Արմեն Օհանյան (քաղաքական գործիչ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Օհանյան (այլ կիրառումներ)
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Արմեն Օհանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Կուսակցություն | Ազատ Հայրենիք |
Արմեն Հրանտի Օհանյան (հոկտեմբերի 1, 1967, Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 1-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 1984 թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ 1984-1985 թթ. սովորել է Երևանի թիվ 7 պրոֆտեխուսումնարանում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1987-1989 թթ. աշխատել է Ուխտաձորի Դրուժբա սովխոզում որպես բանվոր, կաթնամթերքի լաբորանտ։
1989 թ. ընդունվել է Հադրութի շրջանի ՆԳԲ՝ օպերատիվ հերթապահի օգնական։ Ղարաբաղյան շարժման սկզբից մասնակցել է Ուխտաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանությանը։ 1992-1995 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում՝ վաշտի հրամանատար, մասնակցել է մարտական գործողություններին։
1995 թ.՝ զորացրվելուց հետո, հիմնադրել է «Աշոտիկ» ՍՊԸ։ 1997 թ. և 2000 թ. ընտրվել Ուխտաձորի գյուղական համայնքի ղեկավար։
2002 թ. ավարտել է ՀՀ Աբովյանի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի էկոնոմիկայի և կառավարման բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի մասնագիտություն։
2002 թ.-ից «Աշոտիկ» ՍՊԸ հիմնադիր-գործադիր տնօրենն է։
2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 12 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.cec.am/?p_ID=41 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine