Ֆելիշա Թերել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիշա Թերել
Ծնվել էմարտի 16, 1979(1979-03-16)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԻլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի

Ֆելիշա Թերել (մարտի 16, 1979(1979-03-16)[1], Իլինոյս, ԱՄՆ)՝ ամերիկացի դերասանուհի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերելը մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, գնացել է դեղագործական վաճառքի ուսումից հետո։ Նրա մայրը կովկասուհի է, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի, նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որպեսզի սկսի իր դերասանական կարիերան։ Այստեղ նա ստացավ դերասանական դասեր, որն էլ հանգեցրեց բազմաթիվ դերասանական հաջողությունների։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Թերելը նկարահանվել է «Լարիր գալարներդ» ֆիլմում և «Անտուրաժ» հեռուստասերիալներում։ 2009 թվականի ապրիլին նա նկարահվել է «Մեր կյանքի օրերը» օճառային օպերայում մարմնավորելով Արիանա Էռնանդեսին։ 2013 թվականին նա նկարահանվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալի 3–րդ եթերաշրջանի առաջին մասում, մարմնավորելով ալֆաների ոհմակի միակ աղջիկ անդամ Կալիին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
2008 Լարիր գալարներդ Get Smart Կառավարության օգնական
2008 Անտուրաժ Entourage Քերոլ 5–րդ եթերաշրջան, 1–ին սերիա
2009 Մեր կյանքի օրերը Days of Our Lives Արիանա Էռնանդես 2009 թվականի ապրիլից 2009 թվականի օգոստոս
2013 Պատանի գայլը Teen Wolf Կալի
2014 S.H.I.E.L.D.–ի գործակալները Agents of S.H.I.E.L.D. Էմիլի Դեվիլ 1–ին եթերաշրջան, 11–րդ սերիա
2014 Կլինիկական վախ Fear Clinic Օսբորն
2014 NCIS։ Նոր Օռլեան NCIS: New Orleans Նեյվի Ադել Ուոթքինս 2 սերիա
2014 Նմանակը The Lookalike
2015 Փրկվածի զղջումը Survivor's Remorse Իզա Քաթալանո 2–րդ եթերաշրջան, 6 սերիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.