Օսիպ Օսիպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիպ Օսիպյան
Ծնվել է1912
ԾննդավայրԹաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի առաջին աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Օսիպ Սահակի Օսիպյան (Հովսեփ Հովսեփյան) (1912, Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (1943, 1944, 1945 թթ.)[1]:

1941 թվականին զորակոչվել էր Կարմիր բանակ։ Օսիպը 18 տարեկան էր, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ծառայել է որպես սակրավոր 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայում, նա մասնակցել է Ղրիմի ազատագրմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի կազմում՝ որպես սակրավոր, մասնակցել էր Ղրիմի, Բելառուսիայի, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ Փառքի շքանշանների արժանացել էր Կերչի, Լեհաստանի ազատագրման մարտերում և Օդերի ափին հենակետ գրավելիս ցուցաբերած խիզախության համար։ 1943 թվականի դեկտեմբերին Խորհրդային զորքերը սկսեցին ազատագրել Կերչը։ Թշնամին ոչ հեշտությամբ զիջեց նվաճողներին MBH տարածքի հրամանատարը սակրավոր Օսիպին, Ղարախանյանին և Վարդումյանին առաջադրանք տվեց ականազերծել դաշտը։ Սաստիկ թնդանոթի և գնդացորդի կրակի տակ քաջ ռազմիկները գնացին 100-150 մետր հեռավորության վրա փշոտ մետաղալարով և ճանապարհ բացեցին հետևակային զորքի համար 70 մետր լայնությամբ։ Այս սխրանքի համար Օսիպյանը պարգևատրվել է 3-րդ աստիճանի Փառքի շքանշանով։ 1944 թվականի հունվարի 28-ին, Օսիպյանը հայրենակիցների-սակրավորների հետ թշնամու ուժեղ կրակի տակ անցան գետը, որպեսզի խորհրդային զորքերը կարողանան հարձակվել ֆաշիստական դիրքերի վրա։ Թշնամու հարձակման ժամանակ կամուրջը փլուզվել է։ Օսիպյանը վիրավորվել էր, բայց այնուամենայնիվ նա շարունակում էր կամրջի վերականգնման աշխատանքները և զորքին հաջողվեց անցնել գետը։ Այս սխրագործության համար Օսիպյանը արժանացավ Փառքի շքանշանի։

Զորացրվել է 1945 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ 101 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։