Jump to content

Օլենինների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլենինների տուն
Տեսակտեսարժան վայր, բնակելի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
ՓողոցՊուշկինսկայա փողոց (1)
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1828
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Օլենինների տուն (ռուս.՝ Дом Оле́ниных), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1828 թվականին։ Հայտնաբերված մշակութային ժառանգության օբյեկտ է[2][3]։ Գտնվում է Պուշկինսկայա փողոցի թիվ 1/17 հասցեում, Պալատական փողոցի անկյունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1828 թվականին ճարտարապետ Վասիլի Գորնոստաևի նախագծով պալատական հնոցապան Ագաֆանովի համար։ 1831 թվականից տունը պատկանում է Օլենինների ընտանիքին։ Այս տանը եղել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ 1845 թվականին, իրական պետական խորհրդատուի այրու՝ Վ. Ա. Օլենինի հանձնարությամբ ճարտարապետ Ն. Ս. Նիկիտինը կառուցեց փայտյա կիսավերնահարկ։ 1907 թվականին տանը տեղավորվել է Սուրբ Երրորդության համայնքի բարեգթության քույրերի առողջարանը։ Շենքի վերակառուցման ժամանակ ճարտարապետ Լունդբերգը կիսավերնահարկը վերածեց գմբեթով աշտարակի։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո համայնքը այստեղ 15 զինվորների համար մի փոքրիկ հիվանդանոց ստեղծեց։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տանը տեղավորվել է առողջարան։ 1921 թվականին այս տանն է ապրել Աննա Ախմատովան։ Հենց այս առողջարանում է նա տեղեկացել առաջին ամուսնու՝ Նիկոլայ Գումիլյովի և եղբոր` Անդրեյ Գորենկոյի մահվան մասին[4][5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը երկհարկանի է, ճակատային կողմով նայում է երկու փողոցների։ Տան անկյունը կլորացված է՝ պսակված գմբեթավոր աշտարակով։ 1999 թվականին աշտարակում տեղադրվել է աքաղաղի տեսքով հողմացույց, որը խորհրդանշում է Պուշկինի հեքիաթից ոսկե աքաղաղին, որը նրա հոբելյանի կապակցությամբ հանձնվել է քաղաքին[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Список вновь выявленных объектов, представляющих историческую, научную, художественную или иную культурную ценность (утверждён приказом КГИОП № 15 от 20 февраля 2001 года с изменениями на 17 декабря 2021 года)
  2. «Дом Олениных (Санаторий Свято-Троицкой общины сестер милосердия) (с садом), где в 1921 году жила А.А. Ахматова». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  3. Приказ председателя КГИОП № 15 от 20.02.2001
  4. 4,0 4,1 «Пушкинская 1 / Дворцовая 17. Дом Олениных (Дом Агафонова)». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 «Дом Олениных - Санаторий Свято-Троицкой Общины сестер милосердия». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8
  • Малинский Д. А., Малинская Е. Е. Пушкин. Справочник-путеводитель по городу. — СПб., 2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]