Օլե Դանբոլթ Մյոս
Օլե Դանբոլթ Մյոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1939 |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2013[1] (74 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պրոֆեսոր, բժիշկ և ֆիզիոլոգ |
Աշխատատու | Թրոմսյոյի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Chair of the Norwegian Nobel Committee? և Q124845909? |
Կուսակցություն | Christian Democratic Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի Նոբելյան կոմիտե |
![]() |
Օլե Դանբոլթ Մյոս (նորվ.՝ Ole Danbolt Mjøs, մարտի 8, 1939, Բերգեն, Նորվեգիա - հոկտեմբերի 1, 2013[1]), նորվեգացի բժիշկ և քաղաքական գործիչ (Քրիստիանայի ազգային կուսակցության անդամ), Թրոմսյոյի համալսարանի ռեկտոր (1989—1995), Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախագահ (2003—2008)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլե Դանբոլթ Մյոսը ծնվել է Բերգենում 1939 թվականին։ 1972 թվականին նա ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1975 թվականին Մյոսը նշանակվել է Թրոմսյոյի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, իսկ 1989—1995 թվականներին զբաղեցրել է նույն համալսարանի ռեկտորի պաշտոնը[2]։
Մյոսը նաև բավականին հայտնի է գիտության ոլորտում։ 1990—1994 թվականներին գլխավորել է հեռուստառադիոհաղորդումների խորհուրդը[2], ինչպես նաև զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ 1998-2000 թվականներին Մյոսը գլխավորել է այսպես կոչված «Մյոսի կոմիտեն», որն իրենից ներկայացնում էր 2000:14 պաշտոնական տեղեկագիրը՝ 2003 թվականի կրթության ոլորտում նախագծելով «որակի բարեփոխումների» ուղին[2]։
2003-2008 թվականներին Մյոսը ղեկավարել է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը, որը շնորհում է Խաղաղության Նոբելյան մրցանակը[2]։ Նրա ղեկավարման ժամանակ մրցանակի դափնեկիրներ դարձան Շիրին Էբադին (2003)[3], Վանգարի Մաաթաին (2004)[4], ԱՏԷՄԻԳ-ը և Մուհամեդ էլ Բարադեյը (2005)[5], Մուհամադ Յունուսը և Grameen Bank-ը (2006)[6], Ալբերտ Գորը և ԿՓՄԽ (Կլիմայի փոփոխության միջկառավարական խումբ) (2007)[7], Մարթի Ահթիսաարին (2008)[8]։ 2009 թվականին նրան այդ պաշտոնում փոխարինել է Թուրբյորն Յագլանդը[9]։
Մյոսը հրատարակել է սրտանոթային ֆիզիոլոգիային վերաբերող մի շարք գիտական աշխատանքներ, որոնք թույլ տվեցին նորովի մեկնաբանել սրտի նոպայի պատճառները։
Մյոսը պարգևատրվել է Սուրբ Օլաֆի և Ֆինլանդիայի Առյուծի շքանշաններով։
Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 1-ին 74 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ole Danbolt Mjøs er død
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ole Danbolt Mjøs» (նորվեգերեն). Store norske leksikon. 2007. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 2003» (անգլերեն). Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 2004» (անգլերեն). Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 2005» (անգլերեն). Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 2006» (անգլերեն). Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 2007» (անգլերեն). Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 2008» (անգլերեն). Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Jagland blir leder av Nobelkomiteen» (նորվեգերեն). Norwegian News Agency. 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Jan Arild Holbek, Trygve W. Jordheim. (2013 թ․ հոկտեմբերի 1). «Ole Danbolt Mjøs er død» (նորվեգերեն). Vårt Land. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլե Դանբոլթ Մյոս» հոդվածին։ |
|