Ֆերահյան ազգային վարժարան
Արտաքին տեսք
| Ֆերահյան ազգային վարժարան անգլ.՝ Ferrahian Armenian School | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1964 |
| Աշակերտներ | 615 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Լոս Անջելես |
| Հասցե | |
| Կայք | ferrahian.com(անգլ.) |
Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան, ԱՄՆ-ում առաջին ամենօրյա դպրոցը։ Հիմնվել է 1964 թվականին, Էնսինոյում՝ Մ. Ֆերահյանի կտակով, Գ. Ինջեջիկյանի նախաձեռնությամբ և Սրբոց նահատակաց եկեղեցու հոգաբարձության հովանավորությամբ։ 1965 թվականից՝ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային երկրորդական վարժարան։ Ունի մանկապարտեզ (Սրբոց նահատակաց), ՀՕՄ-ի մանկամսուր, նախակրթարան, տարրական, միջին և միջնակարգ բաժիններ, ինչպես նաև երգչախումբ, բասկետբոլի և վոլեյբոլի խմբեր։ Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, գրականություն, Հայ դատ, կրոն, երգ, պար։ Աշակերտների թիվը՝ 620։ Հրատարակում է տարեգիրք։ Վարժարանին հատկացված են մնայուն հիմնադրամներ, որոնց հասույթով նվեր-մրցանակներ են շնորհվում ավարտական դասարանների աշակերտներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]

