Օրինական սպանություն
Օրինական սպանություն անգլ.՝ Righteous Kill | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | քրեական ֆիլմ[1][2], թրիլեր, ոստիկան ընկերների մասին ֆիլմ և դրամա |
Թեմա | սերիական մարդասպան |
Թվական | 2008 և հունվարի 1, 2009[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Էվնետ[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Ջոն Էվնետ, Ավի Լերներ, Բոազ Դևիդսոն և Լատի Գրոբման |
Սցենարի հեղինակ | Ռասել Գևիրց |
Դերակատարներ | Ռոբերտ Դե Նիրո[2][6][4][…], Ալ Պաչինո[2][6][4][…], Դոննի Ուոլբերգ[6], Ջոն Լեգուիզամո[6], 50 Սենտ[6], Կառլա Գուջինո[2][6][4][…], Բրայան Դենեհի[6], Ֆրենկ Ջոն Հյուզ[6], Ալան Բլյումենֆիլդ[6], Օլեգ Տակտարով[6], Բարրի Պրայմուս[6], Դեն Ֆութերման[7], Սթերլինգ Կ. Բրաուն[7], Մելիսա Լեո[7], Alan Rosenberg?[7], Աջայ Նայդու[7], Մերիթ Ուիվեր[7], Շիռլի Բռեներ[7] և Malachy McCourt?[7] |
Օպերատոր | Դենի Լենուար |
Երաժշտություն | Էդվարդ Շերմուր |
Մոնտաժ | Փոլ Հիրշ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Կոնեկտիկուտ և Նյու Յորք |
Կինոընկերություն | Grosvenor Park Productions |
Տևողություն | 100 րոպե |
Բյուջե | 60 000 000 $ |
Շահույթ | 78 400 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Օրինական սպանություն» (անգլ.՝ Righteous Kill), ռեժիսոր Ջոն Էվնեստի դետեկտիվ թրիլլերը, որում ներգրավված են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և Ֆիֆթի Սենթը[8][9][10]: ԱՄՆ-ում ֆիլմը հանվել է վարձույթի 2008 թվականի սեպտեմբերի 12-ին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Յորքի 2 լավագույն ոստիկաննները` քննիչներ Դեվիդ Ֆիսքը (Ալ Պաչինո) և Թոմ Քոուեն (Ռոբերտ Դե Նիրո) 30 տարի եղել են գործընկերներ: Թոշակի գնալուց առաջ նրանք պիտք է հետաքննեին կավատի սպանությունը: Նրանք պարզում են, որ հանգուցյալը ինչ-որ կերպ առնչություն ունի գործի հետ, որով նրանք մի քանի տարի առաջ զբաղվում էին: Այդ ժամանակ զոհը նույնպես հանցագործ էր, և նրա մարմնի վրա հայտնաբերել են մի կտոր թուղթ, որի վրա սպանությունն արդարացնող մի քառատող էր: Երբ նոր և նմանատիպ հանցագործություններ են լինում, ոստիկաններին պարզ է դառնում, որ նրանք հետապնդում են անորսալի սերիական մարդասպանի, ով սպանում է բացառապես հանցագործների:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար |
---|---|
Ռոբերտ դե Նիրո | քննիչ Թոմ Քոուեն/«Թուրք» |
Ալ Պաչինո | ոստիկան Դեվիդ Ֆիսկ/«Աքլոր»/«Պոետ» մարդասպան |
Կարլա Գուջինո | քննիչ Քերըն Քորելլի |
Դոննի Վոլբերգ | քննիչ Թեդ Ռայլի |
Քըրթիս Ջեքսոն III («50 Cent») | Մարկուս Սմիթ («Սարդ») |
Բրայան Դենեհի | Լեյտենանտ Հինգիս |
Ջոն Լեգուիզամո | քննիչ Սայմոն Պերես |
Օլեգ Տակտարով | Եվգենի Մուգալատ |
Եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի բյուջեն կազմում էր 60 մլն դոլար: Ցուցադրման առաջին հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 16 288 361 դոլար: Վարձույթի է հանվել 2008 թվականի սեպտեմբերի 18-ին, ցուցադրվել է միաժամանակ 3152 կինոթատրոններում: Ֆիմի վարձույթից հավաքվել է 78 408 327 դոլար, որից 40 081 410 դոլարը հավաքվել է ԱՄՆ-ում, իսկ մնացած 37 326 917 դոլարը` մյուս երկներից: ԱՊՀ երկրներում ֆիլմը ցուցադրվել է 2008 թվականի սեպտեմբերի 18-ից-նոյեմբերի 2-ը և հավաքել է 3 602 665 դոլար:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դենեհիի հերոսը Պաչինոյի և դե Նիրոյի հետ քննարկում է կավատի սպանությունը, որի մականունը «Ռեմբո» էր: Իսկ «Ռեմբո. առաջին արյուն» ֆիլմում Դենեհին խաղում էր շերիֆի` գլխավոր հակահերոսի դերը:
- Ալ Պաչինոն և դե Նիրոն միասին նկարահանվել էին 1995 թվականին նկարահանված «Տապ» ֆիլմում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1034331/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/righteous-kill
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=128869.html
- ↑ http://stopklatka.pl/film/zawodowcy-2008
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 http://www.imdb.com/title/tt1034331/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Pacino and De Niro pair up again»։ BBC։ May 18, 2007։ Վերցված է May 18, 2007
- ↑ «50 Cent's Righteous Kill, Talks New Movie, Dispels Rumors»։ August 29, 2007։ Արխիվացված է օրիգինալից October 30, 2007-ին։ Վերցված է January 10, 2018
- ↑ «50 Cent Lands Role In New De Niro/Pacino Flick»։ Rap Basement։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-26-ին։ Վերցված է 2018-01-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Righteous Kill(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Righteous Kill»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Righteous Kill»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Righteous Kill(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|