Ջալիլ Օկաֆոր
Ջալիլ Օկաֆոր Jahlil Okafor | ||
Օկաֆորը NBA-ի ամառային առաջնության ժամանակ (2015) | ||
Ակումբ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Ի ծնե տրված անունը | Ջալիլ Օկաֆոր Jahlil Okafor | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 15, 1995 (28 տարեկան) | |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 125 կգ | |
Դպրոց | «Ուիթնի Յանգ» ավագ դպրոց (Չիկագո, Իլինոյս) | |
համալսարան | Դյուկ (2014–2015) | |
Դրաֆթի տարի | 2015 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | |
Կարիերայի պատմություն
| ||
Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2015-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ջալիլ Օկաֆոր (անգլ.՝ Jahlil Okafor[1], ծնվ.՝ դեկտեմբերի 15, 1995), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում։
Ծնվել է Չիկագո քաղաքում։ Հաճախելով տեղի Ուիթնի Յանգի ավագ դպրոցում, բազմաթիվ անգամներ ընդգրկվել է խորհրդանշական հավաքականներում և արժանացել մի շարք անհատական մրցանակների, մասնավորապես՝ մի քանի առիթով ճանաչվել տարվա լավագույն ավագ դպրոցի բասկետբոլիստ («McDonalds», «USA Today» և «Parade» վարկածներով)։ Դեռ դպրոցական տարիներից ընդգրկվել է համազգային բազմաթիվ վարկանիշային ցանկերում[2]։ Դպրոցական կարիերան ամփոփելուց հետո ընդունել է Դյուկի համալսարանի մարզական կրթաթոշակի ծրագիրը և համալսարանային առաջնությունում մեկ ուսումնական տարի (2014-15) ներկայացրել «Բլու Դևիլս» թիմը։ Համալսարանում արժանացել է USBWA վարկածով տարվա համազգային առաջինկուրսեցու և ACC տարվա բասկետբոլիստի կոչումներին, ընդգրկվել մի շարք խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև Տղամարդկանց բասկետբոլի առաջին դիվիզիայում նվաճել NCAA չեմպիոնական տիտղոսը (2015)։ Հաջող ուսանողական մրցաշրջանից հետո հայտարերել է դրաֆթի մասնակցության մասին։ Ընտրվել է NBA-ի 2015 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի կողմից։
«Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կենտրոնական և 2004 թվականի համալսարանային չեմպիոն Էմեկա Օկաֆորի հեռավոր զարմիկն է։
Բազմաթիվ առիթներով ընդգրկվել է նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային երիտասարդական հավաքականներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ջորդան, Ջեյսոն. «Օկաֆորը մոլորվում է սխալ արտասանություններով. ներկայիս լավագույն դպրոցական բասկետբոլիստ Ջալիլ Օկաֆորնը նշում է, որ մարզիչները սովորաբար սխալ են արտասանում իր անունը». «USA TODAY High School Sports». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.(անգլ.)
- ↑ Գրիմալա, Մայք (2012 թ․ հունիսի 18). «Պարկերն Օկաֆորին գրանցում է ռեքրութային ցանկերում». «ESPN HS». Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը draftexpress.com կայքում(անգլ.)
- Էջը ESPN.com կայքում(անգլ.)
- Էջը Միացյալ Նահանգների բասկետբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2013-06-22 Wayback Machine(անգլ.)