Օտմար Վալտեր
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1924[1][2] | ||
| Ծննդավայր | Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3] | ||
| Մահվան ամսաթիվ | հունիսի 16, 2013[1] (89 տարեկան) | ||
| Մահվան վայր | Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[3] | ||
| Հասակ | 177 սանտիմետր | ||
| Քաշ | 77 կգ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Օտմար Վալտեր (գերմ.՝ Ottmar Kurt Herrmann Walter;մարտի 6, 1924[1][2], Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3] - հունիսի 16, 2013[1], Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[3]), ԳՖՀ ֆուտբոլի հավաքականի և «Կայզերսլաուտերն» ակումբների ֆուտբոլիստ։ Ռմբարկու, որը գործում էր ձախ եզրում և հարձակման կենտրոնում։ 1954 թվականի աշխարհի չեմպիոն։ Գերմանացի ֆուտբոլիստ Ֆրից Վալտերի կրտսեր եղբայրը, ով 1954 թվականի Աշխարհի առաջնությունում եղել է ազգային թիմի կապիտան և հարձակվող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտմար Վալտերը ծնվել է 1924 թվականի մարտի 6-ին՝ Կայզերսլաուտերնում։ 1940 թվականին սկսել է խաղալ «Կայզերսլաուտերն» ակումբի ձախ եզրային հարձակվողի դիրքում, որտեղ կիսապաշտպանի դիրքում խաղում էր նրա ավագ եղբայրը՝ Ֆրիդրիխ (Ֆրից) Վալտերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1942 և 1943 թվականներին, էպիզոդիկ ֆուտբոլ է խաղացել «Կուկսխաֆեն» և «Խոլշթայն» ծովափնյա քաղաքների թիմերում, քանի որ նա ծառայում էր Նացիստական Գերմանիայի ռազմածովային նավատորմում։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հարազատ ակումբ, որտեղ խաղացել է մինչև կարիերայի ավարտը։ 1950-1955 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 20 խաղ, որոնցում խփել է 10 գոլ[4]։ Նրանց թվում է 4 գոլ, որոնք խփվել են 1954 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում, որտեղ Գերմանիան հաղթել է, այդ թվում՝ երկու գոլը կիսաեզրափակիչում՝Ավստրիայի հավաքականի դեմ խաղում (6:1)։
20-րդ դարում եթե Ֆրից Վալտերը համարվել է Գերմանիայի մեծագույն ֆուտբոլիստ, ապա Օտտմարի կերպարը մասնագետների շրջանում ստվերային էր․ սա հիմնականում պայմանավորված էր Օտտմարի համեմատաբար քիչ խաղերով հավաքականում։ Այնուամենայնիվ, ակումբի և Կայզերսլաուտերնի երկրպագուների համար Օտմար Վալտերը ոչ պակաս նշանակալից լեգենդ է, քան իր ավագ եղբայրը։ Դեռ պատերազմ գնալուց առաջ նա Գերմանիայի առաջնության 45 խաղում կարողացել է խփել 41 գոլ։ Իսկ հետո նրա դիրքերը նույնիսկ բարելավվեցին․ «Կայզերսլաուտերնի» 275 խաղերում Օտմարը խփեց 295 գոլով, այսինքն՝ նա միջինում մեկ խաղում մեկ գոլից ավել է խփել։
Ծանր վնասվածք ստանալով՝ 1956 թվականին Օտմարը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան (չնայած այդ տարի հասցրեց ևս մեկ խաղ խաղալ Գերմանիայի երկրորդ հավաքականի կազմում և նույնիսկ հաջողվեց գոլ խփել)։ 1958 թվականին նա պաշտոնապես հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին։
Երկար ժամանակ զբաղվել է գազալցակայանի աշխատանքով, որը վարձակալել էր 1954 թվականին։ 1954 թվականին իր բիզնեսը ձախողելուց հետո 1969 թվականին ինքնասպանության փորձ է կատարել[5]։ Հետագայում նա ասել է, որ դա ընդամենը անհաջողության նկատմամբ տագնապային արձագանք է եղել[6]։
2004 թվականինն՝ Օտմարի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Կայզերսլաուտերնի Ֆրից Վալտեր մարզադաշտի հյուսիսային տրիբունան անվանակոչվեց «Օտմար Վալտերի տրիբունա»։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն (1) 1954
- Գերմանիայի չեմպիոն (1) 1951, 1953
- Օբերլիգայի պատմության «Հարավ-արևմուտք» լավագույն ռմբարկու՝ 295 գոլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1031166416 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Boyd, Sir Alexander Walter, (born 16 June 1934)». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Heinrich, Jürgen. Fußball — Erfolgsgarant für Pay-TV?. Wiesbaden: VS Verlag für Sozialwissenschaften. էջեր 100–112. ISBN 978-3-531-14594-5.
- ↑ Bitter, Jürgen. Deutschlands Fußball Nationalspieler, Sportverlag, 1997, p. 523.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտմար Վալտեր» հոդվածին։ |
| ||||||||||
- Մարտի 6 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Հունիսի 16 մահեր
- 2013 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի զինվորականներ
- Կայզերսլաուտերնի ֆուտբոլիստներ
- Հոլշտայնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