Օրացուցային մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրացուցային մեթոդ
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՎարքային
Մարդկությանը հայտնի է1950-ականներ
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքումՋերմանշանային մեթոդ՝ 0.4%[1]

Ձվազատման մեթոդ՝ 3%[1] Երկու օրվա մեթոդ՝ 4%[1]

Ստանդարտ օրերի մեթոդ՝ 5%[1]%[1]
Տիպական կիրառման դեպքում24%%[1]
Կիրառում
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)Դարձելի է
ՀուշումԿախված է մեթոդից ճիշտ և ուշադիր օգտվելուց
Կլինիկական նշաններԲացակայում է
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
PeriodsԿանխատեսում
ԱռավելություններՉունի կողմնակի ազդեցություններ, կարող է նպաստել հղիանալուն, տալիս է իրազեկում

Օրացուցային մեթոդ, հիմնվում է տարբեր եղանակներով կնոջ դաշտանային ցիկլի պտղաբեր և ոչ պտղաբեր օրերը որոշելու վրա։ Օրացուցային մեթոդը կարելի է օգտագործել ինչպես հղիությունից խուսափելու այնպես էլ հղիանալու, և վերարտադրողական առողջությանը հետևելու նպատակով։

Ոչ պտղաբեր օրերը որոշելու մեթոդները հայտնի են եղել դեռ հնագույն ժամանակներից, սակայն 20-րդ դարում գիտական առաջընթացի շնորհիվ ավելացել են դրանց թիվն ու տեսակները։

Օրացուցային մեթոդի համակարգերը հիմնվում են պտղաբերության մեկ կամ մի քանի հիմնական նախանշանների փոփոխությունների դիտարկման (մարմնի բազալ ջերմաստիճան, արգանդի վզիկի լորձ և արգանդի վզիկի դիրք), դաշտանային ցիկլի տևողության գրանցման վրա։ Ստացված տվյալների հիման վրա որոշվում է կնոջ պտղաբեր շրջանը։ Կարող են դիտարկվել այլ նախանշաններ ևս, ինչպես օրինակ՝ կրծքի զգայունությունը և ձվազատման համախտանիշը, մեզի միջոցով ձվազատումը որոշող թեստերիզների, ինչպես նաև թքի կամ արգանդի վզիկի հեղուկի մանրադիտակային զննման արդյունքները։ Կան նաև պտղաբերության շրջանին հետևող համակարգչային սարքավորումներ։

Եզրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախանշանների վրա հիմնված մեթոդների դեպքում դիտարկվում է պտղաբերության երեք հիմնական նախանշաններից մեկը կամ մի քանիսը՝ մարմնի բազալ ջերմաստիճանը, արգանդի վզիկի լորձն ու արգանդի վզիկի դիրքը[2]։ Բացառապես արգանդի վզիկի լորձի դիտման վրա հիմնված մեթոդներից են՝ ձվազատման Բիլինգսի մեթոդը, ձվազատման մեթոդը, Քրեյթոնի մոդելը և «Երկու օրերի» մեթոդը։ Ջերմանշանային օրացուցային մեթոդների դեպքում միաժամանակ դիտարկվում է մարմնի բազալ ջերմաստիճանը, արգանդի վզիկի լորձը և, երբեմն, արգանդի վզիկի դիրքը։ Օրացույցի վրա հիմնված մեթոդը հիմնվում է կնոջ դաշտանային ցիկլին հետևելու և դաշտանային ցիկլերի տևողության հիման վրա կնոջ պտղաբեր շրջանը որոշելու վրա։ Այս մեթոդներից ամենահայտնին կանոնավոր օրերի մեթոդն է։ Օրացույցի ռիթմի մեթոդը նույնպես համարվում է օրացույցի վրա հիմնված մեթոդ, թեպետ այն միանշանակորեն չի սահմանված և տարբեր մարկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում։

Բոլոր այդ համակարգերը կարող են համարվել օրացուցային մեթոդների վրա հիմնված մեթոդներ։ Օրացուցային մեթոդ ասելով, մասնավորապես, նկատի է առնվում մի համակարգ, որն ուսուցանվել է Թոնի Վեչլերի կողմից[3]։ Օրացուցային մեթոդների նկատմամբ երբեմն կիրառվում է «Բեղմնականխման ավանդական մեթոդներ» եզրույթը, օրինակ՝ լակտացիոն ամենորեան կամ պտղաբեր շրջանում պարբերական սեռական ժուժկալությունը։ Օրացուցային որևէ մեթոդից կարող են օգտվել ավանդական եղանակով բեղմնականխման կողմնակիցները՝ պտղաբեր շրջանները որոշելու նպատակով։

Կրծքով կերակրող կանայք, ովքեր ցանկանում են խուսափել հղիությունից, կարող են կիրառել լակտացիոն ամենորեայի մեթոդը (ԼԱՄ)։ ԼԱՄ-ն ու օրացուցային մեթոդը բեղմնականխման տարբեր մեթոդներ են, սակայն, քանի որ օրացուցային մեթոդի դեպքում ևս բեղմնականխման որևէ միջոց, այդ թվում՝ դեղմիջոցներ չեն կիրառվում, ԼԱՄ-ը, որպես բեղմնակախման բնական մեթոդ, հաճախ ներառվում է օրացուցային մեթոդների շարքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին գերմանացի գինեկոլոգ Թեոդոր Հենրի վան դե Վելդը ցույց տվեց, որ կանանց դաշտանային մեկ ցիկլի ընթացքում ձվազատում տեղի է ունենում միայն մեկ անգամ[4]։ 1920 թվականին ճապոնացի գինեկոլոգ Կյուսակու Օգինոն և ավստրիացի Հերման Քնաուսն իրարից անկախ բացահայտեցին, որ ձվազատումը տեղի է ունենում դաշտանային հաջորդ ցիկլից շուրջ 14 օր առաջ[5]։ Օգինոն, օգտագործելով իր բացահայտումը, մշակեց մի բանաձև, որի կիրառումը կարող էր օգնել անպտուղ կանանց հաշվարկել սեռական ակտի օրը՝ հղիանալը հաջողելու նպատակով։ 1930 թվականին Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդ, հոլանդացի բժիշկ Ջոն Սմուլդերսը, օգտագործեց այս բացահայտումը հղիությունից խուսափելու մեթոդ մշակելու նպատակով։ Սմուլդերսը հրատարակեց իր աշխատությունը Հոլանդիայի Հռոմեական կաթոլիկ բժշկական ընկերակցության հետ համատեղ։ Այն ներկայացնում է պարբերական ժուժկալություն պահպանելու համար առաջին վավերացված համակարգը՝ ռիթմի մեթոդը[6]։

1930 թվականին վերապատվելի Ուիլհելմ Հիլբրանդը, ով կաթոլիկ քահանա էր Գերմանիայում, մշակեց հղիությունից խուսափելու մի համակարգ, որի հիմքում մարմնի բազալ ջերմաստիճանն էր[7]։ Պարզվեց, որ այս մեթոդն ավելի արդյունավետ էր հղիությունից խուսափելու համար, քան բեղմնականխման՝ օրացույցի վրա հիմնված մեթոդները[8][9]։ Վաղ 1950-ականներին, դոկտոր Ջոն Բիլնգսը բացահայտեց արգանդի վզիկի լորձի և պտղաբերության միջև կապը[10]։

Օրացուցային մեթոդները շարունակում են զարգանալ։ 1990-ականների վերջին Ջորջթաունի համալսարանի Վերարտադրողական առողջության ինստիտուտը ներկայացրեց երկու նոր մեթոդ[11][12]։ «Երկու օրերի» մեթոդը, բացառապես լորձի ստուգման համակարգը, և «ցիկլի շարանիի» կամ «ցիկլի Էլեկտրոնային շարանի» (էլեկտրոնային տարբերակը) մեթոդը, որի հիմքում «կանոնավոր օրերի» մեթոդն է, մշակվել են այնպես, որպեսզի արդյունավետ և հեշտ լինեն ուսուցանելու, սովորելու և կիրառելու համար։

Պտղաբերության նշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանցից շատերի մոտ դաշտանային ցիկլի առաջին մի քանի օրերը պտղաբեր չեն (ձվազատմանը նախորդող անպտղություն), դրանց հաջորդում է պտղաբեր շրջանը, իսկ այնուհետև, մինչև հաջորդ դաշտանի սկիզբը, ևս մի քանի ոչ պտղաբեր օրեր (ձվազատմանը հաջորդող անպտղություն)։ Կարմիր գույն ունեցող արնահոսության առաջին օրը համարվում է դաշտանային ցիկլի առաջին օրը։ Օրացուցային մեթոդի տարբեր համակարգերում պտղաբեր շրջանը որոշվում է տարբեր եղանակներով՝ պտղաբերության առաջնային նախանշանների դիտարկումը, դաշտանային ցիկլի պատմությանը հետևելը կամ երկուսը միասին։

Պտղաբերության առաջնային նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղաբերության երեք առաջնային նախանշաններն են մարմնի բազալ ջերմաստիճանը, արգանդի վզիկի լորձը և արգանդի վզիկի դիրքը։ Նախանշանների վրա հիմնված օրացուցային մեթոդից օգտվող կինն իր ընտրությամբ կարող է դիտարկել նախանշաններից մեկը, երկուսը կամ բոլոր երեքը։ Կանանցից շատերն ունենում են պտղաբերության երկրորդային նախանշաններ, որոնք համընկնում են դաշտանային ցիկլի որոշակի փուլերի հետ։ Դրանք են որովայնի շրջանում ցավերը և ծանրության զգացողությունը, մեջքի ցավը, կրծքի զգայունությունը, ձվազատման համախտանիշը։

Մարմնի բազալ ջերմաստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի բազալ ջերմաստիճանը որոշելու համար, սովորաբար մարմնի ջերմությունը չափում են առավոտյան՝ առաջին անգամ արթնանալուց հետո (կամ օրվա ընթացքում՝ ամենաերկար քնից արթնանալուց հետո)։ Մարմնի բազալ ջերմաստիճանը կարելի է ճշգրտորեն որոշել ջերմության շարունակական դիտարկման արդյունքում՝ ջերմաստիճանային տվիչների միջոցով։ Ձվազատումը հանգեցնում է կնոջ մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը 0.2-ից 0.5 °C-ով, ինչը շարունակվում է գրեթե մինչև հաջորդ դաշտանը։ Ջերմաստիճանի այս փոփոխությունը կարող է օգտագործվել ձվազատմանը հաջորդող ոչ պտղաբեր շրջանի սկիզբը որոշելու համար։

Արգանդի վզիկի լորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի վզիկի լորձի և արտաքին սեռական օրգանների (ամոթույք) զգայունության առաջանալը սովորաբար համարվում են նույն նախանշանի դիտարկման երկու եղանակներ։ Լորձն արտադրում է արգանդի վզիկը, որն արգանդը միացնում է հեշտոցային ուղուն։ Արգանդի վզիկի պտղաբեր լորձը, խթանում է սպերմայի կենսունակությունը՝ նվազեցնելով հեշտոցի թթվայնությունը, և օգնում, որ սպերման անցնի դեպի արգանդ՝ արգանդի վզիկի միջով։ Արգանդի վզիկի պտղաբեր լորձի արտադրությունը պայմանավորված է էստրոգեն հորմոնով (սա այն նույն հորմոնն է, որը նախապատրաստում է կնոջ օրգանիզմը ձվազատման համար։ Դիտարկելով արգանդի վզիկի լորձը և ուշադրություն դարձնելով ամոթույքի զգայունությանը, երբ լորձն անցնում է կնոջ սեռական օրգաններով, կինը կարող է պարզել, թե երբ է սկսվելու ձվազատումը, ինչպես նաև դրա ավարտը։ Ձվազատումը սկսվելու հետ էստրոգենի արտադրությունը թեթևակի նվազում է, իսկ պրոգեստերոնինը՝ ավելանում։ Պրոգեստերոնի քանակի ավելացման արդյունքում էականորեն փոխվում է դիտարկվող արգանդի վզիկի լորձի որակն ու քանակը կնոջ արտաքին սեռական օրգաններում (ամոթույք)[13]։

Արգանդի վզիկի դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի վզիկը փոխում է իր դիրքը նույն հորմոնների ազդեցությամբ, որոնք ապահովում են արգանդի վզիկի լորձի արտադրությունն ու չորացումը։ Երբ կինը դաշտանային ցիկլի ոչ պտղաբեր շրջանում է, արգանդի վզիկը հեշտոցային ուղում կգտնվի ցածր դիրքում, շոշափելիս կոշտություն կզգացվի, (ինչպես մարդու քթի ծայրը), իսկ արգանդի վզիկի բացվածքը կլինի համեմատաբար փոքր կամ «փակ»։ Կնոջ պտղաբերության շրջանում, արգանդի վզիկն ավելի բարձր դիրք կգրավի հեշտոցային ուղում, շոշափելիս այն ավելի փափուկ կլինի (ավելի նման մարդու շրթունքներին), իսկ արգանդի բացվածքը ավելի կմեծանա։ Ձվազատումից հետո արգանդի վզիկը վերադառնում է իր ոչ պտղաբեր դիրքին։

Դաշտանային ցիկլի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրացույցի վրա հիմնված համարակրգերի օգնությամբ, հիմնվելով դաշտանային ցիկլի պատմության վրա, որոշվում է ինչպես ձվազատմանը նախորդող, այնպես էլ ձվազատմանը հաջորդող անպտղությունը։ Երբ դրանցից օգտվում են հղիությունից խուսափելու նպատակով, դրանց ճիշտ կիրառման դեպքում ձախողման ցուցանիշն ավելի բարձր է, քան նախանշանների վրա հիմնված համակարգերինը, սակայն դեռևս համեմատելի է պատնեշային այնպիսի միջոցների ձախողման ցուցանիշների հետ, ինչպիսիք են, օրինակ, դիաֆրագման և արգանդի պարանոցակալը։

Ձվազատմանը հաջորդող ոչ պտղաբեր շրջանը որոշելու համար կիրառվող լորձի և մարմնի ջերմաստիճանի դիտարկման վրա հիմնված մեթոդները, երբ կիրառվում են բեղմնականխման նպատակով, ճիշտ օգտագործման դեպքում գրանցում են հղիության դեպքերի ցածր ցուցանիշ[14]։ Այնուամենայնիվ, ձվազատում|ձվազատմանը նախորդող ոչ պտղաբեր օրերը որոշելու առումով այս համակարգերն ունեն որոշակի սահմանափակումներ։ Մինչև ձվազատումը միայն ջերմաստիճանի դիտարկումը բավարար չէ պտղաբեր կամ ոչ պտղաբեր օրերը որոշելու համար։ Ձվազատմանը նախորդող ոչ պտղաբեր շրջանը հնարավոր է պարզել արգանդի վզիկի պտղաբեր լորձի բացակայության դիտարկմամբ։ Սակայն այս դեպքում ձախողման ցուցանիշն ավելի բարձր է, քան, երբ լորձի բացակայությունը դիտարկվում է ձվազատմանը հաջորդող ոչ պտղաբեր շրջանում[15]։ Հույսը միայն արգանդի վզիկի լորձի դիտարկման վրա դնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դաշտանի ժամանակ չպաշտպանված սեռական հարաբերություններն անթույլատրելի են, քանի որ այդ ընթացքում լորձ չի դիտվի[16]։

Ձվազատմանը նախորդող ոչ պտղաբեր շրջանը որոշելու համար օրացույցի որոշակի կանոններ օգտագործելու դեպքում կարելի է չպաշտպանված սեռական հարաբերություններ ունենալ դաշտանային ցիկլի առաջին մի քանի օրերին՝ ապահովելով հղիանալու շատ ցածր հավանականություն։[16] Միայն արգանդի վզիկի լորձի դիտարկման վրա հիմնված մեթոդների կիրառման դեպքում, հնարավոր է, որ ցիկլի միջին շրջանի կամ ձվազատման հետ չկապված արնահոսությունը թյուրիմացաբար վերագրվի դաշտանին։ Մարմնի բազալ ջերմաստիճանի տվյալների գրանցումը հնարավորություն է տալիս ճշգրտորեն որոշել դաշտանը, այն դեպքում, եթե ձվազատմանը նախորդող շրջանում օրացույցի կանոնները չեն խախտվում[17]։ Միայն մարմնի ջերմաստիճանի դիտարկման համակարգերում, ձվազատմանը նախորդող ոչ պտղաբեր օրերը որոշելու նպատակով հնարավոր է ապավինել միայն օրացույցի կանոնի վրա։ Ջերմանշանային համակարգերում, օրացույցի կանոնը համադրվում է լորձի դիտարկման տվյալների հետ. արգանդի վզիկի պտղաբեր լորձի դիտարկումն ավելի վստահելի է, քան օրացույցով որոշված անպտղությանը[18]։

Օրացույցի կանոնները կարող են սահմանել օրերի որոշակի քանակ, օրինակ՝ դաշտանային ցիկլի առաջին 3-ից 6-րդ օրերը (կախված, թե կնոջ նախորդ դաշտանային ցիկլի տևողությունը որքան է եղել), որոնք կարելի է համարել ոչ պտղաբեր օրեր[19]։ Օրացույցի կանոնը կարող է նաև որոշ հաշվարկներ պահանջել. օրինակ՝ ձվազատմանը նախորդող ոչ պտղաբեր շրջանի տևողությունը հավասար է դաշտանային ցիկլի ամենակարճ տևողությունից հանած 21 օր[20]։ Դաշտանային ցիկլի տևողության հետ կապելու փոխարեն՝ օրացույցի կանոնը կարող է սահմանվել դաշտանային ցիկլի այն օրից, երբ կինը ջերմաստիճանի փոփոխություն է նկատում։ Օրացույցի վրա հիմնված համակարգերից մեկում ձվազատմանը նախորդող ոչ պտղաբեր շրջանի տևողությունը հավասար է դաշտանային ցիկլերի դիտարկման ընթացքում ջերմաստիճանի բարձրացում արձանագրած օրերի շարքից՝ ցիկլի առաջին օրվան ամենամոտ գտնվող օրվանից հանած յոթ օր[21]։

Առավելությունները և թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրացուցային մեթոդին բնորոշ են մի շարք յուրահատուկ հատկանիշներ.

  • Այս մեթոդը կարելի է կիրառել վերարտադրողական առողջությանը հետևելու համար։ Դաշտանային ցիկլի փոփոխություններն այս մեթոդը կիրառող անձի մոտ կարող են գինեկոլոգիական խնդիրների առաջացման մասին նախազգուշացում հանդիսանալ։ Այս մեթոդը կարող է նաև օգնել գինեկոլոգիական այնպիսի հայտնի խնդիրների ախտորոշման ընթացքում, ինչպիսին օրինակ անպտղությունն է։
  • Օրացուցային մեթոդը ճկուն է։ Այն կարելի է օգտագործել ինչպես հղիությունից խուսափելու, այնպես էլ բեղմնավորմանն օժանդակելու նպատակով։
  • Այս մեթոդի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել կնոջ օրգանիզմի աշխատանքի մասին։ Այն կարող է թույլ տալ կնոջը վերահսկել իր իսկ պտղաբերությունը։
  • Ախտանիշների վրա հիմնված օրացուցային որոշ մեթոդներ հաճախ պահանջում են որպեսզի ձեռքով շոշափվի արգանդի վզիկի լորձը կամ իրականացվի լորձի զննում։ Դա մի գործողություն է, որը կանանցից շատերի համար անհարմարություն է ստեղծում։ Բժիշկներից ոմանք նախընտրում են օգտագործել «ագանդի վզիկի արտադրություն» եզրույթը՝ փորձելով այդ կերպ գործընթացն ավելի ընդունելի դարձնել այդ կանանց համար։
  • Որոշ դեղամիջոցներ, ինչպես օրինակ՝ դեկոնգեստանտները կարող են ձևափոխել արգանդի վզիկը լորձը։ Այդպիսի դեղամիջոցներ օգտագործող կանանց դեպքում կարող է հնարավոր չլինի ճշտորեն որոշել պտղաբեր շրջանը[22]։
  • Ախտանիշների վրա հիմնված որոշ մեթոդներ պահանջում են հետևել մարմնի բազալ ջերմաստիճանին։ Անկանոն քունը կարող է ազդել մարմնի բազալ ջերմաստիճանի չափման ճշտության վրա, ուստի հերթափոխով աշխատող կանայք և մանկահասակ կամ նորածնային տարիքի երեխաներ ունեցող մայրերն, օրինակ, հնարավոր է չկարողանան օգտվել այս մեթոդներից[23]։
  • Օրացուցային մեթոդը պահանջում է ամենօրյա գործողություններ՝ տվյալների մանրամասն գրանցում։ Որոշների համար ժամանակ տրամադրելն ու պահանջվող դիտակման տվյալները մանրամասնությամբ գրառելը կարող են չափազանց բարդ թվալ։

Որպես բեղմնականխիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակելով չպաշտպանված սեռական հարաբերությունները միայն դաշտանային ցիկլի ոչ պտղաբեր շրջանի ընթացքում՝ կինն ու նրա զուգընկերը կարող են խուսափել հղիությունից։ Դաշտանային ցիկլի պտղաբեր շրջանում զույգը կարող է օգտագործել բեղմնականխման պատնեշային միջոցներ կամ պահպանել սեռական ժուժկալություն[24]։ Միևնույն ժամանակ, զույգը կարող է կիրառել մեթոդը բեղմնականխման հակառակ նպատակին հասնելու ակնկալիքով՝ հաշվարկել սեռական ակտի ճիշտ ժամկետը՝ հղիության հասնելու նպատակով։

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթոդը չունի դեղամիջոցների օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցություններ։[25]
  • Օրացուցային մեթոդից կարելի է օգտվել անվճար կամ դրանց կիրառումը կարող է պահանջել շատ փոքր նախնական ծախսեր։ Կիրառողները հնարավոր է ունենան օգնականի կարիք, կարող են օգտագործել համակարգչային ծրագիր, կամ գնել աղյուսակ, օրացույց կամ բազալ ջերմաչափ։ Այլ մեթոդների համեմատությամբ՝ դրանց ուղղակի ծախսերն ավելի է քիչ են։
  • Օրացուցային մեթոդը կարելի է կիրառել բեղմնականխման պատնեշային միջոցների հետ համակցված, ինչի արդյունքում կարելի է շարունակել սեռական հարաբերությունները պտղաբեր շրջանում։ Ի տարբերություն միայն պատնեշային բեղմնականխիչ միջոցների՝ օրացուցային մեթոդի կիրառումը զույգին թույլ կտա պատնեշային միջոցներ կիրառել միայն անհրաժեշտության դեպքում։
  • Օրացուցային մեթոդի կիրառման ընթացքում «հղիության կանխարգելում» նպատակն անմիջապես կարող է փոխարինվել «հղիության պլանավորում» նպատակով, երբ զույգը որոշում է, որ երեխա ունենալու ժամանակն է։

Թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պտղաբեր օրերին պահանջվում է կիրառել պատնեշային կամ բեղմնականխման այլ միջոցներ, հակառակ դեպքում զույքը պետք է սեռական ժուժկալություն դրսևորի։ Հղիանալու հավանականությունը տարեկան 1%-ից նվազեցնելու համար, անհրաժեշտ է դաշտանային յուրաքանչյուր ցիկլի ընթացքում միջինում 13 օր սեռական ժուժկալություն դրսևորել կամ օգտվել բեղմնականխիչ այլ միջոցներից[25]։ Այն դեպքում, երբ կինն ունի խիստ անկանոն դաշտանային ցիկլ, ինչը հաճախ հանդիպում է կրծքով կերակրման, դաշտանադադարի, հորմոնալ հիվանդությունների դեպքում, ինչպիսին օրինակ պոլիկիստոզային ձվարանի համախտանիշն է, կպահանջվի օգտագործել պատնեշային միջոցներ կամ դրսևորել սեռական ժուժկալության այդ ժամանակահատվածի մի քանի ամիսների ընթացքում։
  • Մեթոդի տիպական կիրառման արդյունավետությունը ավելի ցածր է, քան բեղմնականխման մեթոդների մեծ մասինը, ուստի ձախողման դեպքում ծախսերն ավելի մեծ են, քան շատ այլ մեթոդներինը[26]։
  • Օրացուցային մեթոդը չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից[27]։

Արդյունավետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բեղմնականխման մեթոդների մեծ մասի, այնպես էլ օրացուցային մեթոդի արդյունավետությունը կարելի է գնահատել երկու եղանակով։ Ճիշտ կիրառման արդյունավետության ցուցանիշը որոշելիս հաշվի են առնում միայն նրանց, ովքեր հետևում են բոլոր կանոններին, ճշգրտորեն որոշում են պտղաբեր շրջանը և պտղաբեր օրերին խուսափում են չպաշտպանված սեռական հարաբերություններից։ Փաստացի կամ տիպական կիրառման արդյունավետության ցուցանիշը որոշելիս հաշվի են առնում բոլոր կանանց, ովքեր կիրառում են օրացուցային մեթոդը հղիությունից խուսափելու նպատակով, ներառյալ նրանք՝ ովքեր չեն բավարարում «ճիշտ կիրառման» չափանիշներին։ Այդ ցուցանիշները հիմնականում արտահայտում են մեթոդի կիրառման առաջին տարվա արդյունքները։[29] Առավել հաճախ, արդյունավետության ցուցանիշը հաշվելու համար կիրառվում է Պեռլի ցուցիչը, սակայն որոշ հետազոտությունների ընթացքում օգտագործվում են վիճակագրական նվազման աղյուսակները[28]։

Օրացուցային մեթոդի ձախողման ցուցանիշը զգալիորեն տատանվում է՝ կախված, թե որ համակարգն է կիրառվում պտղաբեր օրերը որոշելու համար, հրահանգավորման որ մեթոդն է կիրառվում և հետազոտությունը բնակչության ինչպիսի խմբերի շրջանակներում է իրականացվում։ Որոշ հետազոտություններ գրանցել են տիպական կիրառման տարեկան 25% և ավելի ձախողումների ցուցանիշ[29][30][31]։ Առնվազն մեկ հետազոտության ընթացքում գրանցվել է ձախողումների տարեկան 1%-ից պակաս ցուցանիշ, երբ իրականացվել է կիրառողների շարունակական և ինտենսիվ հրահանգավորում,[34] իսկ է մի քանի հետազոտությունների արդյունքում գրանցվել է տիպական կիրառման տարեկան 2-3% ձախողման ցուցանիշ[32][33][34][35]։

Հետազոտական պայմաններում մեթոդի ճիշտ, հետևողական և շարունակական ուղղորդմամբ կիրառման դեպքում, որոշ հետազոտություններ պարզել են, որ օրացուցային մեթոդի որոշ տեսակների արդյունավետությունը հասնում է 99%-ի[36][37][38]։

  • Ձվազատմանը հաջորդող օրերի ընթացքում որևէ այլ մեթոդի կիրառման դեպքում (օրինակ՝ սեռական ժուժկալությունը դաշտանից մինչև ձվազատման ավարտը) օրացուցային մեթոդի ձախողման տարեկան ցուցանիշը կազմում է 1%։
  • Ջերմանշանային մեթոդի ձախողման ցուցանիշը տարեկան 2% է։
  • Միայն արգանդի վզիկի լորձի դիտման վրա հիմնված մեթոդի ձախողման ցուցանիշը տարեկան 3% է։
  • Օրացուցային ռիթմի մեթոդի ձախողման ցուցանիշը տարեկան 9% է։
  • Ստանդարտ օրերի մեթոդի կիրառման ձախողման ցուցանիշը տարեկան 5% է[39]։

Որոշ գործոնների ազդեցության ներքո, տիպական կիրառման արդյունավետությունն ավելի ցածր է լինում, քան ճիշտ կիրառմանը։ Այդ գործոններից են․ տեղեկացված օգտագործողի կողմից հրահանգներին չհետևելը (պտղաբեր ճանաչված օրերին չպաշտպանված հարաբերություններ ունենալը), հրահանգողի կողմից մեթոդի կիրառման առնչությամբ սխալ տեղեկությունների տրամադրումը (համակարգի կիրառման կանոնների վերաբերյալ սխալ կամ թերի տեղեկություններ տրամադրող հրահանգիչ), մեթոդը կիրառողի կողմից թույլ տրվող սխալները (կանոնների թյուըմբռնում, աղյուսակի լրացման վրիպակներ)։

Տիպական կիրառման արդյունավետության ցուցանիշի ցածրության հիմնական պատճառը հրահանգիչների կամ մեթոդից օգտվողների սխալները չեն, այլ տեղեկացված զույգի անհետևողականությունը[40][41], երբ զույգը, իմանալով, որ կինն ամենայն հավանականությամբ պտղաբեր շրջանում է, այնուամենայնիվ չպաշտպանված սեռական հարաբերություն է ունենում։ Սա նման է պատնեշային մեթոդների այն ձախողումներին, երբ դրա հիմնական պատճառը միջոցի չկիրառելն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Billings ovulation method
  • Creighton Model FertilityCare System
  • Fertility monitor
  • Lactational amenorrhea method
  • Lunaception

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2013-11-12 Wayback Machine
  2. Trussell, James (2011). "Contraceptive efficacy". In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. pp. 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States.
  3. Weschler, Toni (2002). Taking Charge of Your Fertility (Revised ed.). New York: HarperCollins. p. 52. ISBN 0-06-093764-5.Jump up ^
  4. "Medical Eligibility Criteria for Contraceptive Use:Fertility awareness-based methods". Fourth edition. World Health Organization. 2010. Retrieved 2012-12-11.
  5. Saint, Bishop of Hippo Augustine (1887). "Chapter 18.—Of the Symbol of the Breast, and of the Shameful Mysteries of the Manichæans". In Philip Schaff. A Select Library of the Nicene and Post-Nicene Fathers of the Christian Church, Volume IV. Grand Rapids, MI: WM. B. Eerdmans Publishing Co.
  6. Yalom, Marilyn (2001). A History of the Wife (First ed.). New York: HarperCollins. pp. 297–8, 307. ISBN 0-06-019338-7.
  7. Hays, Charlotte. "Solving the Puzzle of Natural Family Planning". Holy Spirit Interactive. Retrieved 2012-02-15.
  8. Moral Questions Affecting Married Life: Addresses given October 29, 1951 to the Italian Catholic Union of midwives and November 26, 1951 to the National Congress of the Family Front and the Association of Large Families, National Catholic Welfare Conference, Washington, DC.
  9. Billings, John (March 2002). "THE QUEST — leading to the discovery of the Billings Ovulation Method". Bulletin of Ovulation Method Research and Reference Centre of Australia 29 (1): 18–28. Retrieved 2007-03-18.
  10. "About us". Family of the Americas. 2006. Retrieved 2007-03-18.
  11. "A Brief History of Fertility Charting". FertilityFriend.com. Retrieved 2006-06-18.
  12. Singer, Katie (2004). The Garden of Fertility. New York: Avery, a member of Penguin Group (USA). pp. 226–7. ISBN 1-58333-182-4.
  13. "About the Institute". Pope Paul VI Institute. 2006. Retrieved 2012-02-21.
  14. Singer (2004), p.xxiii
  15. "About us". Fertility Awareness Center. 2006. Retrieved 2007-03-18.
  16. Weschler (2002)
  17. Arévalo M, Jennings V, Sinai I (2002). "Efficacy of a new method of family planning: the Standard Days Method.". Contraception (PDF) 65 (5): 333–8. doi:10.1016/S0010-7824(02)00288-3. PMID 12057784.
  18. Jennings V, Sinai I (2001). "Further analysis of the theoretical effectiveness of the TwoDay method of family planning". Contraception 64 (3): 149–53. doi:10.1016/S0010-7824(01)00251-7. PMID 11704093.
  19. James B. Brown (2005). "Physiology of Ovulation". Ovarian Activity and Fertility and the Billings Ovulation Method. Ovulation Method Research and Reference Centre of Australia.
  20. Kippley (2003), pp.121-134,376-381
  21. Kippley (2003), p.114
  22. Evelyn, Dr. Billings, Ann Westinore, (1998). The Billings Method: Controlling Fertility Without Drugs or Devices. Toronto: Life Cycle Books. p. 47. ISBN 0-919225-17-9.
  23. Kippley (2003), pp.108-113
  24. Kippley (2003), p.101 sidebar and Weschler (2002), p.125
  25. Kippley (2003), pp.110-111
  26. Kippley (2003), pp.112-113
  27. "How to Observe and Record Your Fertility Signs". Fertility Friend Handbook. Tamtris Web Services. 2004. Retrieved 2005-06-15. ^ Jump up to: a b
  28. Frank-Herrmann P, Heil J, Gnoth C, et al. (2007). "The effectiveness of a fertility awareness based method to avoid pregnancy in relation to a couple's sexual behaviour during the fertile time: a prospective longitudinal study". Hum. Reprod. 22 (5): 1310–9. doi:10.1093/humrep/dem003. PMID 17314078.
  29. James Trussell, Anjana Lalla, Quan Doan, Eileen Reyes, Lionel Pinto, Joseph Gricar (2009). "Cost effectiveness of contraceptives in the United States". Contraception 79 (1): 5–14. doi:10.1016/j.contraception.2008.08.003. PMC
  30. "Fertility Awareness Method". Brown University Health Education Website. Brown University. 2012. Retrieved 2012-12-11.
  31. Hatcher, RA; Trussel J; Stewart F; et al. (2000). Contraceptive Technology (18th ed.). New York: Ardent Media. ISBN 0-9664902-6-6
  32. Wade ME, McCarthy P, Braunstein GD, et al. (October 1981). "A randomized prospective study of the use-effectiveness of two methods of natural family planning". American Journal of Obstetrics and Gynecology 141 (4): 368–376. PMID 7025639. Jump up ^
  33. Medina JE, Cifuentes A, Abernathy JR, et al. (December 1980). "Comparative evaluation of two methods of natural family planning in Colombia". American Journal of Obstetrics and Gynecology 138 (8): 1142–1147. PMID 7446621.
  34. Marshall J (August 1976). "Cervical-mucus and basal body-temperature method of regulating births: field trial". Lancet 2 (7980): 282–283. doi:10.1016/S0140-6736(76)90732-7. PMID 59854.
  35. Evaluation of the Effectiveness of a Natural Fertility Regulation Programme in China: Shao-Zhen Qian, et al. Reproduction and Contraception (English edition), in press 2000.
  36. Frank-Herrmann P, Freundl G, Baur S, et al. (December 1991). "Effectiveness and acceptability of the sympto-thermal method of natural family planning in Germany". American Journal of Obstetrics and Gynecology 165 (6 Pt 2): 2052–2054. doi:10.1016/s0002-9378(11)90580-8. PMID 1755469.
  37. Frank-Herrmann P, Freundl G, Gnoth C, et al. (June–September 1997). "Natural family planning with and without barrier method use in the fertile phase: efficacy in relation to sexual behavior: a German prospective long-term study". Advances in Contraception 13 (2-3): 179–189. doi:10.1023/A:1006551921219. PMID 9288336.
  38. Ecochard, R.; Pinguet, F.; Ecochard, I.; De Gouvello, R.; Guy, M.; Huy, F. (1998). "Analysis of natural family planning failures. In 7007 cycles of use". Fertilite Contraception Sexualite 26 (4): 291–6. PMID 9622963. Jump up ^
  39. Hilgers, T.W.; Stanford, J.B. (1998). "Creighton Model NaProEducation Technology for avoiding pregnancy. Use effectiveness". Journal of Reproductive Medicine 43 (6): 495–502. PMID 9653695.
  40. Howard, M.P.; Stanford, J.B. (1999). "Pregnancy probabilities during use of the Creighton Model Fertility Care System". Archives of Family Medicine 8 (5): 391–402. doi:10.1001/archfami.8.5.391. PMID 10500511. Jump up ^
  41. James Trussell et al. (2000) "Contraceptive effectiveness rates", Contraceptive Technology — 18th Edition, New York: Ardent Media. On-press.Jump up ^