Օկեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Օկեմ
Oakham Castle and church spire.jpg
Կոորդինատներ: 52°40′14″ հս․ լ. 0°40′0″ ամ. ե. / 52.67056° հս․. լ. 0.66667° ավ. ե. / 52.67056; 0.66667
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մակերես3,40 կմ²
ԲԾՄ99 մետր, 122 մետր
Բնակչություն10 975 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01572
Փոստային ինդեքսներLE15
##Օկեմ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Օկեմ (անգլ.՝ Oakham), Անգլիայի Ռաթլանդ կոմսության գլխավոր քաղաքը: Բնակչությունը կազմում է 9 975 մարդ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկեմից արևելք գտնվում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Ռաթլենդ Ուոթերը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկեմ երկաթուղային կայարանը գտնվում է «Birmingham to Peterborough Line» և «Oakham to Kettering Line» երկաթգծերի խաչմերուկում։ Այստեղ իրականացվում են «CrossCountry» и «East Midlands Trains» ընկերությունների երթուղիները։

  • «CrossCountry»: Նյու Սթրիթ ԲիրմինգհեմԼեսթեր — Մելթոն Մոուբրի — Օկեմ — Ստրամֆորդ — Պիտերբորո — Լոնդոն-Ստանսեդ[3]։
  • «East Midlands Trains»: Մելթոն Մոուբրի — Օկեմ — Կորբի — Սենտ-Պանկրաս, Լոնդոն[4]։

«A6003» ավտոճանապարհը (Օկեմ - Ափինգեմ - Կորբի - Կետերինգ) ուղղվում է քաղաքից դեպի հարավ: «A606» ճանապարհը (Նոթինգհեմ - Մելթոն Մոուբրի - Օկեմ - Ստամֆորդ) հատում է քաղաքը հյուսիս-արևմուտքից դեպի արևելք:

Օկեմի ջրանցքը կառուցվել է 1802 թվականին և մինչև 1847 թվականը հասանելի էր դարձնում Սոր գետը Մելթոն Մոուբրի ջրանցքի համակարգի միջոցով։

Քաղաքը պատկանում է Լեսթերի փոստային շրջանին, որը համապատասխանում է «LE» ծածկագրին:

Քաղաքականություն և իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթլենդի կոմսության խորհուրդը գտնվում է Օկեմ քաղաքում: Այն կատարում է և՛ շրջանի ավագանու, և՛ շրջխորհրդի գործառույթներն ու լիազորությունները: Խորհուրդը բաղկաղած է քսանվեց պատգամավորներից, որոնք ընտրվել են տասնվեց ընտրատարածքներից: Օկեմը խորհուրդ է ներկայացնում է ութ պատգամավոր, որոնք ընտրված են չորս շրջաններց՝ Հյուսիսարևմտյան Օկեմ, Հյուսիսարևելյան Օկեմ, Հարավարևելյան Օկեմ և Հարավարարևմուտյան Օկեմ, յուրաքանչյուրից՝ երկու պատգամավոր[5]։

Քաղաքում գործող հրշեջ-փրկարարական կայանը պատկանում է Լեստերշիրի հրշեջ-փրկարարական ծառայությանը[6]։

Օկեմն ընկերական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Դոդջիլ քաղաքի հետ[7]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկեմի ամրոցը կառուցվել է 12-րդ դարի վերջին՝ նորմանական ոճով, որպես նորմանդացի բարոն Վոլչելին դե Ֆերերսի առանձնատուն: Գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ արիստոկրատիայի բարձրագույն ներկայացուցիչները, առաջին անգամ այցելելով քաղաք, ամրոցի սեփականատիրոջը պայտ են նվիրել: Վերջինս պատկերված է դե Ֆերերսի տոհմի զինանշանի վրա, Ռաթլենդ կոմսության զինանշանի և դրոշի վրա[8]։

Բոլոր Սրբերի եկեղեցինը կառուցվել է 14-րդ դարում: Վերականգնվել է 1857-1858 թվականներին ճարտարապետ Ջորջեմ Գիլբերտ Սքոթի կողմից:

Buttercross առևտրի կենտրոնները պահպանվել են դեռևս միջնադարից[9]։

Ռաթլենդի կոմսության թանգարանը բացվել է 1969 թվականին: Թանգարանի ցուցանմուշներն ու ցուցահանդեսները նկարագրում են շրջանի պատմությունը, հնագիտությունն ու կոմսության կենցաղը[10]։

Քոթեսմոր գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում է Ռաթլենդի երկաթուղային թանգարանը[11]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասից-տասնութ տարեկան աշակերտների համար նախատեսված Օկեմ համատեղ դպրոցը հիմնադրվել է 1584 թվականին Ափինգհեմի դպրոցի հետ միասին: Ուսման տարեկան վարձավճարը կազմում է 5-28000 ֆունտ[12]։ 11-16 տարեկանների համար նախատեսված Օկեմի Քեթմոուզ քոլեջը բացվել է 1920 թվականին[13]։ Ռաթլենդի Քաունթի քոլեջում կրթություն են ստանում 16 տարեկանից բարձր ուսանողները[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]