Jump to content

Օմեր Չելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմեր Չելիք
Ömer Çelik
Դրոշ
Դրոշ
Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարար
 մայիսի 24, 2016
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն[1]
Կրթություն՝ Գազի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր հունիսի 15, 1968(1968-06-15) (56 տարեկան)
Ծննդավայր Ադանա, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Օմեր Չելիք (թուրքերեն՝ Ömer Çelik, հունիսի 15, 1968(1968-06-15), Ադանա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և լրագրող։ 2013 թվականի հունվարի 24-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 28-ը եղել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը։

2016 թվականի մայիսի 24-ից զբաղեցնում է Թուրքիայի Հանրապետության ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնը։ Անդամակցում է պահպանողական հոսքի աջակենտրոն «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմեր Չելիքը ծնվել է 1968 թվականի հունիսի 15-ին Ադանայում՝ Զիյա և Դուդու Չելիքների ընտանիքում։ Գազի համալսարանի տնտեսագիտության և վարչարարության ֆակուլտետն ավարտելուց հետո Օմերը նույն համալսարանի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[2]։

Ուսումն ավարտելուց հետո սկզբնական շրջանում աշխատել է, որպես լրագրող և քաղաքագետ։ Հենց այդ տարիներին էլ ապագա նախարարը միացել է «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։ Իր քաղաքական գործունեությունը սկսել է 2002 թվականին, երբ ընտրվել է, որպես պատգամավոր Ադանայի ընտրատարածքից։ Այդ պաշտոնում վերընտրվել է ևս երկու անգամ՝ 2007 և 2011 թվականներին ևս։

2005 թվականից ծառայել է, որպես Թուրքիայի մեջլիսի արտաքին գործերի պատասխանատու փոխնախագահ[3]։ Նա նաև Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ խորհրդարանական հարաբերությունների բարեկամական խմբի նախագահն է։

2013 թվականի հունվարի 24-ին նշանակվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետում։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Էրթուղրուլ Գյունային։ 2016 թվականի մայիսի 4-ից սկսել է պաշտոնավարել Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմեր Չելիքն ամուրի է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/omer-celik-1968
  2. «Yeni Kültür ve Turizm Bakanı Ömer Çelik oldu». SabaHaber (թուրքերեն). 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  3. Çamlıbel, Cansu (2012 թ․ նոյեմբերի 24). «Artık 'Ortadoğu altılısı' var». Hürriyet (Turkish). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)