Օշական (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օշականի բերդից)
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Օշական
Օշական ԱՄՐՈՑ «ԴԻԴԻ ԿՈՆԴ»3-4.JPG
Տեսակամրոց և մշակութային արժեք
ՏեղագրությունՕշական
ՀասցեԴիդիկոնդ բլրի վրա
Վարչական միավորԱրագածոտնի մարզ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան

Օշական, բերդ-ամրոց Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում, Քասաղ գետի աջ ափին։ Բերդի ավերակները գտնվում են Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, Օշական գյուղի Դիդիկոնդ կոչվող բլրի վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշականի բերդի մասին առաջին հիշատակողը Փավստոս Բուզանդն է (5-րդ դար)․ «Եւ իբրև տեսին զնա յարձակեալ ի վերայ իւրեանց, փախեան ելին ի քաղաքէ անտի յառապարն ի կողմն յՕշական բերդին․․․»[2][1]։ Օշականը որպես բերդ հիշատակում է նաև Եղիշեն (5-րդ դար)․ «... առեալ (Վասակի կողմնակիցները) զբազում տեղիս հայոց աշխարհին․․․ ԶՎարդանաշատն եւ զամուրն Օշական, զՓառախոտն․․․»[1]։ Օշականի բերդը մ․թ․ 4-րդ դարի առաջին կեսին Արշակունի թագավորները որպես նվեր հանձնել են Ամատունիների նախարարական տանը։ Հավանաբար հենց այդ ժամանակներից էլ ամրոցի շուրջը առաջացել է փոքրիկ բնակավայր։ 6-10-րդ դարերում և հետո Օշականը որպես բերդ այլևս չի հիշատակվում։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականից պեղումների ժամանակ բլրի գագաթին բացվում է մ․թ․ա․ 7-5-րդ դարերի 0,25 հա տարածքով քառանկյուն ամրոց, որը ուրարտական եզակի հուշարձան է։ 1971-1972 թվականներին այստեղ կատարված պեղումները ղեկավարել է ԵՊՀ-ի պորֆեսոր Ստեփան Եսայանը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հսկայական քարերով կիկլոպյան կառույց է, որը պատկանում է դղյակ-ամրոցների տիպին։ Բաղկացած է բակից, մեծ դահլիճից, ենթադրյալ տաճարի շինությունից և երկհարկանի բնակելի ու նկուղային հարկերից։ 2,5-2,6 մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով՝ ամրացված կավե շաղախով։ Հյուսիսից-հարավ անցնող միջնապատը բաժանում է ամրոցը, որի ներսում կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Ամրոցի շրջակայքում եղել են մի շարք կառույցներ։ Ամրոցի փլատակների մեջ և նրա շրջակայքում պահպանվել են Օշական գյուղի շատ հնություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 480 — 916 էջ։
  2. «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, թարգմ․՝ Ստեփան Մալխասյանի, Երևան 1968, 3-րդ դպր․ գլ․ է (էջ 76)․