Jump to content

Օղակաձև բլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օղակաձև բլիթ
Ենթատեսակսննդամթերք

Օղակաձև բլիթ, բլիթների տեսակ է, որը ձևավորվում է խմորի փոքր կլոր կտորներից։ Բլիթը օգտագործվում է նաև որպես աղանդեր, հայտնի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մի քանի ենթադրական տարբերակներ, թե որտեղից են առաջացել բլիթի անցքերը և օղակաձև բլիթը։ Այս բլիթի գաղափարը տվել է կապիտան Հանսոն Գրեգորիին 1847 թվականին[1][2][3]։

Շատ վաղ բաղադրատոմսերում բլիթները պատրաստվում էին տորտիլայի տեսքով՝ կլոր թխվածքաբլիթ, որի կենտրոնում անցք կա։ Ենթադրվում է նաև, որ այն հորինվել է այն պատճառով, որ բլիթներն ավելի արագ են եփվում, երբ դրանց կենտրոնում անցք կա[4]։

Ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին «Dunkin' Donuts»-ն իր ճաշացանկում ավելացրեց «Մունչքինս»՝ վաճառելով դրանք բլիթների տարբեր համերով, որպեսզի օգտագործեն խմորի կտորներ, որոնք կտրված են իրենց օղակաձև բլիթների կենտրոնից։ Հաղորդվում է, որ անունը գալիս է 1939 թվականին նկարահանված Օզի կախարդը ֆիլմի «Մունչքին» մանրանկարչական կերպարներից[5]։ Նախկինում այս ընկերութությունն անհաջող կերպով փորձում էր դրանք վաճառել որպես լցոնված բլիթներ, բայց փոխեց իր մարտավարությունը՝ ավելի երիտասարդ սպառողներ ներգրավելու համար[6]։ Այնուամենայնիվ, ընկերությունը 2021 թվականից ի վեր արտադրում է անցքերով բլիթներ՝ առանձին, բնական չափի բլիթներից[7]։ Սա բնորոշ է 21-րդ դարի բլիթ արտադրողների մեծամասնությանը[8]։ 1976 թվականին կանադական «Tim Hortons» սուրճի ցանցը իր ընտրացանկում ներառեց «Թիմբիթս» կոչվող անցքերով բլիթներ[9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես սովորական բլիթները, այնպես էլ անցքերով բլիթները կարող են լինել տարբեր տեսակի։ Խմորն ինքնին կարելի է պատրաստել ինչպես խմորիչով, այնպես էլ փխրեցուցիչով։ Սրանց տարբերությունն այն է, որ տորթի տեսքով բլիթները պատրաստվում են փխրեցուցիչի միջոցով, իսկ անցքավորը՝ խմորիչի[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Landrigan, Leslie (2014 թ․ մայիսի 22). «The Maine Ship Captain Who Invented the Modern Donut». New England Historical Society.
  2. Magazine, Smithsonian; Taylor, David A. «The History of the Doughnut». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  3. Sagon, Candy. «The Hole Story». The Washington Post.
  4. Galarza, Daniela (2015 թ․ մայիսի 28). «Everything You Need to Know About the Great American Doughnut». Eater.
  5. «This Is Where Dunkin's Munchkins Got Their Iconic Name». Mashed. 2021 թ․ փետրվարի 23.
  6. Retroist. «A History of Dunkin' Donuts Munchkins». www.retroist.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  7. «How Dunkin' Munchkins Really Get Their Shape». 2022 թ․ մայիսի 10.
  8. Nelson, Brooke (2017 թ․ հունիսի 1). «Where Did the Donut Hole REALLY Come From?». Reader's Digest (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  9. «Those were the days». The Globe and Mail (կանադական անգլերեն). 2007 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  10. «You're Either a Cake Doughnut Person or a Yeast One». Bon Appétit. 2016 թ․ ապրիլի 26.