Ֆարելի եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆարելի եղբայրներ
Peter Farrelly and Bobby Farrelly at the 2009 Tribeca Film Festival.jpg
Մասնագիտություն՝ ռեժիսոր և պրոդյուսեր

Ֆարելի եղբայրներ (անգլ.՝ The Farrelly brothers), Փիթեր Ջոն Ֆարելի (անգլ.՝ Peter John Farrelly)՝ հայտնի որպես Փիթեր Ֆարելի և Ռոբերտ Լեո Ֆարելի-Կրտսեր (անգլ.՝ Robert Leo «Bobby» Farrelly, Jr.)՝ հայտնի որպես Բոբբի Ֆարելի, ամերիկացի կինոռեժիսորներ և սցենարիստներ[1], 10-ից ավելի ֆիլմերի սցենարիստներ և ռեժիսորներ[2], այդ թվում՝ «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Հիմարը և ավելի հիմարը», «Ես, կրկին ես և Իրենը», «Երեք խամաճիկները»[3] և «Հիմարը և ավելի հիմարը 2»[4]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրները մեծացել են Կամբերլենդում (Ռոդ Այլենդ), ունեն իռլանդական ծագում: Քոլեջն ավարտելուց հետո՝ նրանք իրենց կարիերան շարունակեցին որպես սցենարիստներ, հատկապես՝ «Սայնֆելդ» հեռուստասերիալի համար:

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրների առաջին չորս ֆիլմերից յուրաքանչյուրը («Հիմարը և ավելի հիմարը», «Քինգպին» , «Բոլորը խենթանում են Մերիի համար» , «Ես, կրկին ես և Իրենը») այնպիսի սյուժե ունի, որ կենտրոնացած է ճանապարհորդության շուրջը: Ֆիլմերում բոլոր ճանապարհորդություններն սկսվում են Ռոդ Այլենդից, բացի «Քինգպին» ֆիլմից, որտեղ ճանապարհորդությունն սկսվում է Փենսիլվանիայից: Ֆիլմերում հաճախ են կիրառում բուֆոնադ և զուգարանային հումոր, իսկ դրանցում հաճախ կան հիմարի կերպար մարմնավորող փոքր դերեր: Ֆիլմերից շատերում պարունակում են հիշողությունների տեսարաններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է իրադարձությունը տրավմատիկ ազդեցության ունենալ մարդու վրա: Եղբայրենրը հայտնի են նաջ իրենց ֆիլմերկ սաունդթրեքներով, որոնք իրենցից ներկայացնում են դասական, power pop և ֆոլկ ռոք երգերի միագումար:

Սպորտը նրանց ֆիլմերի ընդհանուր գիծն է, և նրանք իրենց ֆիլմերում հաճախ նկարահանել են սպորտային աստղերի (հատկապես՝ Նոր Անգլիայի հավաքականներից):

Եղբայրներին թե՛ խրախուսում էին, թե՛ քննադատում այն պատճառով, որ իրենց ֆիլմերում օգտագործում էին հաշմանդամության թեման: Այս առիթով Փիթեր Ֆարելին ասել է.

Aquote1.png Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ մենք այս մարդկանց վերևից ենք նայում և ստորադասում, այլ նրա մեջ, որ մենք ներքևից ենք նայում այս մարդկանց և զգում, որ նրանք մեզնից ավելի լավն են... մենք հարգում ենք նրանց:
- Փիթեր Ֆարելի[5]
Aquote2.png


Նրանք աշխատունակ մարդկանց հաճախ պատկերում են որպես հիմար («Հիմարը և ավելի հիմարը»), իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ավելի շնորհաշատ («Ես, կրկին ես և Իրենը») և ամբիցիոզ:

Conundrum Entertainment պրոդյուսերական ընկերության հիմնադիրներն են:

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին Փիթեր Ֆարելին նոմինացվել է «Օսկար»-ի՝ որպես «Լավագույն օրիգինալ սցենար»՝ «Կանաչ գիրք» ֆիլմի սցենարի համար[6]: Փետրվարի 25-ին «Կանաչ գիրք»[7] ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Ռեժիսոր Պրոդյուսերներ Սցենարիստներ Նշումներ
1994 «Հիմարը և ավելի հիմարը» Փիթեր Ֆարելի Այո Այո
1996 «Քինգփին» Այո
1998 «Բոլորը խենթանում են Մերիի համար» Այո Այո
1999 «Outside Providence» Այո Այո
2000 «Ես, կրկին ես և Իրենը» Այո Այո Այո
2001 «Say It Isn't So» Այո
«Օսմոսիս Ջոնս» Այո Այո Կենդանի մարտական տեսարաններ
«Չարի սերը» Այո Այո Այո
2003 «Stuck on You» Այո Այո Այո
2005 «Բեյսբոլային ազարտ» Այո
«Կեղծագործողը» Այո
2007 «Իմ մղձավանջների աղջիկը» Այո Այո
2011 «Անամուսին շաբաթ» Այո Այո Այո
2012 «Երեք խամաճիկները» Այո Այո Այո
2013 «Մուվի 43» Այո Այո Այո
2014 «Հիմարը և ավելի հիմարը 2» Այո Այո Այո
2018 «Կանաչ գիրք» Փիթեր Ֆարելի Փիթեր Ֆարելի Փիթեր Ֆարելի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Նշումներ
1992 «Սայնֆելդ» 1 էպիզոդ: "The Virgin", սցենարիստներ
2002 «Ozzy & Drix» Գործադիր պրոդյուսերներ, անիմացիոն սերիաներ
2008 «Unhitched» 1 էպիզոդ, Ռեժիսոր, պրոդյուսերներ
2016 «Տղաները՝ Թրեյլեր հանգստապուրակից» 2 էպիզոդ, ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են