Օլիվեր Շելլենբերգեր
Օլիվեր Շելլենբերգեր անգլ.՝ Oliver Shallenberger | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1860[1] |
Ծննդավայր | Rochester, Բիվեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունվարի 23, 1898 (37 տարեկան) |
Մահվան վայր | Կոլորադո, ԱՄՆ |
Գերեզման | Beaver Cemetery and Mausoleum[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Arcadia University? |
Մասնագիտություն | գյուտարար |
Ստորագրություն | |
Oliver B. Shallenberger Վիքիպահեստում |
Օլիվեր Շելլենբերգեր (անգլ.՝ Oliver Blackburn Shallenberger, մայիսի 7, 1860[1], Rochester, Բիվեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - հունվարի 23, 1898, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, ինժեներ և ձեռնարկատեր։
Հակիրճ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ռոչեստեր քաղաքում` Արոն Շելլենբերգերի և Մերի Բոնբրայթի ընտանիքում[3]։ Օլիվերի հորեղբայրը եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայտնի անդամ ԱՄՆ հանրապետական կուսակցությունից և ներկայացնում էր Փենսիլվանիա նահանգը։
1877 թվականին Օլիվեր Շելլենբերգերը ընդունվել է Աննապոլիսի Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիա։ Ակադեմիան ավարտելուց հետո նա երկու տարի ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերում` «Լանքասթեր» առագաստանավում։ 1884 թվականին նա հրաժարական է տվել։ Դրանից հետո նա աշխատանքի է անցել «Westinghouse Company» ընկերությունում` Ջորջ Վեստինգհաուզի ղեկավարությամբ[4]։
1888 թվականի ապրիլին նա փոփոխական հոսանքը չափելու համար էլեկտրաէներգիայի հաշվիչ է հայտնագործել։ 1894 թվականին «Westinghouse» ընկերության պատվերով նա վատտ-ժամի ինդուկցիոն հաշվիչ է ստեղծել[5]։
1889 թվականի նոյեմբերի 27-ին ամուսնացել է Մարի Ուոլսլեյերի հետ[6]։ Նրանք ունեցել են մեկ որդի և մեկ դուստր։ 1891 թվականին առողջական վատ վիճակի պատճառով Օլիվեր Շելլենբերգերը թողել է աշխատանքը «Westinghouse» ընկերությունից, բայց շարունակել է համագործակցել որպես խորհրդատու։ 1897 թվականին Կոլորադոյում նա հիմնադրել է իր «Electric Power Company» ընկերությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://books.google.com/books?id=K-UsAAAAYAAJ&pg=PA87&ci=99%2C865%2C382%2C73
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Jordan, 1914, էջ 87
- ↑ Terry, 1898, էջ 578
- ↑ «Plea for Adoption of a Uniform System by George Westinghouse». New York Tribune. New York, New York. 1910 թ․ հուլիսի 3. էջ 7 – via Newspapers.com .
- ↑ Jordan, 1914, էջ 89
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bausman, Joseph H. History of Beaver County, Penn: And Its Centennial Celebration. — Windmill Publications, 1904.
- Iron Age Iron Age. — Chilton Company, 1898. — Т. 61. — С. 26.
- Jordan, John Woolf Encyclopedia of Pennsylvania Biography: Illustrated. — Lewis Historical Publishing Company, 1914. — Т. 1.
- Jordan, John Woolf Genealogical History of Beaver County, Pennsylvania. — Lewis Historical Publishing Company, 1915. — Т. 2.
- Joseph Nathan Kane Famous First Facts. — 5th. — New York, NY: H. W. Wilson Company, 1997. — ISBN 0-8242-0930-3
- Seifer, Marc Wizard: The Life And Times Of Nikola Tesla. — Citadel, 1998. — ISBN 978-0-8065-3556-2
- Skrabec, Quentin R. George Westinghouse: Gentle Genius. — Algora Publishing, 2007. — ISBN 978-0-87586-508-9
- Terry, Charles A. Oliver B. Shallenberger: A Memorial. — Transactions. — The Society, 1898.
- United States Patent and Trademark Office Official Gazette of the United States Patent Office. — United States Patent Office, 1903. — Т. 106.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Terry, Charles A. Oliver Blackburn Shallenberger: A memorial(անգլ.) // Transactions of the American institute of Electrical Engineers. — January 1898. — Т. XV. — № 1. — С. 744—753. — ISSN 0096-3860. —
- Aug. 14, 1888: I Sing the Meter Electric
- Electrical World Obituary Notes (und) // The Electrical World. — New York: W.J. Johnston Company, 1898. — Т. XXXI. — С. 1. — —
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Շելլենբերգեր» հոդվածին։ |
|