Օքսիմիրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օքսիմիրոն
Oxxxymiron at Afisha's Picnic-2.jpg
Բնօրինակ անունռուս.՝ Мирон Янович Фёдоров
Ծնվել էհունվարի 31, 1985(1985-01-31) (34 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերհիփ հոփ, grime? և ալտերնատիվ հիփ հոփ
Մասնագիտությունռեփեր և գլխավոր գործադիր տնօրեն
Գործիքներվոկալ
ՇրջանավարտQ1643454? և Օքսֆորդի համալսարան
Կայքoxxxymiron.com
Ստորագրություն
Ստորագրություն

Օքսիմիրոն (ռուս.՝ Оксимирон, իրական անունը Միրոն Յանովիչ Ֆյոդորով, հունվարի 31, 1985, Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)[1]), ռուս ռեփ և գրայմ կատարող.ազգությամբ՝ հրեա: «Vagabund» լեյբլի նախկին մասնակից և հիմնադիր։ Թողարկել է երկու ալբոմ «Հավերժական ջհուդ» 2011 թվականին և «Գորգորոդ» 2015 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրոն Ֆյոդորովը ծնվել է 1985 թվականի հունվարի 31-֊ին ֆիզիկոսի և գրադանարավարուհու ընտանիքում, Լենինգրադ քաղաքում։ 9 տարեկան հասակում ընտանիքի հետ միասին գաղթել է Գերմանիա։ 12-13 հասակում նա սկսել է կատարել իր առաջին քայլերը երաժշտական ասպարեզում վերցնելով որպես մականուն «Միֆ»։ Ցանկանալով դառնալ երաժիշտ, բայց չունենալով վոկալային տվյալներ, նա միևնույն է որոշեց շարունակել զբաղվել երաժշտությամբ։ Որոշ ժամանակ անց սկսում է ստեղծագործել ռուսերեն լեզվով։

15 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Մեծ Բրիտանիայի Սլաու քաղաք։

2004 թվականին Միրոնը ընդունվում է Օքսֆորդի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության բաժին։

2006 թվականին նրա մոտ ախտորոշվում են հոգեբանական խնդիրներ և այդ պատճառով դուրս է մնում համալսարանից, սակայն մեկ տարի անց կրկին ընդունվում է։ 2008 թվականի հունիսին ավարտում է համալսարանը և ստանում է միջնադարյան անգլիական գրականության մասնագետի վկայագիր։

Ոսում ստանալուց հետո տեղափոխվում է Իստ֊Էնդ և սկսում փնտրել աշխատանք։ Ինչպես ինքն է նշում, այդ տարիներին նա կատարել է ցանկացած տիպի աշխատանք չկարողանալով աշխատել ըստ մասնագիտուտության[2]։ Միրոնի նոր շրջապատը կազմված էր ռուս ներգաղթյալներից, ինչը դրդում է նրան նորից զբաղվել երաժշտությամբ՝ այս անգամ վերցնելով «Oxxxymiron» կեղծանունը։

2015 թվականին Ռուսաստանում նկարահանվում է Լոնդոնգրադ բազմասերիանոց հեռուստաֆիլմը, որի սցենարը հիմնված է Միրոնի Լոնդոնում ունեցած արկածների վրա։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միֆ (2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Միրոնը հայտնվում է Hip Hop ru[3] կայքում ծանոթանում է այլ ռուս կատարողների հետ։ 2001 թվականի վերջին թողարկում է «Al Ogon» թրեկը, որից հետո վերցնում է ընդմիջում 7 տարով։

Optik Russia (2008-2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

7 տարի տևացող ընդմիջումից հետո թողարկում է «Լոնդոնն ընդդեմ բոլորի» (ռուս.՝ Лондон против всех)։ Այդ տարի նա միանում է Գերմանիայի ռուսալեզու ներգաղթյալների ստեղծած Optik Russia լեյբլին[4] և ծանոթանում է Դմիտրի Խինտերի հետ, ավելի հայտնի որպես Schokk:

2009 թվականին թողարկում է իր առաջին տեսահոլովակը։ 2010 թվականին լքում է լեյբլը հետաքրքրությունների անհամապատասխանության պատճառով։

Vagabund (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ամռանը մեկնում է համերգային շրյագայության ԱՊՀ երկների տարածքով, որը հետագայում ստացավ «Հոկտեմբերյան իրադարձություններ» անվանումը։ Մեկ տարի անց Օքսիմիրոնը, Դմիտրի Խինտերը և Վանյա Լենինը միասին ստեղծում են նոր անկախ լեյբլ, որը անվանվեց «Vagabund» (գերմաներենից թարգմանաբար՝ թափառող)։

2011 թվականի սեպտեմբերի 15֊ին թողարկում է իր առաջին ալբոմը «Հավերժական հրեա» (ռուս.՝ «Вечный жид»)[5], որից հետո մեկնում է նոր համերգային շրջագայության։ 2011 թվականի հոկտեմբերի 30֊ին տեղի է ունենում վերջին համերգը Սանկտ Պետերբուրգում։

Նույն թվականի նոյեմբերի 1֊ին նա հայտարարում է լեյբլը լքելու որոշման մասին։ Նոյեմբերի 6-ին Մոսկվայում հանդես է գալիս մենահամերգով, որից հետո վերադառնում է Լոնդոն։

miXXXtape. (2012—2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 12֊ին թողարկում է երգերի հավաքածու «miXXXtape I»[6], որն իրենից ներկայացնում էր 2008-2011 թվականներին ձայնագրված ամենահաջող երգերի ժողովածու։

2012 թվական, համերգ Կոլոմենսկում

Մեկ տարի անց «miXXXtape II»[7], որը անվանվեց «Երկար ճանապարհ դեպի տուն» (ռուս.՝ miXXXtape II: Долгий путь домой)։ Երկրորդ ժողովածուն ընդգրկում էր 2012-2013 թվականներին ձայնագրված երգերը։

2014 թվականի օգոստոսի 8-ին Միրոնը հայտարարեց, որ տեղափոխում է իր երկրորդ ալբոմի թողարկումը հետաձգելու մասին[8]

2015-2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 25-ին լույս է տեսնում «Лондонград» տեսահոլովակը, որը ձայնագրված էր նույն անունը կրող բացմասերիանոց հեռուստաֆիլմի համար:

Սույն թվականի նոյեմբերի 13-ին թողարկում է իր թվով երկրորդ՝ «Գորգորոդ»[9] (ռուս.՝ Горгород) ալբոմը։

2016 թվականի հունիսի 28֊ին հայտնի դարձավ, որ Օքսիմիրոնը դարձել է Reebok Classic֊ի պաշտոնական դեմքը Ռուսաստանում [10]։

Առաջադրումներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին արժանացել է «Տարվա մարդ GQ 2012» մրցանակին «Տարվա հայտնություն անվանակարգում»[11]։

2011 թվականին Rap.ru կայքի կողմից անցկացվող «Տարվա լավագույն ալբոմ ֊ ռուսական տարբերակ» անվանակարգի հաղթող[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]