Էմեկա Օկաֆոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |||||
![]() | |||||
Դիրքը | Կենտրոնական/ծանր հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Էմեկա Օկաֆոր | ||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1982 (38 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Հասակ | 208 սմ | ||||
Քաշ | 116 կգ | ||||
Դպրոց | Բելեյրի ավագ դպրոց (Բելեյր, Տեխաս) | ||||
համալսարան | Կոնեկտիկուտ (2001–2004) | ||||
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Բոբքեթս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
ՉուկվուԷմեկա Նդուբուիսի Օկաֆոր (անգլերեն` Chukwuemeka Ndubuisi Okafor, կարճ` Էմեկա Օկաֆոր [Emeka Okafor] ծնվ.` սեպտեմբերի 28, 1982 թ.), նիգերիա-ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Բելերի ավագ դպրոցի և Կոնեկտիկուտի համալսարանի շրջանավարտ է։ Վերջինիս սպորտային թիմի կազմում 2004 թվականին դարձել է NCAA չեմպիոն, իսկ իրեն շնորհվել է «ամենաակնառու բասկետբոլիստի» մրցանակը։ Նույն թվականին Օկաֆորը մուտք է գործում NBA դրաֆթ, որտեղ նրան ընտրում է «Շառլոթ Բոբքեթսը»` 2-րդ ընտրությամբ, այն բանից հետո, երբ «Օռլանդո Մեջիքը» առաջինն ընտրում է Դուայթ Հովարդին։ NBA-ում անցկացրած առաջին խաղաշրջանի ավարտից հետո Օկաֆորին շնորհվում է «Տարվա նորեկ» մրցանակը (2005)։
2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում Միացյալ նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում հաղթել է բրոնզե մեդալ։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օկաֆորն առաջինն է իր ընտանիքում, որ ծնվել է Միացյալ Նահանգներում։ Նրա հայրը և մայրը ազգությամբ նիգերիացի են, ընդ որում՝ հայրը պատկանում է Իգբո էթնիկական ցեղին։ Վաղ տարիքում Օկաֆորի ընտանիքը տեղափոխվում է Բարթսվիլ (Օկլահոմա նահանգ), քանի որ հայրն հաշխատում էր «Phillips Petroleum Company» նավթային ընկերությունում, որի գլխամասը գտնվում էր հենց այդ քաղաքում։ Օկաֆորին ընդունում են տեղի մարզադպրոցը, որտեղ նա սովորում է բասկետբոլ խաղալ։ Մեծանալով Հյուսթոնի տարածաշրջանում՝ Օկաֆորի համար կուռք դարձավ «Հյուսթոն Ռոքեթսի» այն ժամանակվա ռմբարկու Քլայդ Դրեքսլերը, ինչպես նաև նույն ակումբում խաղացող նրա համերկրացի Հակիմ Օլաջուվոնը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NBA.com - Էմեկա Օկաֆոր
- UConn կենսագրություն
- Մեկ միլիոն աֆրիկացիներին փրկելու նախաձեռնությունը – Էմեկա Օկաֆորի` աֆրիկյան կյանքերը փրկելու նախաձեռնությունը Archived 2012-12-12 at the Wayback Machine.
|