Օլգա Վեսյոլկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Վեսյոլկինա
Ծնվել էօգոստոսի 9, 1873(1873-08-09)
Մահացել էդեկտեմբերի 31, 1949(1949-12-31) (76 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄիխայլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱշխատավայրՈւրալի պետական տեխնիկական համալսարան
Ծնողներհայր՝ Միխայիլ Վեսյոլկին
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Օլգա Միխայլովնա Վեսյոլկինա (ռուս.՝ О́льга Миха́йловна Весёлкина, օգոստոսի 9, 1873(1873-08-09) - դեկտեմբերի 31, 1949(1949-12-31), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Ալեքսանդրովսկի կանանց ինստիտուտի վերջին ղեկավարը (1909-1918), խորհրդային տարիներին Ուրալի պետական տեխնիկական համալսարանի օտար լեզուների ամբիոնի հիմնադիր և վարիչ:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Վեսյոկինան ծնվել է գաղտնի խորհրդական Միխայիլ Վեսյոլկինի ընտանիքում: Մորական կողմից եղել է Պյոտր Ստոլիպինի ազգականը (երրորդ պորտի ազգական)[2], որի մասին նշված է նրա գրագրություններում[3]: Եղել է նաև Միխայիլ Լերմոնտովի ազգականը (երկրորդ պորտի ազգական)[4]: 1890 թվականին ավարտել է Մոսկվայի սուրբ Եկատերինայի շքանշանակիր ուսումնարանն արծաթե մեդալով[5]:

Վեսելկինան ավարտել է նաև պրոֆեսոր Գերեի պատմական և բանասիրական դասընթացները, սովորել է Սորբոնում և մանկավարժության գծով ստաժավորում է անցել Գերմանիայի և Շվեյցարիայի համալսարաններում[6]:

Ծառայությունը Ռուսական կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին Օլգա Վեսելկինան դարձել է մոր իրավահաջորդը՝ որպես Ալեքսանդրովսկի կանանց ինստիտուտի ղեկավար և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1918 թվականին դրա լուծարումը[5][7]:

Նա եղել է Կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի խնամակալության կույրերի Սարատովի մասնաճյուղի խորհրդի նախագահը, կույր երեխաների Սարատովի ուսումնարանի հոգաբարձուն[8]:

1911-1917 թվականներին Վեսելկինան եղել է Մոսկվայում գթության քույրերի «Իվերսկ» համայնքի հոգաբարձուն և հանձնաժողովի նախագահը[8]: Որպես գթության քույր՝ նրան հրավիրել են Կիև, մահացու վիրավոր Պյոտր Ստոլիպինին խնամելու, որի մոտ էլ գտնվել է մինչև նրա մահը[9]:

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա որոշ ժամանակ շարունակել է ապրել Մոսկվայում (Աֆանասեևսկու նրբանցքի կոմունալ բնակարանում), 1918-1920 թվականներին աշխատել է Ռումյանցևի թանգարանում ՝ որպես գրադարանի տեխնիկական բաժնի վարիչի օգնական[10]: ՆԷՊ-ի սկզբնական շրջանում, ՄՊՔՎ-ի կոլեգիայի որոշմամբ, նա երեք տարի աքսորվել է Սվերդլովսկ, բայց հետո կամավոր մնացել է այնտեղ ապրելու:

1929 թվականից եղել է Ուրալի արդյունաբերական ինստիտուտի հիմնական գրադարանի գլխավոր գրադարանավարը[8]: Տեխնիկական թարգմանիչների պատրաստման համար ստեղծել և ղեկավարել է օտար լեզուների տարածաշրջանային դասընթացներ[8]:

1930 թվականից եղել է նույն համալսարանի՝ իր կողմից հիմնադրված օտար լեզուների ամբիոնի վարիչը[8]: Մինչև իր մահը եղել է նաև Օտար լեզուների ուսուցիչների Սվերդլովսկի տարածաշրջանային ասոցիացիայի նախագահը[11]:

Օլգա Վեսյոկինան մահացել է 1949 թվականին: Թաղված է Եկատերինբուրգի Միխայլովսկու գերեզմանատանը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ գաղտնի խորհրդական Միխայիլ Միխայլովիչ Վեսյոլկինը, ծառայել է որպես նահանգապետ:
  • Մայրը՝ Մելիտինա (Մաթիլդա) Վալերիանովնա Վեսյոլկինան (ծննդյամբ Ստոլիպինա), համարվում է երկրորդ զարմիկ Միխայիլ Լերմոնտովի և Պյոտր Ստոլիպինի երրորդ պորտի զարմուհին, մինչև 1909 թվականը եղել է Ալեքսանդրովսկու ազնվազարմ կանանց ինստիտուտի ղեկավարը[12]:
  • Եղբայրը՝ Միխայիլ Միխայլովիչ Վեսյոլկինը, եղել է Նորին կայսերական մեծության շքախմբի կոնտր-ադմիրալ, 1908 թվականից՝ Նիկոլայ II- ի արքայահամհարզ, 1916-1917 թվականներին՝ Սևաստոպոլի ամրոցի պարետ[6]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երբեմն Օլգա Վեսյոլկինային ԶԼՄ-ներում անվանում էին կայսրուհի Ալեքսանդրա Ֆեդորովնայի շքախմբի ազնվական օրիորդ[11]: Պատմաբաններ Ն. Բ. Նեույմինը և Օ. Ն. Պոտեմկինան պարզել էին, որ Օլգա Վեսյոլկինան ազնվական օրիորդ չի եղել [11]:
  • Ըստ լեգենդի[13], Վեսյոլկինան Սվերդլովսկում գերմաներեն է դասավանդել խորհրդային հետախուզության հայտնի սպա Նիկոլայ Կուզնեցովին: Այս լեգենդի արժանահավատությունը կասկածի տակ է դրվել մի շարք հետազոտողների կողմից[14]:
  • Անվանի նկարիչ Մ. Վ. Նեստերովը մտադրվել էր 1931 թվականին նկարել Օ. Մ. Վեսյոլկինայի դիմանկարը, երբ վերջինս հանգստանում էր Մուրանովոյում, Ֆեոդոր Տյուտչևի թանգարան-դաստակերտում: Սակայն ոչինչ չհաջողվեց անել, որի պատճառների մասին Նեստերովը գրել է իր ընկերոջը` Ս. Դուրիլինին ուղղված նամակում:
Ի՞նչ ասեմ ձեզ իմ մասին: Ես ապրում եմ, իմ կյանքը, երբեմն էլ աշխատում եմ, բայց ոչ շատ: Եվ այն ինչը հատկապես վրդովեցնում է ինձ այն է, որ դիմանկարը, որը ես մտադրվել էի նկարել այս ամառ, չի հաջողվել, քանի որ Օլգա Միխայլովնա Վեսյոլկինան, ավելի քան մեկ ամիս Մուրանովոյում հիվանդացել էր և երեկ մեկնել է իր ծառայության վայրը[15]:


