Օսկարի 93-րդ մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
93-րդ Օսկար
ԱմսաթիվԱպրիլի 25, 2021
ՎայրԴոլբի թատրոն
Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կաղապար:Infobox film awards/link
NetworkABC, Առաջին ալիք

Օսկարի 93-րդ մրցանակաբաշխությունը, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողությունը՝ 2021 թվականի առաջին երկու ամիսներին կպարգևատրի 2020 թվականի լավագույն ֆիլմերին։ Ակադեմիայի 6-րդ մրցանակաբաշխությունից հետո առաջին անգամ արարողությունը կընդգրկի երկու տարբեր օրացուցային տարիների ընթացքում թողարկված ֆիլմերը[1]։ Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ապրիլի 25-ին, Հոլիվուդի Լոս Անջելես քաղաքի Դոլբի թատրոնում[2]։ Սկզբնապես արարողությունը նախատեսված էր անցկացնել 2021 թ. Փետրվարի 28-ին[3] բայց այն երկու ամսով հետ է մղվել՝ COVID-19 համավարակի պատճառով[4]։

Տեղեկություն արարողության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համավարակը և դրա ազդեցությունը կինոարդյունաբերության վրա` ներառյալ կինոարտադրության դադարեցումները, կինոթատրոնների համապետական փակումը` առևտրի և հասարակական հավաքույթների համար սահմանափակումների պատճառով. այս ամենը ազդել է Ակադեմիայի որոշման վրա։ Մասնավորապես, Ակադեմիայի կանոնակարգով պահանջվում է, որ ֆիլմերը առնվազն մեկ շաբաթ թատերական թողարկում ստանան Լոս Անջելեսում, որպեսզի նրանք իրավասու լինեն հավակնելու։ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը փոխեց իր չափանիշները` ըստ դրա պրոդյուսերները և ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 30-ը[5]։ Ինչ վերաբերում է «Օսկարին», Ակադեմիան հայտարարեց, որ «ընթացքի մեջ է գնահատելու այս անորոշ լանդշաֆտի բոլոր ասպեկտները և ինչ փոփոխություններ կարող են անհրաժեշտ լինել»[6]։

AMPAS-ը հետաձգել է իր կառավարման խորհրդի նիստը մինչև ապրիլի 28-ը[7][8]։ Հանդիպման ընթացքում Ակադեմիան քվեարկեց փոփոխել իր 93-րդ միջոցառման չափանիշները։ Որոշում է կայացվել թույլատրել COVID-19 համաճարակի պատճառով միայն առցանց ցուցադրված և ԱՄՆ-ի կինոթատրոնային վարձույթում հայտնվել չկարողացած նկարները մրցութային ընտրություն անցնել։ Ստեղծողները ֆիլմը դիտելու համար կինոակադեմիայի անդամներին պետք է տրամադրեն այն առցանց թողարկումից հետո 60 օրվա ընթացքում[9]։ Յոթօրյա թատերական թողարկման նախորդ պահանջը կվերականգնվի այն բանից հետո, երբ կինոթատրոնները վերսկսեն աշխատանքը[10][11][12]։

Կան նաև մի քանի փոփոխություններ, որոնք կապված չեն կորոնավիրուսի հետ։ Այս տարվանից սկսած երկու անվանակարգ՝ «Լավագույն ձայնի մոնտաժ» (sound editing) և «Լավագույն հնչունավորում» (sound mixing) միավորվել են «Լավագույն ձայնը» անվանակարգում։

Բացի այդ, «Լավագույն երաժշտություն» անվանակարգին մասնակցելու համար ֆիլմն անհրաժեշտ է ունենալ օրիգինալ երաժշտության առնվազն 60%-ը, իսկ սիքվելներն ու ֆրանշիզաները՝ առնվազն 80%-ը։

Լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում նախնական փուլում կարող են քվեարկել Կինոակադեմիայի բոլոր անդամները։ Պատմության մեջ առաջին անգամ երկրների առաջադրված ֆիլմերը հասանելի կլինեն Կինոակադեմիայի հատուկ բացառիկ հարթակում։ Ընդ որում, Կինոակադեմիայի անդամները պետք է ֆիլմերի որոշակի նվազագույն քանակություն դիտեն, որպեսզի նրանց ձայնը հաշվի առնվի։

Հուլիսի 15-ին որոշում կայացվեց «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը հետաձգել երկու ամսով և փետրվարի 28-ի փոխարեն անցկացնել այն ապրիլի 25-ին[2]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oscars Pushed Back to April 25, Eligibility Window Extended»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 15, 2020 
  2. 2,0 2,1 ««Օսկար» 93-րդ մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխվեց» (hy-AM)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-15-ին։ Վերցված է 2020-06-15 
  3. «Oscars change streaming rules amid battle for future of cinemas»։ BBC News։ Վերցված է April 29, 2020 
  4. «Oscars 2021 ceremony postponed for two months»։ BBC News։ Վերցված է June 15, 2020 
  5. «Ոսկե Գլոբուսը փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները» (hy-AM)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-15-ին։ Վերցված է 2020-06-15 
  6. Hammond Pete (March 26, 2020)։ «Golden Globes Alter Eligibility Rules For Theatrical Releases In Light Of Coronavirus Crisis; Others Including Oscar Expected To Follow»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է April 20, 2020 
  7. Hammond Pete (April 7, 2020)։ «Oscars: Academy Delays April Board Meeting; Key Fall Film Festivals Hope To Keep Lights On For Movie Awards Season»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է April 20, 2020 
  8. Desta Yohana։ «Will Coronavirus Complicate the Oscars Too?»։ Vanity Fair (անգլերեն)։ Վերցված է April 20, 2020 
  9. «Համաճարակի պատճառով կինոթատրոնային վարձույթ չթողարկված ֆիլմերը կկարողանան մասնակցել Օսկարի և Ոսկե Գլոբուսի մրցավազքին» (hy-AM)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-15-ին։ Վերցված է 2020-06-15 
  10. Hammond Pete (April 28, 2020)։ «Oscars Keeping Show Date But Make Big News As Academy Lightens Eligibility Rules, Combines Sound Categories, Ends DVD Screeners and More»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է May 6, 2020 
  11. Sharf Zack (April 28, 2020)։ «Oscars Will Allow VOD Releases to Qualify While Major Theaters Are Closed»։ IndieWire (անգլերեն)։ Վերցված է May 6, 2020 
  12. Malkin Marc։ «Oscars Will Consider Films That Didn’t Play in Theaters as Part of New Academy Rules»։ Variety։ Վերցված է April 29, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]