Դիդիկոնդ, հնավայր Արագածոտնի մարզում, Քասաղ գետի աջափնյակում, Օշական գյուղի արևելյան մասում (1121 մ)[1]։ Հրաբխային ծագում ունեցող բլուր է, որը տեղացիները կոչում են Դ ( = դիտակետ)։ Բլրի ստորոտում փռված են 2—1-ին հազարամյակների բնակավայրի մնացորդներ և դամբարանադաշտեր, իսկ գագաթին պահպանվել են ուշ ուրարտական ամրոցի տեղում կառուցված վաղ միջնադարյան մի փոքրիկ բնակավայրի հետքեր։ Այդ հին ամրոցը ունի քառակուսի հատակագիծ, գրավում է մոտ մեկ քառորդ հեկտարի տարածություն և պատված է եղել 2,65 մ հաստությամբ հզոր պարըսպով։ Ամրոցը վերանորոգման է ենթարկվել 4—5-րդ դդ. Ամատունիների կողմից։ Ամրոցի տեղում հետագայում գոյություն է ունեցել ավելի ընդարձակ տարածք գրավող սովորական բնակավայր։ Այստեղ պեղումներ են կատարվել 1971-ից սկսած հայտնաբերվել են խեցեղեն, 9 քանդակազարդ քարաբեկորներ և նյութական մշակույթի այլ մնացորդներ։ Արևմտահայերեն տառադարձությամբ Դիտիկոնդ[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։