  • Վեսյոլկինայի մասին հիշատակվում է Մ. Զելիկինի «Մշտադալար կյանքի պատմություն» հուշապատումների գրքում (բազմաթիվ կենսագրական աղավաղումներով):
Ես հիշում եմ Նիկոլայ Նիկոլաևիչի[16] պատմությունը ծովակալ Վեսյոլկինի դստեր մասին (իրականում, ծովակալը նրա եղբայրն էր, այլ ոչ թե հայրը), ով եղել է կայսրուհու շքախմբի ազնվական օրիորդ և Ազնվազարմ օրիորդների Սմոլնու ինստիտուտի մայրապետը[17]: Հեղափոխությունից անմիջապես հետո նա մեկնեց Եկատերինբուրգ, որտեղ, նրան ոչ ոք չէր անհանգստացնում: Ավելին, կուսակցական ղեկավարները նրան վերաբերվում էին ակնածանքով, և նա ղեկավարում էր Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի գերմաներենի ֆակուլտետը: Նրա վարքագծում հստակ զգացվում էր տիկնոջ դաստիարակչական ջիղը: Օրինակ՝ նա կարող էր անսպասելիորեն ընդհատել իր դասախոսությունը հետևյալ դիտողությամբ «Երրորդ շարքում նստած երիտասարդ, դադարեցրեք մատով ձեր քիթը քչփորել»: Նա գեղեցիկ տեսքով հաղթանդամ կին էր և երբ գնում էր դասախոսության, նրան ուղեկցում էին ասիստենտները, ովքեր նստում էին հետևի շարքում և ձայնագրում նրա դասախոսությունները[18]:


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1944) - «... Ժողովրդական տնտեսության համար մասնագետների վերապատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ[11]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Весёлкина О. М. Как изучать иностранные языки в техническом вузе. - М.: Сов. наука, 1945. - 32 стр. - , тираж: 3000 экз.
  • Весёлкина О. М. Техника перевода с немецкого языка на русский (Правила порядка перевода слов в немецком предложении при помощи нумерации). Свердловск - Москва: ОНТИ-НКТП-СССР, 1935. - 26 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Веселкина Ольга Михайловна»։ Skorbim.com։ 2010-06-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-07-28 
  2. Гаркавенко О. В. К ВОПРОСУ О ДОСТОВЕРНОСТИ ИЗОБРАЖЕНИЯ НИКОЛАЯ II В «КРАСНОМ КОЛЕСЕ» А. И. СОЛЖЕНИЦЫНА
  3. Столыпин П. А. Письмо О. Б. Столыпиной от 17 октября 1903 г.
  4. «Гончарова Т. П. П. И. Петровичев в Муранове и художественная жизнь музея в 1920-1940 гг.»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-12-ին։ Վերցված է 2008-08-13 
  5. 5,0 5,1 Семакова И. А. (публ., примеч.)։ «Московский Александровский институт»։ Российский Архив: История Отечества в свидетельствах и документах XVIII-XX вв.: Альманах։ runivers.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-07-28 
  6. 6,0 6,1 Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 225.
  7. Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 225-226.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 226.
  9. Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 228.
  10. «Весёлкина Ольга Михайловна. Сотрудник Румянцевского музея»։ Румянцевский музей։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-07-28 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 227.
  12. Неуймин Н.Б., Потемкина О.Н. Ольга Веселкина – «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург – Алапаевск, 16–17 июля 2015 г.): материалы. Екатеринбург, 2015. С. 225–226.
  13. Награды Фрейлины Российского императорского двора и автограф Сталина - Новости и афиша музеев России - www.Museum.ru
  14. Райхель Юрий. (02/12/2011)։ «С разведчиком Кузнецовым не все ясно»։ День//ИноСМИ.ру։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-07-31 
  15. Дурылин С.Н. Нестеров в жизни и творчестве
  16. Имеется в виду академик Н.Н. Красовский
  17. В действительности - Александровского
  18. Зеликин М.И. История вечнозелёной жизни Արխիվացված է Փետրվար 10, 2009 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]