Ֆաբիան Կանսելարիչ
Ֆաբիան Կանսելարիչ իսպ.՝ Fabián Cancelarich | |||
|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1965[1][2][3] | ||
| Ծննդավայր | Սանտա Ֆե, Արգենտինա | ||
| Մահվան ամսաթիվ | մայիսի 14, 2024[4] (58 տարեկան) | ||
| Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[5] | ||
| Հասակ | 191 սանտիմետր | ||
| Քաշ | 80 կիլոգրամ | ||
| Դիրք | դարպասապահ | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ֆաբիան Օսկար Կանսելարիչ (իսպ.՝ Fabián Oscar Cancelarich,դեկտեմբերի 30, 1965[1][2][3], Սանտա Ֆե, Արգենտինա - մայիսի 14, 2024[4], Բուենոս Այրես, Արգենտինա[5]), արգենտինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաբիան Կանսելարիչն իր ակումբային կարիերան սկսել է 1986 թվականին Արգենտինայի առաջնությունում «Ֆերոկարիլ Օեստե» ակուբում։ Նա եղել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի պահեստային դարպասապահը 1990 թվականի աշխարհի առաջնությունում[6]։
1991 թվականին նա ընդգրկված է եղել Արգենտինայի հավաքականի կազմում, որը հաղթել է Ֆուտբոլի Ամերիկայի գավաթը։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում։
1992 թվականին դարպասապահը վաճառվել է Կորդովա քաղաքի «Բելգրանո» ակումբին, իսկ 1994 թվականին տեղափոխվել է «Նյուելս Օլդ Բոյզ»։
1995 թվականին դարպասապահը տեղափոխվել է Կոլումբիա՝ խաղալու «Միլոնարիոս» ակումբում։ Կարճ ժամանակ անց նա վերադարձել է Արգենտինա, որտեղ հանդես է եկել «Ուրական» (1995–1996) և «Պլատենսե» (1997–1999) ակումբներում։
1999 թվականին Կանսելարիչը վերադարձել է «Ֆերոկարիլ Օեստե» ակումբ։ Դա եղել է նրա վերջին մրցաշրջանը բարձրագույն խմբում։ 2000 թվականին Կանսելարիչը տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սենտրալ Կորդոբա» ակումբ։ 2002 թվականին ակումբը իջել է երրորդ դիվիզիոն։ 2004 թվականին դարպասապահն ավարտել է իր կարիերան։
Ֆաբիան Կանսելարիչը մահացել է սրտի կաթվածից Բուենոս Այրեսում, 2024 թվականի մայիսի 14-ին, 58 տարեկան հասակում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Murió Fabián Cancelarich, arquero subcampeón del mundo con Argentina en el Mundial 1990 (իսպ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Murió Fabián Cancelarich, arquero subcampeón del mundo con Argentina en el Mundial 1990 — infobae.
- ↑ 1990 World Cup Արխիվացված 2011-04-30 Wayback Machine at fifa.com
- ↑ «Murió Fabián Cancelarich, arquero subcampeón del mundo con Argentina en el Mundial 1990». infobae (եվրոպական իսպաներեն). 2024-05-14. Վերցված է 2024-05-16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Արգենտինայում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 2024 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նյուելս Օլդ Բոյզի ֆուտբոլիստներ
- Բելգրանոյի ֆուտբոլիստներ
- Ֆերո Կարիլ Օեստեի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տալյերես Կորդովայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Արգենտինացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով