Օլե Կիրկ Քրիստիանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլե Կիրկ Քրիստիանսեն
դան․՝ Ole Kirk Christiansen
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1891(1891-04-07)[1]
ԾննդավայրFilskov Parish, Բիլուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[2]
Մահացել էմարտի 11, 1958(1958-03-11)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԲիլլուն, Բիլուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
ԳերեզմանԲիլլուն
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունատաղձագործ, ձեռնարկատեր, կազմակերպության հիմնադիր և դիզայներ
ԵրեխաներԳոթֆրիդ Կիրկ Քրիստիանսեն
 Ole Kirk Christiansen Վիքիպահեստում

Օլե Կիրկ Քրիստիանսեն (դան․՝ Ole Kirk Christiansen, ապրիլի 7, 1891(1891-04-07)[1], Filskov Parish, Բիլուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[2] - մարտի 11, 1958(1958-03-11)[1], Բիլլուն, Բիլուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի գործարար և գյուտարար, Lego ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1891 թվականին Յուտլանդիայի (արևմտյան Դանիա) Ֆիլսկով գյուղում։ Ֆերմերական աղքատ ընտանիքի տասներորդ երեխան էր։

1905 թվականին ատաղձագործություն սովորելու համար 14-ամյա Օլեն դառնում է ավագ եղբոր՝ Քրիստիանի աշակերտը։ 1911 թվականին հեռանում է Դանիայից՝ արտերկրում ատաղձագործի աշխատանք կատարելու համար։ Սկզբում նա աշխատեց Գերմանիայում, իսկ հետո՝ Նորվեգիայում։

1916 թվականին Օլեն վերադառնում է Դանիա, օգտագործում է իր խնայողությունները և գնում է «Բիլունյան ատաղձագործական արտադրամաս և անտառային պահեստ», որը ծառայեց և՛ որպես փայտանյութի խանութ և՛ որպես տուն։ Այդ թվականին էլ Օլեն ամուսնանում է Քրիստին Սերենսենի հետ, ում հանդիպել էր Նորվեգիայում։ Նրանք ունեցան չորս որդի՝ Յոհաննես, Կարլ Գեորգ, Գոթֆրիդ Կիրկ Քրիստիանսեն և Գերհարդ։ 1932 թվականին Քրիստինը մահացավ՝ չորս մանկահասակ երեխաների հետ միայնակ թողնելով Օլեին։

LEGO-ի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների սկզբին Օլեն հիմնեց ամենօրյա օգտագործման առարկաների գործարան, որի հիմնական շահույթը ստացվում էր արդուկի սեղանների և սանդուղքների վաճառքից։ Ընկերությունում իր հետ աշխատում էր որդին՝ Գոթֆրիդը, ով 12 տարեկանից սկսած աշխատում էր հոր հետ։ Ֆինանսական ճգնաժամի սկսելուն պես գործերը սկսեցին կտրուկ վատանալ։ Այդ ժամանակ նրանք երկուսով սկսեցին զբաղվել սպառողների կողմից պահանջարկ ունեցող փայտե խաղալիքների արտադրությամբ։ Քրիստիանսենը խաղալիքներ արտադրող ընկերությունը LEGO անվանեց՝ միացնելով leg և godt դանիերեն բառերը («խաղալ» և «լավ»)։ Քրիստիանսենը սկզբում բիզնեսը զարգացնում էր աստիճանաբար. 1930-ական թվականներին ընկերությունում աշխատում էր 7 մարդ։ Հետագայում «LEGO» անվանվեց ընկերությունը՝ դառնալով համաշխարհային հայտնի բրենդ։ Իսկ այդ ժամանակ՝1930-ական թվականներին Քրիստիանսենի ընկերությունը սկսեց զբաղվել փայտե խաղալիք-բեռնատարների և մանրակերտ կահույքի հավաքածուների արտադրությամբ։

1942 թվականին այրվեց Քրիստիանի գործարանը։ Օլեին հաջողվեց վերականգնել այն՝ այս անգամ կառուցելով ավելի զանգվածային շենք։ 1940-ական թվականներին վերափոխվեց, դարձավ ընտանեկան ձեռնարկություն, որն ուներ շուրջ 40 աշխատակից։

1947 թվականից խորանարդիկները դարձան պլաստմասսայե և բացի այդ համալրվեցին ամրակներով՝ հնարավորություն ստանալով դրանք իրար միացնել։ Այդպես առաջացան LEGO-ի առաջին կոնստրուկտորները։ Մի քանի տարի անց՝ 1949 թվականին, իրականացվեց միմյանց հեշտությամբ միացվող փայտե և պլաստմասե դետալների արտադրության առաջին խմբաքանակը։ 1953 թվականին սկսվեց հայտնի LEGO խորանարդիկների արտարությունը։ 1954 թվականի մայիսի 1-ին Դանայում պաշտոնապես գրանցվեց «LEGO» անունը։ Այդ ժամանակ ընտանեկան ընկերության տնօրենը Օլեի որդի Գոթֆրիդն էր, ով այդ պաշտոնը սկսեց զբաղեցնել իր 31 ամյակի օրը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին Օլեն կաթված ստացավ, որից հետո նրա առողջությունը, ցավոք, չվերականգնվեց։ Նա մահացավ 1958 թվական ի մարտի սկզբին 66 տարեկան հասակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր — Ենս Նիլս Քրիստիանսեն, ֆերմեր
  • Մայր — Քրիստին Քրիստիանսեն (Անդերսեն)
  • Կին — Քրիստին Սերենսեն (?—1932)
    • Որդի — Յոհաննես Քրիստիանսեն (1917—?)
    • Որդի — Կարլ Գեորգ Քրիստիանսեն (1919—?), 1957 թվականին նշանակվել է LEGOի համար պլաստմաս արտադրվող բաժնի ղեկավար:1960 թվականին իր եղբայր Գերհարդ Կիրկի հետ սկսել է սեփական «Bilofix» բիզնեսը
    • Որդի — Գոթֆրիդ Կիրկ Քրիստիանսեն (1920—1995), 1957—1979 թվականներին եղել է տնօրեն։
      • Թոռ — Կել Կիրկ Քրիստիանսեն (ծնվ.` 1947), 1979-2004 թվականներին եղել է Lego Groupի գլխավոր տնօրենը, այժմ Lego Groupի կառավարման խորհրդի տեղակալն է։
      • Թոռնուհիներ — Գունհիլդ Կիրկ Յոհանսեն (ծնվ.` 1944) և Հանե Կիրկ Քրիստիանսեն (1949—1969)
    • Որդին — Գերհարդ Կիրկ Քրիստիանսեն(1926—?), 1960 թվականին իր եղբայր Կարլ Գեորգի հետ սկսել է սեփական «Bilofix» բիզնեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլե Կիրկ Քրիստիանսեն» հոդվածին։