Jump to content

Օճառախոտ դեղատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օճառախոտ դեղատու
Օճառախոտ դեղատու
Օճառախոտ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ցեղ Օճառախոտ (Saponaria)
Տեսակ Օճառախոտ դեղատու (S. officinalis)
Միջազգային անվանում
Saponaria officinalis
լատին․՝ Saponaria-officinalis-plant

Օճառախոտ դեղատու (լատին․՝ Saponaria officinalis), հայկական տարանունները՝ աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճառախոտ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխակազգիների ընտանիքին պատկանող նուրբ, 30-90 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է։ Ունի երկարավուն, հակադիր դասավորված տերևներ։ Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ, վարդագույն կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում՝ հուլիս օգոստոս ամիսներին։ Բազմանում է սերմերով և կոճղարմատով։ Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր։ Հայաստանում աճում է 5 տեսակ, հիմնականում ցանքերում, խոտհարքներում, արոտատեղերում, անտառի բացատներում, ճամփեզրին, տնամերձ հողամասերում, հանրապետության գրեթե բոլոր շրջաններում։ «Սապոնարիան» լատիներեն «սապո» բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ։

Քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Saponaria officinalis L., syn. Silene saponaria Fr. ex Willk. & Lange Original Description Seifenkraut, Silene saponaria

Բույսի արմատներում և կոճղարմատում հայտնաբերվել են 20-35 % տրիտերպենային սապոնիներ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոբիոզան և սապոնարոզան, այնուհետև՝ խիստ այրող համով սապոռուբրին, ապոտոքսին, սապոռուբրինաթթու, լորձ, C վիտամին պեկտինային նյութեր, 3,5-5 % ճարպ, իսկ տերևներում՝ գլիկոզիդ սապոնարին, որը ճեղքելով վեր է ածվում գլյուկոզայի և վիտեքսինի։

Բուժական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են օճառախոտի արմատները, որոնք հասնում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում են սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ։ Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի ժամկետով։ Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն։ Ամիրդովլաթը դեղաբույսը օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետնապահումների ժամանակ։ Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում ջրգողությանը։ Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում։ Իր իսկ մեջբերումով, էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ՝ ֆուրունկուլի դեպքում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»։ ԴԵղաբույսի արմատներն ու կոճղարմատը օֆիցինալ են Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում։ Հոմեոպաթներն այն կիրառում են ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Ֆարմակոլոգիորեն հիմնավորվել է, որ սապոտոքսինը համարվում է հեմոլիտիկ թույն։ Օճառախոտը կենդանիների թունավորման դեպքերում առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, ցնցումներ, ծանր դեպքերում՝ ունի արտահայտված մանրէասպան և միջատասպան հատկություններ։

Պտուղը և սերմերը

Մենք օճառախոտի արմատների եփուկը օգտագործել ենք սուր և խրոնիկական, ոչ քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ։ Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և ցավերը հանգստացնող հատկությունները։ Եթե լեղուղիների սպասիկ սեղմումների հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների 32 %-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7-10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր բաժինները։ Բուժման շնորհիվ, մեղմացել կամ լրիվ վերացվել են հիվանդների աջ թուլակողի հատվածի ցավերը, պակասել է մաշկի, սկլերանների և փափուկ քիմքի ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք դիսպեպտիկ երևույթներ։ Հետագայում, դեղաբույսի պարբերաբար օգտագործումը կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը։

Այլ օգտակար հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ մեծ քանակության սապոնիների, օճառախոտի արմատներն ունեն լավ փրփրող հատկություն, օգտագործվում է հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և գարեջրի արտադրությունում։ Օճառախոտն օգտագործվում է նաև կրակմարիչների մեջ, նուրբ հագուստները լվանալու համար։ Բույսը ուտում են միայն ոչխարները։ Այն դեկորատիվ է, օգտագործվում է ծաղկաթմբերը ձևավորելու համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օճառախոտ դեղատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օճառախոտ դեղատու» հոդվածին։