Ֆայեզ Ղոսեյն
Ֆայեզ Ղոսեյն արաբ․՝ فايز الغصين | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1883[1] |
Ծննդավայր | Lajat, Սիրիա |
Մահացել է | 1968[2][1] |
Քաղաքացիություն | State of Syria? Syrian Republic? Արաբական Միացյալ Հանրապետություն ![]() |
Կրոն | իսլամ |
Երկեր | Ջարդերը Հայաստանում |
Մասնագիտություն | փաստաբան, դատավոր, մեմուարագիր և քաղաքական գործիչ |
Faiz El-Ghusein Վիքիպահեստում |
Ֆայեզ էլ-Ղոսեյն (արաբ․՝ فايز الغصين) (1883-1968), արաբ գործիչ, Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի նախկին կառավարիչ։ 1915 թ., ծառայելով Դիարբեքիրում, Ղոսեյնն ականատես է եղել թուրքական իշխանությունների հակահայկական գործողություններին, որոնք նկարագրել է «Մի արաբ մուսուլմանի վկայությունը հայերի անմեղության և կոտորածների վերաբերյալ» գրքույկում (1917-18 թթ. հրատարակվել է ֆրանս., անգլ. և գերմ.)։ Նախաբանում Ղոսեյնը գրում է. «Երբ ավարտվի պատերազմը, այս գրքի ընթերցողները կհամոզվեն, որ ես գրել եմ ճշմարտությունը, և որ այս պատմությունը միայն փոքր մասն է դժբախտ հայ ժողովրդի հանդեպ կատարված չարագործությունների»[3]։ Ղոսեյնը, փորձելով բացահայտել «հայ ժողովրդի հետ կատարվածի» պատճառները, հանգել է այն եզրակացության, որ հայերի կոտորածների պատասխանատուն երիտթուրքական կառավարությունն է. «Հրապարակելով այս գրքույկը, ես ամենից առաջ նպատակ ունեի մերժել այն բոլոր մեղադրանքները, որոնք կարող են հարուցվել իսլամի դեմ և ապացուցել, որ հայերի հանդեպ կատարված դաժանությունների պատասխանատվությունն ընկնում է «Միություն և առաջադիմություն» կոմիտեի անդամների վրա, որոնց ձեռքում է իշխանությունը, և որոնք ղեկավարվել են ցեղապաշտ մոլեռանդությամբ և հայերի հանդեպ նախանձով։ Իսլամը մերժում է նրանց»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Project Gutenberg — 1971.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #136226876 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Մի արաբ մուսուլմանի վկայությունը հայերի անմեղության և կոտորածների վերաբերյալ, ֆրանս. հրտ., էջ 3-4:
- ↑ Նույն տեղում, էջ 43-44:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тhmoignagе d’un Arabe musufman sur L innocence et /в massacre des Armdniens, Bombey, 1917.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |