրSouth Hadley, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունSouth Hadley High School? և Villiers Secondary School?
Մասնագիտությունուսանող

Ֆիբի Նորա Մերի Փրինս (անգլ.՝ Phoebe Nora Mary Prince, Նոյեմբերի 24, 1994, Բեդֆորդ - հունվարի 14, 2010, Մասաչուսեթս) ամերիկացի աշակերտուհի կիբերհարձակման զոհ, ում ինքնասպանությունը 2010 թվականին առաջացրել է լայն հասարակական բողոք և հանգեցրել մի շարք փոփոխությունների Մասաչուսեթսի նահանգի օրենսդրության մեջ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիբի Փրինսը ծնվել է Բեդֆորդում, Միացյալ Թագավորություն, 1994 թվականի նոյեմբերի 24-ին և երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆանոր, Իռլանդիա Քլեր կոմսություն։ Ֆիբին սովորել է Ուիլերսի միջնակարգ դպրոցում։ Ըստ անգլալեզու մամուլի հրապարակումների՝ Ֆիբին սկսել է կոնֆլիկտներ ունենալ իր հասակակիցների հետ նույնիսկ ԱՄՆ տեղափոխվելուց առաջ[3]։ 2009 թվականի աշնանը Ֆիբի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սաութ Հեդլի քաղաքում՝ հարազատների մոտ։

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիբիին ծաղրել և նվաստացրել էին իր դասընկերները՝ Իռլանդիայից եկած նորեկ ինելու համար։ Նա համարձակություն է ունեցել կարճատև հարաբերությունների մեջ մտնելու դպրոցում երկու աշակերտների հետ։ Բուլինգ են կազմակերպել է FaՖեյսբուք, Թվիթթեր, Craigslist, Formspring[4] սոցիալական ցանցերում և SMS-ի միջոցով[1][5]։

2010 թվականի հունվարի 14-ին, չդիմանալով դպրոցում մի ամբողջ օրվա բուլինգին՝ Ֆիբին կախվել է պարուրաձև սանդուղքից, որը տանում էր Փրինսի ընտանիքի տան երկրորդ հարկ[1]։ Նրա մարմինը հայտնաբերել է 12-ամյա քույրը։

Հասարակական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսի ընտանիքում տեղի ունեցած ողբերգական դեպքը լայն տարածում է գտաել անգլալեզու մամուլում և ահաբեկման խնդրին ուշադրություն է հրավիրել ամերիկյան դպրոցներում։ Հարավային Հեդլի դպրոցի ադմինիստրացիայի և աշակերտների ծնողների միջև թեժ հանդիպման ժամանակ պարզվել է, որ այդ հաստատությունում նվաստացումն ու ահաբեկումը, ընդհանուր առմամբ, սովորական երևույթ են։ Նահանգի օրենսդիրները քայլեր են ձեռնարկել դպրոցներում հակաբուլինգային օրենսդրությունը արագ ընդունելու համար, իսկ Նյու Յորք նահանգի օրենսդիրները ընդունել են նմանատիպ օրենսդրություն[6] : Դատավարության արդյունքում ինը դեռահասներ մեղադրվել են հասակակիցներին ինքնասպանության հասցնելու մեջ, նրանցից վեցը՝ մեղադրվել են քրեական հանցագործությունների համար[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Владимир Абаринов (2010 թ․ ապրիլի 6). «Жертвы кибер-буллинга». Радио Свобода (ռուսերեն). svoboda.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Юлия Часовникова (2010 թ․ մարտի 12). «Американские сенаторы продвигают закон об уничтожении школьной травли». Կոմսոմոլսկայա պրավդա (ռուսերեն). kp.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. Эмели Бразелон (август, 2010). «Was Phoebe Prince Once a Bully?». Slate (անգլերեն). slate.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 «U.S. teenagers charged over suicide of Irish 'new girl' targeted in 'relentless' school bullying campaign». Daily Mail (անգլերեն). dailymail.co.uk. 2013 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 «Девять американских подростков обвинены в самоубийстве сверстницы». Lenta.ru (ռուսերեն). lenta.ru. 2010 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Сенат Массачусетса одобрил законопроект о борьбе со школьными задирами». Lenta.ru (ռուսերեն). lenta.ru. 2013 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.