Ֆեթի համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ֆեթի համայնք
Զինանշան
Fet komm.svg

Fetsund&bru.jpg
Կոորդինատներ: 59°52′47″ հս․ լ. 11°13′14″ ավ. ե. / 59.87972° հս․. լ. 11.22056° ավ. ե. / 59.87972; 11.22056
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մակերես176,35660759366817 կմ², 176,35660759366817 կմ², 0 կմ², 9,166778560145524 կմ², 0 կմ², 31,994037829373834 կմ², 6,812461982896173 կմ², 2,132362545170421 կմ², 97,38705982330178 կմ², 25,672495618714517 կմ², 2,6871197004354164 կմ², 0,09129194125894867 կմ², 0,41299959237157485 կմ²
Բնակչություն11 374 մարդ (հունվարի 1, 2016)[1]
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքfet.kommune.no
##Ֆեթի համայնք (Նորվեգիա)
Red pog.png

Ֆեթ (նորվ.՝ Fet), համայնք Նորվեգիայի պատմական Ռոմերիկե շրջանում` Աքերսհուս կոմսությունում: Վարչական կենտրոնը Ֆեթսուն (նորվ.՝ Fetsund) գյուղն է: 2005 թվականից համայնքը ղեկավարում է Նորվեգական բանվորական կուսակցության անդամ Լիսբետ Լոֆտհուս Գաբրիելսենը (Lisbet Lofthus Gabrielsen):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ համայնքի անունը հիշատակվել է 1321 թվականին: Այն ծագում է հին իսլանդերենից և նշանակում է «մարգագետին լճի ափին»:

1838 թվականի հունվարի 1-ից Ֆեթը ստացել է նորվեգական համայնքի կարգավիճակ, իսկ 1929 թվականի հուլիսի 1-ին Ֆեթ համայնքի մի մասի հիման վրա ձևավորվել է նոր համայնք`Ռելինգենը (նորվ.՝ Rælingen):

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի նոր զինանշանը հաստատվել է 1986 թվականի դեկտեմբերի 19-ին: Այն կանաչ ֆոնի վրա արծաթագույն կեռաձող է ներկայացնում, որն օգտագործվում է փայտանյութը գետով տեղափոխելիս: Կանաչն ու արծաթագույնը խորհրդանշում են մարգագետինն ու լիճը, քանի որ համայնքի անունը նշանակում է «մարգագետին լճի ափին»: Նման զինանշանների, որոնք պատկերում են կեռաձողեր, կարելի է հանդիպել Նորվեգիայի այլ քաղաքների և համայնքների զինանշաններին ևս:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոմմայի դելտան
Տեսարան համայնքի վարչական կենտրոն Ֆեթսունից

Ֆեթը գտնվում է Էյերեն լճի (նորվ.՝ Øyeren) արևելյան ափին: Համայնքի տարածքում կա տեղանք, որտեղ Նորվեգիայի ամենաերկար գետը`Գլոմման (604 կմ), թափվում է Էյերենի մեջ: Այդ տեղում առաջացած դելտան ամենախոշոր ներքին դելտան է Եվրոպայում: Դելտան ձգվում է մինչև լճի հանդիպակաց ափը: Մինչև 1985 թվականը Գլոմմե գետով մինչև Էյերենի մեջ թափվելու տեղը տեղափոխում էին գերաններ, որ հետագայում փոխադրում էին երկաթուղով: Մեր օրերում պահպանվել են անտառահատման ճյուղին վերաբերող շատ կառույցներ, որոնց մի մասը վերածվել է թանգարանների և մշակութային կենտրոնների:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգական իշխանության տվյալներով բնակչության թվով Ֆեթը (9485 մարդ) երկրի բնակավայրերի շարքում 108-րդ տեղն է զբաղեցնում, իսկ մեծությամբ՝ 347-րդ տեղը: 1997-2007 թվականներին համայնքի բնակչությունն աճել է 10,5 %-ով: Տարածքը 176 կմ² է, որից ցամաքի բաժինը կազմում է 137 կմ², այնպես որ բնակչության իրական խտությունը կազմում է 70 մարդ/կմ²:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]