Ստեփան Եսայան (պատմաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Եսայան (այլ կիրառումներ)
Ստեփան Եսայան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1929 Երևան |
Մահացել է | հունիսի 30, 2006 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ստեփան Ալեքսանդրի Եսայան (նոյեմբերի 21, 1929, Երևան - հունիսի 30, 2006, Երևան, Հայաստան), խորհրդահայ պատմաբան և հնագետ,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1989 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1953 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին աշխատել է Երևանի էքսկուրսիոն վարչությունում։ 1956-1959 թվականներին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող։ 1959-1983 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող։ 1983-2001 թվականներին եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, իսկ 2001-2006 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր[1]։
Ստեփան Եսայանը 1962 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1974 թվականին՝ դոկտորական դիսերտացիա։ 1989 թվականին դարձել է պրոֆեսոր։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցություն է ունեցել Կարմիր բլուրի (1949-1967), Դվինի (1950-1959), Լճաշենի (1956-1959) պեղումներին։ Հետագայում ինքնուրույն արշավախումբ է գլխավորել Իջևան-Տավուշի (1960-1971), Այգևանի (1971-1987), Օշականի (1984) հնագիտական պեղումների ժամանակ։
Մահացել է 2006 թվականի հունիսի 30-ին Երևանում[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկարամյա պեղումների արդյունքներն ամփոփված են նրա 150-ից ավելի հոդվածներում և ութ մենագրություններում: Եսայանը բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հին Հայաստանի զենքը և ռազմական գործը» (ռուսերեն, Երևան, 1966),
- Հյուսիսարևելյան Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթը (Երևան, 1976)
- Հին Հայաստանի քանդակը» (Երևան, 1980)
- Հին Հայաստանի բրոնզե գոտիները (գերմ., Մյունխեն, 1985)
- Հին Հայաստանի սպառազինությունը (ռուսերեն, Երևան, 1986)
- Օշական I (համահեղինակ, ռուսերեն, Երևան, 1988)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 2006 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պատմաբաններ
- Հայ պատմաբաններ
- Խորհրդային հնագետներ
- Հայ հնագետներ
- Հայագետներ
- Հայ հայագետներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- Պատմական գիտությունների դոկտորներ