Ֆայրֆլայ Էսթեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆայրֆլայ Էսթեյթ
Տեսակպատմական շենք-թանգարան
Երկիր Ճամայկա[1]
ՏեղագրությունPort Maria La luz?
ՎայրPort Maria La luz?
Հիմնադրվել է1956
Կայքfirefly-jamaica.com
Քարտեզ
Քարտեզ

Ֆայրֆլայ Էսթեյթ (անգլ.՝ Firefly Estate, Լուսատտիկների կալվածք), բրիտանացի գրող Նոել Քովարդի տուն-թանգարանը, որը կառուցվել է նրա թաղման վայրում` Ճամայկայի Սենթ Մերի մարզում` Օրակաբեսայից 10 կմ դեպի արևելք։ Տունը ներառվել է Ճամայկայի ազգային ժառանգության ցանկում[2]։ Ժամանակակից տունը կառուցվել է 1956 թվականին[3]։  Տան կահավորումը խիստ է, ինչը չի խանգարել Քովարդին տանն ընդունելություններ ու երեկույթներ կազմակերպել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճամայկայի հյուսիսային ափին գտնվող բլրի գագաթին Քովարդի տունը սկզբում պատկանել է տխրահռչակ ծովահեն և Ճամայկայի նահանգապետ Սըր Հենրի Մորգանին (1635-1688)։ Մորգանը բլրի վրա տուն է կառուցել և այն օգտագործել որպես դիտահարթակ, որը նայում էր Պորտ Մարիայի նավահանգիստին[4]։ Գաղտնի փախուստի համար Մորգանը հրամայել է թունել փորել դեպի նավահանգիստ։

Տունը Ֆայրֆլայ Էսթեյթ է կոչվել երեկոյան դրա շրջակայքում մեծ թվով թռչող լուսատտիկների պատճառով։ Տարբեր ժամանակներում տան հյուրերն էին Եղիսաբեթ II-ը, Ուինսթոն Չերչիլը, Լոուրենս Օլիվիեն, Սոֆի Լորենը, Էլիզաբեթ Թեյլորը, Ալեք Գինեսը, Պիտեր Օ'Թուլը, Ռիչարդ Բարթոնը, իսկ հարևանությամբ ապրում էին Էրոլ Ֆլինը և Յան Ֆլեմինգը[5]։

«Անգլիացին իրավունք ունի ապրելու այնտեղ, որտեղ նա կցանկանա», հայտարարել է Ուինսթոն Չերչիլը, երբ գտնվում էր այս տանը, որտեղ Նոել Քովարդին սովորեցնում էր յուղաներկով նկարել[6]։ Տան արվեստանոցում պահպանվել են Քովարդի հայտնի ընկերների, այդ թվում՝ Լոուրենս Օլիվիեի, Էրոլ Ֆլինի և Մառլեն Դիտրիխի կտավները և լուսանկարները։

Տունը գնելուց Քովարդն իր օրագրում գրել է. «Լուսատտիկ»-ն ինձ տվեց ամենաթանկ օրհնանքը՝ ժամանակ կարդալու և գրելու, մտածելու և միտքս կանոնակարգելու համար, ես սիրում եմ այս վայրը, դա ինձ խորապես հմայում է։ Ինչ էլ որ պատահի այս հիմար աշխարհում, դժվար թե այստեղ ինչ-որ բան պատահի»[7]։

Քոուըրդը մահացել է սրտամկանի կաթվածից Ֆայրֆլայ Էսթեյթում 1973 թվականի մարտի 26-ին` 73 տարեկան հասակում և թաղվել է մարմարյա դագաղի մեջ, այն պարտեզում, որտեղ նա սիրում էր նստել մթնշաղին, մայրամուտը դիտել, կոնյակ խմել և նայել ծովին ու հարևան բլուրների փարթամ բուսականությունը[8]։ Այսօր այդ վայրում տեղադրված է Քովարդիի արձանը։ Սիզամարգի քարե խրճիթը, որը ժամանակին դիտահարթակ էր Հենրի Մորգանի համար, վերածվել ` «Սըր Նոել» բարի, հուշանվերների խանութի և ռեստորանի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Jamaica National Heritage Trust - Firefly House
  3. 3,0 3,1 http://articles.latimes.com/1992-01-01/entertainment/ca-1163_1_firefly-hill His last poem
  4. History of property Արխիվացված 2009-07-17 Wayback Machine
  5. Salewicz, Chris (2000) Firefly: Noel Coward in Jamaica, Indigo Publishing pp. 71 – 78 ISBN 978-0575603387.
  6. Winston Churchill reference Արխիվացված 2011-07-22 Wayback Machine
  7. «The Magical Kingdom of Firefly Hill : Arts: Celebrities came to Noel Coward's winter retreat for the Jamaican sunsets and for their host's wit and wisdom». latimes.
  8. «Jamaica». google.ca.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]