Jump to content

Օրլի Աշենֆելտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրլի Աշենֆելտեր
անգլ.՝ Orley Ashenfelter
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1942(1942-10-18)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Կլարեմոնտի ՄաքԿենի քոլեջ և Sweetwater High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]

Օրլի Աշենֆելտեր (անգլ.՝ Orley C. Ashenfelter, հոկտեմբերի 18, 1942(1942-10-18)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ։ Աշխատանքի տնտեսագիտության, էկոնոմետիկայի և իրավագիտության բնագավառների մասնագետ[6][7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրլի Աշենֆելտերը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում։ Փիլիսոփայության դոկտոր, Պրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (2018) և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2017) անդամ, Էդինբուրգի թագավորական ընկերության և Բրիտանական ակադեմիայի նթղթակից անդամ։ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ (2011), նրա պատվավոր անդամ 2007 թվականից։ 1990-ականների սկզբից Աշենֆելտերը ակտիվորեն մասնակցել է Չեխիայի Հանրապետությունում դոկտորական կրթության և տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների վերականգնման գործընթացին։ Հասարակական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը նրան շնորհել է Պրահայի Չարլզի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում 2014 թվականի հունվարի 15-ին[9][10]։

  • 1984 թվական, Ֆրիշի մեդալ
  • 2002 թվական, Բրյուսելի համալսարանի պատվավոր դոկտոր
  • 2003 թվական, IZA մրցանակ Աշխատանքի տնտեսագիտության մեջ
  • «Մինսեր» մրցանակ՝ կյանքի նվաճումների համար, Աշխատանքային տնտեսագետների միություն
  • Չեխիայի գիտությունների ակադեմիայի Կարել Էնգլիսի մեդալ

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1981 թվական, Տարեց բնակչության տնտեսական ազդեցությունը. համառոտ հետազոտություն անգլ.՝ The Economic Impact of an Older Population: A Brief Survey
  • 1997 թվական, Հոդվածների ժողովածու անգլ.՝ The Collected Essays of Orley C. Ashenfelter

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124081886 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  3. http://legacy.iza.org/en/webcontent/prize/history/iza_prize
  4. 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  5. https://www.u-bordeaux.fr/universite/honoris-causa/orley-ashenfelter-princeton-university
  6. May 1 2018 NAS Election
  7. Newly Elected — April 2017 | American Philosophical Society
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  9. «David Card». Edubilla.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  10. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]