Ֆեոդոր Ելենև
Ֆեոդոր Ելենև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18 (30), 1829[1] կամ ապրիլի 17 (29), 1827[2] |
Ծննդավայր | Դեմիդով, Պորեչսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 10 (23), 1902 կամ 1902[3] |
Մահվան վայր | Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս և censor |
Պարգևներ և մրցանակներ |
Ֆեոդոր Պավլովիչ Ելենև (ռուս.՝ Фёдор Па́влович Еленев, ապրիլի 18 (30), 1829[1] կամ ապրիլի 17 (29), 1827[2], Դեմիդով, Պորեչսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - փետրվարի 10 (23), 1902 կամ 1902[3], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս հրապարակախոս, որ հայտնի է «Московские ведомости» պարբերականում տպագրված հոդվածներով և բրոշյուրներով՝ հրատարակված 1893-1898 թվականներին և ուղղված ընդդեմ ֆինլանդական սահմանադրության դեմ և ի պաշտպանություն Ֆինլանդիայում ռուսականացման։ Համագործակցել է «Отечественные Записки» ամսագրի հետ։ Եղել է Գրաքննության գլխավոր կոմիտեի, Տպագրության հարցերով գլխավոր վարչության և Ներքին գործերի նախարարի խորհրդի անդամ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Ելենևը ծնվել է ուսուցչի ընտանիքում, որ 1834 թվականից ծառայել է որպես Սմոլենսկի գավառային ուսումնարանի վերակացու և 1839 թվականին ստացել ստացել տոհմական ազնվականություն։ 1839-1844 թվականներին Ֆեոդոր Ելենևը սովորել է Սմոլենսկի արական գիմնազիայում, ապա ավարտել Մոսկվայի կայսերական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ ստանալով թեկնածուի աստիճան (1848 թվական)։
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ Տուլայի, իսկ 1852 թվականից՝ Սմոլենսկի գիմնազիաներում։ 1857 թվականից դասավանդել է մաթեմատիկա Սանկտ Պետերբուրգում՝ Առաջին կադետական կորպուսում։ Միաժամանակ եղել է խմբագրական հանձնաժողովների նախագահ Յակով Ռոստովցևի քարտուղար և մասնակցել ճորտատիրական իրավունքի չեղարկման նախապատրաստմանը։ 1860 թվականին մահացած Ռոստովցևի խնդրագրով 1862 թվականին որպես գրաքննիչ ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի գրաքննիչների կոմիտեում։ 1867 թվականի ապրիլի 16-ին Ելենևը դարձել է իսկական պետական խորհրդական։
Ճանաչման է արժանացել Ելենևի «Ծայրագավառում և մայրաքաղաքում» («В захолустье и в столице», 1867-1869) ակնարկների շարքը, որ հրատարակվել է Սկալդին (Скалдин) կեղծանունով «Հայրենական գրառումներում»։ Ֆրիդրիխ Էնգելսը դրա մասին ասել է. «Այդ վերջին աշխատանքը պատկանում է չափավոր պահպանողականի գրչին»։ Վլադիմիր Լենինը կարծում էր, որ Սկալդինը հանդես է գալիս որպես համայնքի թշնամի, դասային համակարգի հակառակորդ, բոլոր դասերի համար դատարանի միասնականության կողմնակից, ժողովրդական կրթության (հատկապես ընդհանուր) մոլի կողմնակից, ինքնավարության ու տեղական ինքնավարման հիմնարկների, հողային վարկերի (հատկապես մանր) կողմնակից և գրել է[5].
Սկալդինը եղել է գրեթե առաջին գրողը, որ սիստեմատիկ կերպով, լայնածավալ փաստերի և գյուղի ողջ կյանքի մանրամասն դիտարկման հիման վրա ցույց է տվել գյուղացիների աղքատ վիճակը բարեփոխումների անցկացումից հետո, նրանց կենցաղի վատթարացումը, նրանց տնտեսական, իրավաբանական և կենցաղային կախվածության նոր ձևերը, մի խոսքով, ցույց է տվել այն ամենը, ինչն այն ժամանակից ի վեր այնպես հանգամանորեն ու մանրամասն ցույց էր տրվել ու ապացուցվել բազմաթիվ ուսումնասիրություններով ու նկարագրություններով։ Այժմ այդ բոլոր ճմարտությունները նորություն չեն։ Այն ճամանակ նրանք ոչ միայն նոր չէին, այլև առաջացնում էին անվստահություն լիբերալ հասարակության շրջանում, որը վախենում էր, թե արդյոք թաքնված չէ «բարեփոխման թերությունների» այդ նշումների տակ իր ու թաքնված ճորտատիրության դատապարտում... Հետևաբար նրա հայեցակետերը հիմնված են և՛ այն ժամանակվա «մայրաքաղաքի, և՛ այն ժամանակվա «գյուղի» անմիջական դիտարկումների, այլ ոչ թե գրքային նյութի գրասենյակային ուսումնասիրության վրա։
Գյուղացիական բարեփոխումների վերաբերյալ Սկլադինի հայեցակետերում այդ թեմայի վերաբերյալ նարոդնիկական քաղցր-մեղցր պատմությունների սովորած ժամանակից ընթերցողի ուշադրությունն ամենից առաջ գրավում է հեղինակի չափազանց զգաստությունը։Բնօրինակ տեքստ (ռուս.)Скалдин был едва ли не первым писателем, систематически, на основании обширных фактов и подробного рассмотрения всей жизни деревни, показавшим бедственное положение крестьян после проведения реформы, ухудшение их быта, новые формы их экономической, юридической и бытовой зависимости, — одним словом, показавшим все то, что с тех пор так обстоятельно и детально было показано и доказано многочисленными исследованиями и описаниями. Теперь все эти истины — не новость. Тогда — они были не только новы, но и возбуждали недоверие в либеральном обществе, которое боялось, не скрывается ли за этими указаниями на так называемые «недостатки реформы» осуждения её и скрытого крепостничества. .. Его воззрения основаны, следовательно, на непосредственном наблюдении и тогдашней «столицы», и тогдашней «деревни», а не на кабинетном изучении книжного материала.
В воззрениях Скалдина на крестьянскую реформу прежде всего обращает внимание современного читателя, привыкшего к народническим слащавым россказням на эту тему, чрезвычайная трезвость автора.
1868-1896 թվականներին Ֆեոդոր Ելենևը եղել է Տպագրության հարցերով գլխավոր վարչության անդամ, միաժամանակ 1889 թվականի մայիսից եղել է Ներքին գործերի նախարարի խորհրդի անդամ։ Եղել է գաղտնի խորհրդական 1880 թվականի հունվարի 1-ից։ 1896 թվականի սեպտեմբերին անցել է թոշակի հիվանդության պատճառով[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1861 թվական)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1864 թվական)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1869 թվական)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1871 թվական)
- Սուրբ Աննայի 1-աստիճանի շքանշան (1873 թվական)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1877 թվական)
- Սպիտակ արծվի շքանշան
- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (6 դեկտեմբերի, 1895 թվական)
Մատենագրություն[7]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арифметика для двуклассных начальных училищ, с приложением правил об измерении площадей и объёмов / Сост.: Ф. П. Еленев. — СПб.: тип. Имп. Акад. наук, 1878. — 16 с.
- Арифметика для одноклассных начальных училищ, а также для приготовительных классов и 1-го класса гимназий / Сост.: Ф. П. Еленев. — СПб.: тип. Имп. Акад. наук, 1878. — 91 с.
- Руководство для учителей к преподаванию арифметики в двуклассных начальных училищах / Сост.: Ф. П. Еленев. — СПб.: тип. Имп. Акад. наук, 1878. — 168 с.
- Руководство для учителей к преподаванию арифметики в одноклассных начальных училищах, а также в приготовительных классах и 1-м классе гимназий / Сост.: Ф. П. Еленев. — СПб.: тип. Имп. Акад. наук, 1878. — 112 с.
- Арифметика: С 1800 примерами для вычислений и 435 задачами / Сост.: Ф. П. Еленев. — СПб.: тип. Имп. Акад. наук, 1883. – Ч. 1: Целые числа и дроби: 1/2, 1/4 и 1/8. — 52 с.
- Руководство для учителей к преподаванию арифметики / Сост.: Ф. П. Еленев. — СПб.: тип. Имп. Акад. наук, 1883. – Ч. 1: Целые числа и дроби: 1/2, 1/4 и 1/8. — 92 с.
