Օքտայ Ռաջաբով
Օքտայ Ռաջաբով | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Oqtay Məmmədağa oğlu Rəcəbov |
Ծնվել է | ապրիլի 5, 1941 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2022 (81 տարեկան) |
Ժանրեր | դասական, սիմֆոնիա, օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Պարգևներ |
Օքտայ Ռաջաբով (ադրբ.՝ Oqtay Recebov, ապրիլի 5, 1941, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2022), ադրբեջանցի կոմպոզիտոր և երաժիշտ[1]։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1992), Պրոֆեսոր (1995), վաստակավոր ուսուցիչ, նախագահի կենսաթոշակառու (2011), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ: Նախագահի կենսաթոշակառու (2011)[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օքտայ Ռաջաբովը ծնվել է 1941 թվականի ապրիլի 5-ին Բաքվում: Բարձրագույն կրթությունը ստացել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում (1958-1963): 1969 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան: Ֆիզիկա է դասավանդել թիվ 116 դպրոցում, երաժշտություն` թիվ 1 երաժշտական դպրոցում: Աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող և Ադրբեջանի մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի պետ[3]:
Ուզեիր Հաջիբեկովի անվան երաժշտական ակադեմիայի «Ադրբեջանի ժողովրդական երաժշտության» բաժնի պրոֆեսորն է: Նա 4 օպերայի, 3 երաժշտական կոմեդիայի, 3 սիմֆոնիայի, 2 օրատորիայի, 1 կանտատայի, 500 երգի հեղինակ է: Մանկավարժության և երաժշտության վերաբերյալ 10 մենագրությունների, 70 դասագրքերի, ավելի քան 100 հոդվածների հեղինակ է:
Կոչումներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրբեջանը `Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր(1982)
- Մանկավարժական գիտությունների թեկնածու (1985)
- Ադրբեջանի ԽՍՀ-ի վաստակավոր ուսուցիչ (1987)
- Մանկավարժական գիտությունների դոկտոր (1992)
- Պրոֆեսոր (1995)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Օքտայ Ռաջաբով
- ↑ Раджабов, Октай Мамед-ага оглы(չաշխատող հղում)
- ↑ Օքտայ Ռաջաբովի կենսագրություն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Раджабов Октай Мамед-ага оглы // Большая биографическая энциклопедия. — Москва, 2009.
- Savalan Fərəcov Oqtay Rəcəbov - bəstəkar, alim və pedaqoq. Mədəniyyət. — 2010. — 23 iyul. — S. 12.