Ֆեոֆան Գրեկ
Ֆեոֆան Գրեկ ռուս.՝ Феофан Грек | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1340[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Վախճանվել է | մոտ 1410[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ոճ | Սրբանկարչութիւն |
Ժանր | Սրբանկարչութիւն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Our Lady of the Don? և Theotokos of Tolga? |
Աշակերտներ | Անդրեյ Ռուբլյով |
![]() |
Ֆեոֆան Գրեկ (մոտ 1340[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - մոտ 1410[1][2]), բյուզանդական նկարիչ։ Ստեղծագործել է Բյուզանդիայում և Ռուսիայում։ Որմնանկարների, սրբապատկերների, մանրանկարների հեղինակ է։ Որմնանկարել է Կոստանդնուպոլսի, Գալատայի (Ղալաթիա), Քաղկեդոնի, Կաֆայի (Թեոդոսիա) եկեղեցիներում, Ռուսիայում՝ Նովգորոդի Փրկչի եկեղեցում (1378), Մոսկվայի Կրեմլում Սիմեոն Չյոռնիի հետ՝ Աստվածածնի ծննդյան եկեղեցում (1395), Հրեշտակապետաց (Արխանգելսկի) տաճարում (1399), Անդրեյ Ռուբլյովի և Պրոխոր Գորոդեցցու հետ՝ Ավետման (Բլագովեշչենսկի) տաճարում (1405)։ Աշխատել է նաև Սերպուխովում, Նիժնի Նովգորոդում և, թերևս, Կոլոմնայում ու Պերեսլավլ Զալեսսկիում։
Ֆեոֆան Գրեկին են վերագրում Մոսկվայի Կրեմլի Ավետման տաճարի պատկերակալի «Փրկիչ», «Աստվածամայր», «Հովհաննես Մկրտիչ» սրբապատկերները, ինչպես և՝ «Դանիել հրեշտակապետ», «Պողոս առաքյալ», «Հովհան Ոսկեբերան» գործերը (օգնականների հետ)։ Ֆեոֆան Գրեկի արվեստանոցին (մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ իրեն՝ Ֆեոֆան Գրեկին) են վերագրվում «Դոնի Տիրամայրը», հակառակ երեսին՝ «Ննջումն Աստվածամոր» (1380 կամ 1392), «Քառամաս» և Պերեսլավլ Զալեսսկիից 1913 թվականին Մոսկվա բերված «Պայծառակերպություն» սրբապատկերները (բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։
Ֆեոֆան Գրեկի ստեղծագործությանը բնորոշ է մոնումենտալությունը, կերպարների դրամատիզմը, ազատ, համարձակ նկարելակերպը, կոլորիտի յուրօրինակությունը, կոնստրուկտիվ գծանկարը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Athenaeum
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |