Ֆաթու Ջալլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթու Ջալլոու
Ծնվել էապրիլի 19, 1996(1996-04-19) (28 տարեկան)
ԾննդավայրSoma, Ցածր գետ, Գամբիա
Քաղաքացիություն Գամբիա
Մասնագիտությունսոցիալական աշխատող և գեղեցկության մրցույթի մասնակից

Ֆաթու Ջալլոու (անգլ.՝ Fatou A. Jallow, ապրիլի 19, 1996(1996-04-19), Soma, Ցածր գետ, Գամբիա), Գամբիայի գեղեցկության թագուհին։ 2019 թվականին մեղադրել է նախագահ Յահյա Ջամեին բռնաբարության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթու Ջալլոուն ֆուլբե ժողովրդի ներկայացուցիչ է[1]։ Ծնվել է 1996 թվականի ապրիլի 19-ին, Գամբիայի հարավում գտնվող Սոմա քաղաքում[2], Ալֆա Ջալլոյի և Ավա Սախոյի ընտանիքում[3]։ Սովորել է Նուսրատի ավագ դպրոցում մինչև 12-րդ դասարան։ 2014 թվականի սեպտեմբերին Գամբիայի Բրիկամա քոլեջում ընդունվել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ 2014 թվականին՝ 18 տարեկան հասակում, շահել է Միսս տիտղոսը հուլիսի 22-ին Գամբիայի նախագահ Յահյա Ջամեի կազմակերպված գեղեցկության ազգային մրցույթում[4][5]։

Հաջորդ ամիսներին գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո նրան մի քանի անգամ հրավիրել են այցելելու Ջամեի նստավայր[6]։ Որպես գեղեցկության մրցույթում հաղթելու մրցանակ` նա Ջամեից ստացել է նախ 50000, իսկ ավելի ուշ ևս 200000 դալասի (ըստ Ֆաթուի))[4][6]։ 2015 թվականի հունիսին տեղական Kibaroo News թերթը հրապարակել է տեղեկություն, որ նա անհայտ կորել է Գամբիայի մայրաքաղաք Բանջուլում գտնվող կառավարության նստավայր հրավիրվելուց հետո մի քանի շաբաթ անց։ Գեղեցկության մրցույթից հետո Ջամեն մեղադրվել է նրա նկատմամբ բազմիցս սեռական ոտնձգություններ կատարելու մեջ և վերջինս մի քանի նվեր է մատուցել։ Ըստ զեկույցի` նրան իր կամքին հակառակ մի քանի անգամ տարել են Ջամեի մոտ։ Նա մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է ամուսնանալ Ջալլոույի հետ, բայց նա հրաժարվել է այդ առաջարկից[5]։

2019 թվականին իր հարցազրույցում, Ֆաթու Ջալլոուն պատմել է 2015 թվականի իրադարձությունների մասին[2]։ 2015 թվականի հուլիսին նա փախել է արտերկիր` Դակար (Սենեգալ), որտեղ դիմել է իրավապաշտպան կազմակերպություններին[7]։ 2015 թվականի օգոստոսի 6-ին նա ապաստան է ստացել Կանադայում և այդ օրից ապրում է Տորոնտոյում[8]։ Տորոնտոյում բուժում է անցել, ապա մասնակցել սոցիալական աշխատողների դասընթացներին։ 2019 թվականին աշխատել է հեռահաղորդակցական ընկերության աջակցության ծառայությունում և օգնել կանանց ապաստան գտնելու հարցում[4]։

2019 թվականի հուլիսի վերջին Human Rights Watch-ը և TRIAL-ը մեղադրել են Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեին Ֆաթու Ջալլոուին բռնաբարելու մեջ և մյուս աղջիկներին կոչ արել պատմել նրա կողմից կիրառված բռնության փաստերի մասին[4][9]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յայա Ջամեն չի մեկնաբանել առաջադրված մեղադրանքները։ Հանուն հայրենասիրական վերակողմնորոշման և արարման ալյանսի կուսակցական առաջնորդ Ուսման Ռամբո Ջատտան մեղադրանքները որակել է սուտ` հայտարարելով.

Նախկին նախագահը ժամանակ չունի արձագանքելու ստերին և զրպարտչական արշավներին։ Նա շատ հարգված, աստվածավախ ու բարեպաշտ առաջնորդ է, ով մեծ հարգանք է դրսևորում գամբիացի կանանց նկատմամբ։
- Ուսման Ռամբո Ջատտա[10]։

Վարորդը նույնպես ժխտել է Ջալլոուի բռնաբարության մեղադրանքները[11]։

Արդարադատության նախարարը և Գամբիայի գլխավոր դատախազ Աբուբաքար Թամբադուն և Գամբիայի փաստաբանների միության (GBA) նախագահ Սալի Տաալը շնորհակալություն են հայտնել Ջալլոուին իր բացահայտման համարձակության համար և կոչ արել բռնաբարության մյուս զոհերին բարձրաձայնել` հույս հայտնելով, որ այդ ցուցմունքները հիմք կլինեն Ջամեին նոր մեղադրանքներ առաջադրելու համար[12]։ Կանանց իրավապաշտպան կազմակերպությունը, Գամբիայի իրավաբան կանանց ասոցիացիան (FLAG) միացել են նրանց կարծիքին և հաջորդ օրերին հաղորդագրություններ են ստացվել բարձրաստիճան քաղաքական գործիչների դեմ նոր մեղադրանքների վերաբերյալ[13]։

2019 թվականի սեպտեմբերին հայրենասիրական վերակողմնորոշման և արարման ալյանսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆաբաքարի Ջատտան այդ մեղադրանքները սուտ է որակել՝ նշելով, որ Ջալոուն նույնիսկ պետք է երախտապարտ լինի նախկին նախագահ Ջամեին նյութական աջակցության համար և դատապարտել է մեղադրանքները՝ Ջամեի հեղինակությունը խաթարելու համար[14]։ Ջալոուն այս հայտարարությունն անվանել է ուշադրության անհիմն շեղում և նշել, որ ինքը չի մեղադրում Հայրենասիրական վերակողմնորոշման և արարման ալյանսին, բայց անձամբ Ջամեին, և կուսակցությունը չպետք է խոսի նրա փոխարեն[15]։

2019 թվականի հոկտեմբերի 31-ին Ջալլոուն ցուցմունք է տվել Ճշմարտության հաստատման, հաշտեցման և հատուցման հանձնաժողովին` կրկնելով իր մեղադրանքները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Saja. «Who is Fatou Jallow? Meet the new Miss July 22nd». www.whatson-gambia.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «FATOU TOUFAH JALLOW TRRC DAY 102 PT1 31.10.19» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  3. Pa Nderry Mbai (2019 թ․ հունիսի 29). «OPINION: Fatou Jallow's Rape Allegation On International Media Is A Fake Media Campaign To Seek Public Sympathy For Prosecution Of Former President Yaya Jammeh And Financial Exploitation Of TRRC». Freedom Newspaper (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Searcey, Dionne (2019 թ․ հունիսի 26). «Gambian Minister Calls on All Women With Accusations Against Ex-President to Come Forward (Published 2019)». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  5. 5,0 5,1 «2014 JULY 22ND BEAUTY QUEEN, MISS FATOU JALLOW, GONE MISSING, AFTER REJECTING PRESIDENT'S INAPPROPRIATE APPROACHES! | Kibaaro News». web.archive.org. 2015 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  6. 6,0 6,1 «Ex-Beauty Queen Accuses Former President Jammeh of Raping Her – Foroyaa Newspaper». foroyaa.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  7. «Gambia's Women Break Their Silence». Human Rights Watch (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  8. «Beauty queen 'raped by Gambia's ex-President Jammeh'». BBC News. 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  9. «Gambia: Women Accuse Ex-President of Sexual Violence». Human Rights Watch (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  10. «Gambia: Appeal after rape claim against ex-president Jammeh». BBC News. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  11. Pa Nderry Mbai (2019 թ․ հունիսի 29). «FORMER STATE HOUSE DRIVER NAMED IN A RAPE ALLEGATIONS AGAINST DICTATOR JAMMEH DEBUNKS FATOU JALLOW'S CLAIMS!». Freedom Newspaper (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  12. Pa Nderry Mbai (2019 թ․ հուլիսի 2). «Toufah Jallow's Rape Case Exposes More Alleged 'Sexual Pedrators'». Freedom Newspaper (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  13. «Police to probe Melville Robertson rape allegation - The Point Newspaper, Banjul, The Gambia». web.archive.org. 2019 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  14. «FTJ: Toufah should thank Jammeh for financial support - The Point Newspaper, Banjul, The Gambia». web.archive.org. 2019 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  15. «Toufah Jallow: I didn't accuse APRC of rape - The Point Newspaper, Banjul, The Gambia». web.archive.org. 2019 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.