Օվրե Պասվիկ ազգային պարկ
Օվրե Պասվիկ ազգային պարկ
նորվ.՝ Øvre Pasvik nasjonalpark | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Նորվեգիա[1] |
Վարչատարածք | Սյոր-Վարանգեր |
Հիմնվել է | փետրվարի 6, 1970 |
Մակերես | 179 |
Կառավարում | Նորվեգիայի բնօգտագործման վարչություն |
Օվրե Պասվիկ ազգային պարկ (նորվ.՝ Øvre Pasvik nasjonalpark), բնության պահպանվող տարածք Նորվեգիայում։ Գտնվում է Ֆինմարք ֆյուլքեի Սյոր-Վարանգեր կոմունայում։ Ռուսաստանին ամենամոտ գտնվող նորվեգական ազգային պարկն է։ Պարկի տարածքը հիմնականում պատված է փշատերև անտառներով, ցածրադիր բլուրներով, ինչպես նաև ճահիճներով։ Պարկի հիմնադրվել է 1970 թվականին 63 կմ² մակերեսով։ 2003 թվականին այն ընդլայնվել է մինչև 119 կմ²։
Ազգային պարկը տայգայի տարածքի մեջ է գտնվում, որը տարածվում է նաև հարևան Ռուսաստանում և Ֆինլանդիայում։ 1992 թվականին սահմանի ռուսական կողմում ևս ստեղծվեց Օվրե Պասվիկ ազգային պարկի կրկնօրինակը։ Ֆինլանդիայի հատվածում տայգայի շարունակության հիման վրա 1991 թվականին ձևավորվեց Վյատսյարի արգելոցը։
Ֆլորա և ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվրե Պասվիկ ազգային պարկում գերակշռում են սոճու անտառները, որտեղ կան մեծ թվով ընկած և մեռած ծառեր։ Ճահճային լանդշաֆտում աճում են ավելի քանի 190 բուսատեսակ, որոնցից շատերը բնորոշ եյ միայն տվյալ տարածքին։ Պացոկի գետի ավազանում բնակվում է գորշ արջերի մեծ պոպուլյացիա։ Օվրե Պասվիկում կարելի է հանդիպել կուղխ, ջրարջանման շուն, լուսան, ինչպես նաև այնպիսի հազվադեպ կենդանատեսակներ, ինչպիսիք են միջին ատամնափորիկը և լեմինգը։
Զբոսաշրջություն և հանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ազգային պարկի կանոնադրության՝ պահպանվող տարածքում որսորդությունը խստիվ արգելվում է։ Սակայն թույլատրվում է ձկնորսությունը, քայլարշավային տուրիզմը և բոլոր տեսակի դահուկային սպորտաձևերը։ Հատկապես գրավիչ է դեպի Գրենսեֆոսի ոլորաններ տանող քայլարշավային երթուղին, որը գտնվում է Սյոր-Վարանգեր կոմունայի հարավ-արևելքում։ Այդտեղով է անցնում նաև նորվեգառուսական պետական սահմանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Svein Askheim. "Treriksrøysa – Sør-Varanger". Store norske leksikon. Արխիվացված 2016-04-03 Wayback Machine (նորվեգերեն)
- "Øvre Pasvik nasjonalpark utvidet mot Russland og Finland". (նորվեգերեն)
- "Area". Pasvik–Inari Trilateral Park. (նորվեգերեն)
- Øvre Pasvik nasjonalparkstyre. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օվրե Պասվիկ ազգային պարկ: Արխիվացված 2011-06-06 Wayback Machine (նորվ.)
- Օվրե Պասվիկ ազգային պարկի արբանյակային լուսանկարներ: (նորվ.) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվրե Պասվիկ ազգային պարկ» հոդվածին։ |
|