- Еленев Ф. П. В захолустьи и в столице. — СПб.: тип. Имп. Акад. наук, 1870. — 451 с. — ([Соч.] Складина [псевд.]).
- Еленев Ф. П. Иаков Иванович Ростовцов и его деятельность в крестьянском вопросе: Некролог. — СПб., 1860. — 24 с.
- Еленев Ф. П. Историко-критический обзор узаконений, включенных под именем основных законов Финляндии в финляндские кодификационные проекты. — СПб.: Гос. канцелярия, 1894. — 176 с.
- Еленев Ф. П. Как проведён был финляндцами Устав 1878 года о воинской повинности. — СПб.: тип. А. С. Суворина, 1896. — 47 с.
- Еленев Ф. П. Наше молодое поколение: (Писано в 1884 г.). — М.: Унив. тип., 1899. — 36 с. (В изд. 1900 г. подзаг.: «В разъяснение причин студенческих волнений 1899 г.»)
- Еленев Ф. П. О некоторых желаемых улучшениях в гимназическом обучении. — СПб.: тип. «Обществ. польза», 1889. — 128 с.
- Еленев Ф. П. Отчего победители обращаются в побеждённых? — СПб., 1898. — 26 с. — (Извлеч. из: Наблюдатель. – 1898. – № 8).
- Еленев Ф. П. Первые шаги освобождения помещичьих крестьян в России. — СПб.: тип. Т-ва «Обществ. польза», 1886. — 113 с. — (Перепеч. из: Рус. арх. – 1886. – № 7).
- Еленев Ф. П. Польская цивилизация и её влияние на Западную Русь. — СПб.: тип. И. Шумахера, 1863. — 88 с. — (Извлеч. из журн. «Сын Отечества». – № 27. – С. 162–167).
- Еленев Ф. П. Студенческие беспорядки. — СПб.: тип. т-ва «Обществ. польза», 1888. — 46 с.
- Еленев Ф. П. Учение о Финляндском государстве. — СПб.: тип. т-ва «Обществ. польза», 1893. — 102 с.
- Еленев Ф. П. Финляндский современный вопрос по русским и финляндским источникам. — СПб.: тип. т-ва «Обществ. польза», 1891. — 225 с.
- Еленев Ф. П. Чего достигли и чего домогаются вперёд достигнуть финляндцы по пути отпадения их от русской государственной власти. — М., 1898. — 117 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Russian Writers 1800-1917: Tome 2 (ռուս.) / под ред. П. А. Николаев — М.: Большая российская энциклопедия, 1992. — Т. 2. — 623 с. — ISBN 5-85270-064-9, 5-85270-011-8
- ↑ 2,0 2,1 Петербургский некрополь (ռուս.) / под ред. В. И. Саитов — СПб.: Михаил Матвеевич Стасюлевич, 1912.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ В.И. Ленин Указатель имен // Полное собрание сочинений. — 5-е. — М.: Издательство политической литературы., 1967. — Т. 2. — С. 650.
- ↑ В.И. Ленин От какого наследства мы отказываемся? // Полное собрание сочинений. — 5-е. — М.: Издательство политической литературы., 1967. — Т. 2. — С. 508-521.
- ↑ Русские писатели. 1800—1917 / Гл. ред. П. А. Николаев. — Биографический словарь. — М.: Большая Российская энциклопедия, 1992. — Т. 2. — С. 224. — 623 с. — (Русские писатели 11—20 вв. Серия биограф. словарей). — ISBN 5-85270-064-9
- ↑ Աղբյուր՝ электронные каталоги РНБ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Еленев, Федор Павлович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Русские писатели. 1800—1917. Биографический словарь. Т. 2. Г—К. М., 1992. — С. 223—225. — ISBN 5-85270-011-8
- Пономарёв В. П., Шабанов В. М. Кавалеры Императорского ордена Святого Александра Невского. 1725—1917. Т. 3. — М., 2009. — С. 571. — ISBN 978-5-89577-145-7
- Список гражданским чинам четвёртого класса. Исправлен по 1 июня 1879 года. — СПб., 1879. — С. 169.
- Федор Павлович Еленев. К 175-летию со дня рождения (1827)(չաշխատող հղում)
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1829 ծնունդներ
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1827 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1902 մահեր
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հրապարակախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս գրողներ