Օրիոլ Ռիերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օրիոլ Ռիերա
Riera-20171008.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1986(1986-07-03)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Վիկ, Օսոնա
Հասակ 184 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրալիա Վեստերն Սիդնեյ Ուոնդերերս
Համար 9
Պատանեկան կարիերա
Իսպանիա Օսոնա
Իսպանիա Վիկ
1998-2000 Իսպանիա Էսպանյոլ
2000-2004 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Իսպանիա Բարսելոնա С 36 (12)
2004-2006 Իսպանիա Բարսելոնա Բ 31 (4)
2006-2008 Իսպանիա Կուլտուրալ Լեոնեսա 66 (14)
2008-2010 Իսպանիա Սելտա 5 (0)
2008-2010  Իսպանիա Սելտա Բ 64 (22)
2010-2011 Իսպանիա Կորդովա 37 (6)
2011-2013 Իսպանիա Ալկորկոն 79 (24)
2013-2014 Իսպանիա Օսասունա 37 (13)
2014-2015 Անգլիա Ուիգան Ատլետիկ 13 (1)
2015  Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 21 (4)
2015-2017 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 22 (2)
2016-2017  Իսպանիա Օսասունա 22 (4)
2017- Ավստրալիա Վեստերն Սիդնեյ Ուոնդերերս 25 (15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14 մայիսի, 2018:

Օրիոլ Ռիերա Մախեմ (իսպ.՝ Oriol Riera Magem, հուլիսի 3, 1986(1986-07-03)[1], Վիկ, Օսոնա), իսպանացի ֆուտբոլիստ, «Վեստերն Սիդնեյ Ուոնդերերս» ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիերան ծնվել է Կատալոնիայի Վիկ քաղաքում և պատանի տարիքից ընդգրկվել «Բարսելոնայի» երիտասարդական կազմում, սակայն ակումբում գտնվելու ժամանակի մեծ մասում նա հանդես է եկել պահեստային կազմերում՝ «Բարսելոնա С»-ում և «Բարսելոնա Բ»-ում[2]։ «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում իր միակ պաշտոնական խաղը Ռիերան անցկացրել է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին՝ 13 րոպե մասնակցելով Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Սյուդադ դե Մուրսիայի» դեմ խաղին, երբ նա դեռ երիտասարդական կազմի խաղացող էր[3]։

Հեռանալով «Բարսելոնայից»՝ Ռիերան շարունակել է իր կարիերան Սեգունդա Բ-ում՝ «Կուլտուրալ Լեոնեսա» ակումբում և Գալիսիայի «Սելտա» ակումբի պահեստային կազմում։ «Սելտայի» հիմնական կազմում Ռիերան անցկացրել է հինգ հանդիպում, որոնցից չորսում խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։

2009 թվականից մինչև 2012 թվականը Ռիերան հանդես է եկել Սեգունդայում՝ խաղալով «Կորդովա»[4] և «Ալկորկոն» ակումբներում[5]։ 2012/13 մրցաշրջանում նա խփել է 18 գոլ, այդ թվում դարձել է հեթ-տրիկի հեղինակ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած «Լաս Պալմաս» ակումբի դեմ խաղում[6][7]), որով օգնել է «Ալկորկոնին» անցնել փլեյ-օֆֆ՝ պայքարելու Պրիմերա դուրս գալու համար[8]։

2013 թվականի հուլիսի 5-ին Ռիերան եռամյա պայմանագիր է կնքել «Օսասունա» ակումբի հետ[9]։ Պրիմերայում իր առաջին հանդիպումը նա անցկացրել է օգոստոսի 18-ին՝ փոխարինման դուրս գալով «Գրանադա» ակումբի դեմ տնային խաղում, որում իր թիմը պարտվել է 1։2 հաշվով[10]։ «Օսասունայի» կազմում իր առաջին գոլը Ռիերան հեղինակել է սեպտեմբերի 20-ին՝ «Էլչե» ակումբի դեմ խաղում (2։1)[11]։

2014 թվականի հունիսի 28-ին՝ «Օսասունայի»՝ Պրիմերայից դուրս մանլուց հետո, Ռիերան 2 մլն ֆունտ ստեռլինգի եռամյա պայմանագիր է կնքել անգլիական «Ուիգան Ատլետիկ» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Չեմպիոնշիպում[12]։ Թիմի կազմում իր միակ գոլը նա հեղինակել է օգոստոսի 23-ին՝ «Բլեքփուլ» ակումբի դեմ խաղում (1։0)[13]։

Ռիերան Պրիմերա վերադարձել է 2015 թվականի հունվարի 7-ին՝ վարձավճարայի հիմունքներով տեղափոխվելով «Դեպորտիվո Լա Կորունյա»[14]։ Հունիսի 30-ին նա գալիսիական ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Debe ser el número 23» [Must be number 23] (Spanish)։ ESPN։ 18 November 2006։ Վերցված է 15 September 2015 
  3. Overmars entra y decide (Overmars comes in and decides); El Mundo Deportivo, 18 December 2003 (Իսպաներեն)
  4. El delantero Oriol Riera que procede del Celta ficha por el Córdoba (Forward Oriol Riera who comes from Celta signs for Córdoba); Marca, 16 July 2010 (Իսպաներեն)
  5. Oriol Riera, tercer refuerzo del Alcorcón (Oriol Riera, third Alcorcón addition); Marca, 11 July 2011 (Իսպաներեն)
  6. Oriol Riera impulsa al Alcorcón en Las Palmas (Oriol Riera thrusts Alcorcón in Las Palmas); Marca, 8 September 2012 (Իսպաներեն)
  7. Oriol Riera: "Con el Alcorcón quiero hacer cosas importantes" (Oriol Riera: "I want to make it big with Alcorcón"); Diario AS, 10 January 2013 (Իսպաներեն)
  8. El Girona, por la vía rápida (Girona, through the fast lane); Marca, 16 June 2013 (Իսպաներեն)
  9. Oriol Riera, tercer fichaje rojillo para la próxima campaña (Oriol Riera, third signing of Rojillos for next season); Diario AS, 5 July 2013 (Իսպաներեն)
  10. Granada hold on for victory Archived 2014-03-01 at the Wayback Machine.; ESPN FC, 18 August 2013
  11. Rojillos get first win Archived 2014-02-28 at the Wayback Machine.; ESPN FC, 20 September 2013
  12. Latics sign Oriol Riera; Wigan's official website, 28 June 2014
  13. «Wigan 1–0 Blackpool»։ BBC Sport։ 23 August 2014։ Վերցված է 8 January 2015 
  14. «Oriol Riera: Deportivo La Coruna sign Wigan Athletic striker on loan»։ BBC Sport։ 7 January 2015։ Վերցված է 8 January 2015 
  15. «El Deportivo confirma el fichaje de Oriol Riera» [Deportivo confirms the signing of Oriol Riera] (իսպաներեն)։ Marca։ 30 June 2015։ Վերցված է 1 July 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]