Օքթայ Ռիֆաթ
Օքթայ Ռիֆաթ թուրքերեն՝ Ali Oktay Rıfat | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 10, 1914[1][2] |
| Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | ապրիլի 18, 1988[1][3] (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա[4] |
| Գերեզման | Քարաջաահմեթ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, բանաստեղծ-փաստաբան և փաստաբան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ (1936)[4] և Ankara Atatürk Lisesi? (1932) |
| Գրական ուղղություններ | Garip? |
| Ուշագրավ աշխատանքներ | From A Woman's Window? |
| Անդամակցություն | Garip?[4] |
| Պարգևներ | |
| Ազգականներ | Celile Hikmet?, Նազըմ Հիքմեթ, Hasan Enver Paşa?, Ali Rıfat Çağatay? և Cafer Çağatay? |
Օքթայ Ռիֆաթ (թուրքերեն՝ Oktay Rifat) (լրիվ անվանումը՝ Օքթայ Ռիֆաթ Հորոզջու) (հունիսի 10, 1914[1][2], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - ապրիլի 18, 1988[1][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք բանաստեղծ և դրամատուրգ[5]։ Համարվում է թուրքական նորագույն պոեզիայի հիմնադիրներից մեկը։ Ծնվել է Տրաբզոն քաղաքում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում։ Այնուհետև ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ֆրանսիա։ Սովորել է Փարիզի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ ստանալով քաղաքագետ-իրավաբանի որակավորում[6]։ Վերադառնալով հայրենիք՝ սկսել է աշխատել տպագրության դեպարտամենտում։ Օքթայ Ռիֆաթը մի շարք պիեսների հեղինակ է[7]։ Ռիֆաթը իր ժամանակի մեծ մասը տրամադրել է նաև եվրոպական բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությանը[8]։
Ստեղծագործությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծություններ կյանքի, մահվան, սիրո և թափառաշրջիկության մասին (1945)
- Ձոն գեղեցկությանը (1945)
- Ներքև, վերև (1952)
- Ագռավները և աղվեսը (1954)
- Սիրահարի աստիճան (1958)
- Ազատությունը ձեռքեր ունի (1966)
- Բանաստեղծություններ (1969)
- Նոր բանաստեղծություններ (1973)
Ռուսերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակակից թուրքական պոեզիայից, Մոսկվա, Պրոգրեսս հրատարակչություն, 1975, էջ 77-176
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 MAK (լեհ.)
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Թուրքերեն Վիքիպեդիա (тур.) — 2002.
- ↑ «Oktay Rifat Horozcu'nun 15 Şiiri». leblebitozu (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Oktay Rifat Horozcu Hayatı Edebi Kişiliği Eserleri». www.turkedebiyati.org (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Yavas, Meryem. «Oktay Rifat HOROZCU - Ana Sayfa». www.siir.gen.tr. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Oktay Rifat Horozcu | Edebiyat Öğretmeni». www.edebiyatogretmeni.org (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-07-03-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краткая литературная энциклопедия. М., 1971. Т.6. — С.306.
- Бабаев А. А. Очерки современной турецкой литературы. М., 1959.
| ||||||||||||
- Հունիսի 10 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Տրապիզոն քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 18 մահեր
- 1988 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք Տրապիզոնից
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք գրողներ
- Թուրք դրամատուրգներ
- Թուրք վիպասաններ