Ֆերնանդա Նիսեն
Ֆերնանդա Նիսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1862[1] |
Ծննդավայր | Sannidal Municipality, Տելեմարկ, Նորվեգիա կամ Կրագերյո, Տելեմարկ, Նորվեգիա[2] |
Մահացել է | ապրիլի 3, 1920[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Բարմեն, Բարմեն, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ուսուցչուհի, լրագրող, գրող, գրական քննադատ և խմբագիր |
Ամուսին | Lars Holst?[3] և Oscar Nissen?[3] |
Ծնողներ | հայր՝ Thomes Thomesen? |
Կուսակցություն | Նորվեգական բանվորական կուսակցություն |
Անդամություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆերնանդա Նիսեն (նորվ.՝ Petra Gregorine Fernanda Holst Nissen, օգոստոսի 15, 1862[1], Sannidal Municipality, Տելեմարկ, Նորվեգիա և Կրագերյո, Տելեմարկ, Նորվեգիա[2] - ապրիլի 3, 1920[1], Բարմեն, Բարմեն, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն), նորվեգացի լրագրող, գրականագետ, թատերագետ, քաղաքական գործիչ, ֆեմինիստական ռահվիրա։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերնանդա Նիսենը ծնվել է Նորվեգիայի Տելեմարկ գավառի Սաննիդալ համայնքում նորվեգացի վաճառական և քաղաքական գործիչ Թոմս Թոմսենի և Բերտա Մարինե Օլեա Դեբսի ընտանիքում։ Նորվեգացի իրավաբան, Լիբերալ կուսակցության քաղաքագետ Օլե Թոմսենի զարմուհին է[4], նորվեգացի նկարիչ-գրաֆիկ Քրիկ Թեոդոր Վերեշոլի ազգականը, նորվեգացի երկրաբան, աշխարհագրագետ Վերներ և քանդակագործ, նկարիչ Դագֆին Վերեշոլների մորաքույրը[5]։
1882-1895 թվականներին ամուսնացած է եղել թերթի խմբագիր, քաղաքագետ Լարս Հոլստի հետ, 1895-1911 թվականներին՝ նորվեգացի ֆիզիկոս, թերթի խմբագիր Օսկար Նիսենի հետ[4]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի տարի Ֆերնանդա Նիսենը դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև՝ լրագրող։ 1880-ական թվականներին եղել է նորվեգական երկրորդ ամենամեծ «Dagbladet» թերթի լրագրող, 1892-1918 թվականներին «Սոցիալ-դոմոկրատական» թերթում եղել է գրականագետ, թատերագետ։ 1889 թվականին «Fyrstikkarbeidernes fagforening» հիմանդրումից ի վեր ղեկավարել է այն[6]։ 1909 թվականին եղել է «Kvinden» ամսագրի խմբագիրը[7]։ 1913 թվականին եղել է հասարակական ֆիլմերի գրաքննիչ[6], Նորվեգիայում ֆիլմերի առաջին երկու գրաքննիչներից մեկը[4]։ Եղել է կին գրողների և քննադատների շրջանակի անդամ Նինի Ռոլ Անկերի, Հուլդա Գարբորգի, Սիգրիտ Ունդսեթի հետ միասին[4]։ 1880-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել Նորվեգիայի Լիբերալ կուսակցությունում։ 1910 թվականին Օսլոյի քաղաքային խորհրդում հանդես է եկել որպես Նորվեգական բանվորական կուսակցության ներկայացուցիչ[7]։ Որպես Օսլոյում ծառայող քաղաքական գործիչ՝ ղեկավարել է Park հանձնաժողովը, զբաղվել է աղքատ մարդկանց պայմանների բարելավման հարցերով, մասնավորապես՝ կանանց և երեխաների[6]։ Զբաղվել է նաև կրթական հարցերով։ Օսլոյի ներքին դպրոցները (նորվ.՝ Oslo kommunale husmorskole) ստեղծվել են նրա նախաձեռնությամբ[6]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1920 թվականին Գերմանիայի Բարմեն քաղաքում։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականին Օսլոյի Սագնե թաղամասի փողոցներից մեկը կոչվել է Ֆերնանդա Նիսենի անունով։ 1931 թվականին Օսլոյի Տորշով զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 WeChangEd
- ↑ 3,0 3,1 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Iversen Irene։ «Fernanda Nissen»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է ապրիլի 27, 2009
- ↑ Werenskiold Marit։ «Erik Werenskiold»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է մայիսի 15, 2009
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Friis, Jakob, Hegna, Trond, eds. (1935)։ «Nissen, Fernanda»։ Arbeidernes Leksikon (Norwegian) 5։ Oslo: Arbeidermagasinets Forlag
- ↑ 7,0 7,1 Henriksen, Petter, ed. (2007)։ «Fernanda Nissen»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է ապրիլի 27, 2009
|